Դերասանուհի Սեդա Շահնազարյանը, որն օրեր առաջ պայքարում էր կյանքի համար (Սեդայի մոտ արյան վարակ էր հայտնաբերվել), ի ուրախություն բոլորիս՝ արդեն իրեն լավ է զգում:) 18-ամյա դերասանուհին օրերս վերադարձել է տուն եւ, նույնիսկ, հասցրել է նոր ընկեր ձեռք բերել՝ փոքրիկ շնիկ Լյուսիին:
Սեդայի ապաքինման ամբողջ ժամանակահատվածում նրա կողքին է եղել ավագ գործընկերուհին՝ Ելենա Բորիսենկոն, որի միջոցով էլ տեղի է ունեցել Սեդայի եւ Լյուսիի ծանոթությունը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ելենան ոգեւորությամբ խոսեց Սեդայի ապաքինման եւ Լյուսիի հետ հուզիչ ծանոթության մասին.
«Սեդուլիկն արդեն տանն է, առողջանում է: Ճիշտ է՝ դեռ մի փոքր թույլ է, բայց կարեւորն արդեն ապաքինվում է եւ ամբողջությամբ բուժվել է»,-նշեց Ելենան՝ հավելելով, որ այս ընթացքում Սեդայի մոտ նկատել է նաեւ ներքին փոփոխություններ՝ հասունություն եւ կոփվածություն:
Սեդայի համար դժվար ժամանակաշրջանն արդեն անցյալում է, Ելենան էլ նախընտրեց խոսել աղջկա այսօրվա դրական փոփոխության ու նոր ընկերոջ հետ նոր կյանք վերսկսելու մասին.
«Լյուսին վատ տերերի պատճառով փողոցում էր հայտնվել: Նրան բուժել են Pawsitive Rescue կացարանում, որից հետո շնիկին տեր էր պետք: Սեդայի մայրիկն էր սոցիալական ցանցի իմ էջում տեսել շնիկի լուսանկարը, այդ ժամանակ Սեդուլը դեռ ուշքի չէր եկել: Նրա մայրիկն ինձ ասաց, որ այդ շանը պետք է փրկենք, Սեդուլն էլ փրկվի…Երբ Սեդան արդեն աչքերը բացեց եւ ես գնացի նրան տեսակցության, առաջինը հենց շան մասին հարցրեց՝ նշելով, որ անպայման ցանկանում է նրան որդեգրել: Ցույց տվեցի շնիկի լուսանկարը: Լուսանկարն արվել էր այն ժամանակ, երբ շունն, իսկապես, շատ անխնամ եւ տանջված տեսքով էր… Իսկ հիմա արդեն հրաշալի տեսք ունի՝ շնորհիվ կացարանի: Սեդան արդեն որդեգրել է շնիկին եւ հենց նա է նրան Լյուսի անվանել»,-նշեց Ելենան:
Ի դեպ, Սեդան արդեն ակտիվ է նաեւ Instagram-ի իր էջում: Նա իր հետեւորդներին հասցրել է «ծանոթացնել» իր նոր ընկերոջ՝ Լյուսիի հետ: Լուսանկարին կից գրառման մեջ դերասանուհին տեղեկացրել է, որ արդեն լավ է եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք թե նյութապես, թե իրենց աղոթքներով բուժման ամբողջ ընթացքում իր կողքին են եղել:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին