«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Երբ գիտեմ, որ այդ հարաբերություններն ինձ չեն երջանկացնելու, հեռանում եմ». Իջինը՝ նոր տեսահոլովակի եւ զգացմունքների դեմ պայքարելու մասին

13:25, 23 հունիսի

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը օրերս ներկայացրեց իր նոր կրքոտ տեսահոլովակը, որը նկարահանվել է երգչուհու հեղինակած Adrenalin երգի հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Արուտյունովն է, սցենարի մտահաղացումը հենց Իջինինն է, որը նաեւ զբաղվել է իր կերպարներով եւ արտաքին տեսքով:

Նոր տեսահոլովակում Իջինը սեքսուալ բռնցքամարտուհու կերպարում է, որը պայքարում է ինքն իր դեմ: Իսկ իր հակառակորդի դերում շիկահեր Իջինն է:

NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է նոր տեսահոլոեվակի, որպես բռնցքամարտուհի ներկայանալու, զգացմունքների եւ մտքի պայքարի եւ շիկահերի դերում լինելու մասին:

Իջինը նախ նշեց, որ հենց իր միտքն է եղել, որ տվյալ երգն ունենա տեսահոլովակ.

«Որոշեցի այս երգի հիման վրա ունենալ տեսահոլովակ, որովհետեւ այն ինձ դուր է գալիս, ոչ թե այն պատճառով, որ պետք է նոր երգ կամ տեսահոլովակ ունենամ: Ահա, թե ինչու եմ ես անկախ արտիստ, չեմ աշխատում պրոդյուսերների հետ: Ես կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ: Երբ գրեցի այս երգը, հասկացա, որ հենց դա եմ ցանկանում ներկայացնել այս ամառ»,-ասում է նա՝ հավելելով, որ առայժմ միայն դրական մեկնաբանություններ է ստացել երգի եւ տեսահոլովակի հետ կապված.

«Մարդկաց դուր է եկել, որ այս տեսահոլովակում ավելի շատ եմ պարում, նաեւ շատ էին զարմացել՝ ինձ շիկահերի կերպարում տեսնելով: Կարծիքները կիսվել են՝ ոմանց շատ է դուր եկել այդ կերպարս, ոմանք էլ կարծում են՝ ես ծնվել եմ սեւահեր լինելու համար:)»:

Ինչ վերաբերում է տեսահոլովակում իր շքեղ կերպարներին՝ Իջինը նշում է.

«Ինքս եմ եղել եւ ոճաբանը, եւ հագուստներիս դիզայներն ու արտաքին կերպարիս եղինակը: Նաեւ ծանոթացա զարդերի հրաշալի դիզայներ Ալեքսանդեր Տիտկովի հետ. նրան պատմեցի իմ բոլոր գաղափարների մասին եւ նա հատուկ իմ մտածած կերպարների համար ստեղծեց անհավանական գեղեցիկ զարդեր՝ բոլորը ձեռքի աշխատանք են: Այսպիսով՝ հրաշալի թիմ եղանք: Այս տեսահոլովակն ինձ իմ լսարանի աչքին այլ տեսանկյունից է ներկայացնում՝ այնպիսին, ինչպիսին ես իրական կյանքում եմ՝ երգչուհի, սպորտսմենուհի, պարուհի, ֆանտաստիկ առումով ցանկացած գլամուր բանի սիրահար, մարդ, որը չի վախենում փորձարկումներից, օրինակ՝ սեքսուալ հագուստով եւ բարձրակրունկներով բռնցքամարտով զբաղվելուց: Երբ սկսեցի բռնցքամարտով զբաղվել, դա եւս ինձ համար մի փորձություն էր: Բայց բռնցքամարտը կյանքիս մի մասն է դարձել եւ տեսահոլովակում այն ներկայացնելը շատ բնական էր: Բռնցքամարտը հրաշալի կերպով ներկայացնում է ինքս իմ դեմ այդ պայքարի զգացումը: Տեսահոլովակն էլ հենց դրա մասին է՝ զգացմունքները պայքարում են մտքի դեմ»:

Ինչպես տեսահոլովակում՝ իրական կյանքում էլ ըստ Իջինի՝ իր բանականությունը հաղթում է զգացմունքներին.

«Տեսահոլովակում արդեն ցուցադրում եմ իմ կյանքի ընտրությունը: Ինձ մոտ միտքը միշտ գերազանցում է: Սակայն դա այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ ես ստեղծագործ մարդ եմ, ապրում ու ամեն ինչ ստեղծում եմ՝ ելնելով էմոցիաներից: Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, բայց միեւնույն ժամանակ շատ ուժեղ բնավորություն ու կամքի ուժ ունեմ՝ անկախ նրանից, թե որքան ուժեղ կարող եմ սիրել եւ որքան էլ, որ ցավոտ կլինի ինձ կորցնել տվյալ մարդուն: Ես հեռանում եմ առանց շրջվելու, երբ գիտակցում եմ, որ տվյալ հարաբերություններն ինձ չեն երջանկացնելու, միայն ցավ են պատճառելու: Գիտեմ՝ շատերն են հասկանում, թե ինչի մասին է խոսքը, բայց ցավոք՝ ոչ բոլորն են իրենց մեջ ուժ գտնում փախչել այդ հիվանդագին հարաբերություններից: Միացրեք ձեր բանականությունը, սիրեք ինքներդ ձեզ, սիրելիներս… Միշտ գիտակցեք, թե ինչի եք արժանի եւ երբեք մի համաձայնեք քչին: Սերը ցավ չէ, իսկական սերը չպետք է ցավ պատճառի: Սերը հարգանք է, երջանկություն, ջերմություն, հարմարավետություն, պաշտպանված լինելու զգացում, հավատարմություն…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իջինի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել