Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

3 պատճառ, որոնք խանգարում են ամուսնանալ

11:07, 24 հունիսի

1. Դուք միայն ձեր մտքերում եք ուզում ամուսնանալ

Այսինքն ուղեղով ուզում եք, իսկ հոգեբանորեն առայժմ պատրաստ չեք կամ էլ սկզբունքորեն վախենում եք ամուսնությունից: Դուք ընտանիքի իրական պահանջմունք չունեք, ոչ էլ ներքին պատրաստակամություն ունեք` ստեղծելու այն: Զբոսնելուն, ուրիշների աչքին երեւալուն, սեքսով  զբաղվելուն դեմ չեք, բայց ավելի հեռուն չեք գնում: Դուք գուցե մեծացել եք, մեղմ ասած, ինքնատիպ ընտանիքում` անհաջող, անառողջ:  Եվ ծնողների հարաբերությունների մասին հիշողությունները չեն տրամադրում հասարակության նոր միավոր ստեղծելուն եւ ամուսնության մեջ ներդաշնակության հույս չեն թողնում: Ավելի շուտ դուք նույնիսկ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, բայց այլ կերպ եք ձեւակերպում.  «Ինձ ոչ ոք դուր չի գալիս: Հո չեմ կարող հանդիպել նրանց հետ, ովքեր ինձ դուր չեն գալիս»: Սեքսի հետ կապված նույն` ծանր վիճակն է.   «Առանց սիրո սեքսը զզվելի է: Ու քանի որ ես ոչ մեկին չեմ սիրում…»: Դե, պարզ է: Իմիջիայլոց, տղամարդիկ, որոնք եւս պատրաստ չեն նման մտերմության, սիրում են պատմել, որ առանձնապես չգրավող աղջիկներ են հանդիպում. մեկի ոտքի մատն է ծուռ, մյուսը տտիպ հոտ ունի, իսկ երրորդի աչքը շիլ է… Դա հարաբերություններից ամենաիսկական խուսափում եւ վախ է:  Երբ մարդը պատրաստ չէ ամուսնության, ոչ էլ հարաբերությունների, նա ենթագիտակցաբար այնպիսի զուգընկերների է ընտրում, որոնց հետ անհնար է կառուցել դրանք:  

2. Ամուսնությունը ձեզ համար խնդիրներ լուծելու միջոց է

Տղամարդիկ անմիջապես ճանաչում են այն կանանց, որոնք փնտրում են, թե ում վրա կարելի է գցել «տառապալի հոգսերի բեռը» (եւ խուսափում են նրանցից` գիտակցաբար եւ անգիտակցաբար: Ո՞ւմ է հաճելի օգտագործված լինելը). նմանների ճակատին գրված են նրանց բոլոր ծանր հոգեբանական եւ կենցաղային խնդիրները:  Եվ աղջիկը չի հասցնում  բերանը բացել, երբ տղամարդը հասկանում է, որ իրենից ինչ-որ բան են ուզում եւ նույնիսկ լարված սպասում են…   Առողջ իրավիճակում մարդն ուզում է ոչ թե ամեն գնով ամուսնանալ, այլ երազում է հանդիպել, սիրել, սիրելի մարդու հետ միասին լինել, նրա հետ երեխաներ ունենալ… Իսկ երբ գրավում է ամուսնության գաղափարը որպես այդպիսին եւ նպատակը, օրինակ, «ոճայի նհարսանիքն է»` զգեստով եւ քողով, դա նախապես տապալված պատմություն է:

3. Դուք ձեր գլխում շարունակում եք մնալ նախորդ հարաբերություններում  (չավարտված հարաբերությունների համախտանիշ)  եւ նույնիսկ ամուսնալուծությունից եւ բաժանումից հետո ներքին լարված երկխոսություններ եք վարում, օրինակ, ձեւակերպում եք, թե էլ ինչ կարող էիք ասել այն վեճի ընթացքում: Եվ բոլորին համեմատում եք նախորդի հետ… Եթե ձեզ հետ նման բան է կատարվում (մարդը չկա, իսկ հարաբերությունները, թվում է` կան), կամ սպասեք, մինչեւ դա ինքնուրույն անցնի, կամ գնացեք հոգեբանի մոտ: Միայն մի պայման կա նրա, որ ամբողջ կյանքում միայն մի մարդու սիրեք, այդ մարդու հետ ապրեք, նրա հետ սեքսով զբաղվեք, նրա հետ ժամանակ անցկացնեք եւ ծերության օրերին ձեռքը բռնած լողափի երկայնքով քայլեք:  

Այդ պայմանը կայուն, հասկանալի, կանխատեսելի հոգեկան աշխարհն է: Եթե ձեզ այժմ հարցնեն.  «Դուք երբեւէ սիրե՞լ եք», կպատասխանեք. «Իհարկե»: Եվ սերը կչափեք տառապանքի չափով: Իսկ առողջ հարաբերությունները չափվում են երջանկության մակարդակով: Այն կանայք, որոնք չեն կարողանում իրենք իրենց ապահովել, կախվածության մեծ խնդիրներ ունեն նրանցից, ով հոգում է իրենց ապրուստը: Ինչպես վայրի բնության մեջ է, այնպես էլ կյանքում. նա, ով առողջ է, միշտ ինքն իրեն կերակրելու միջոց կգտնի: Շուրջբոլորը բազմաթիվ հնարավորություններ կան: Իսկ եթե դուք չեք կարողանում փող վաստակել, ուրեմն խնդիրը հաստատ տարբերակների բացակայությունը չէ, այլ ձեր անձնական հոգեբանական խնդիրները: 

Աղբյուրը`Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել