MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Իմ էմոցիաներից շատ քիչ բան կա դրա մեջ». Նիկ Էգիբյանը՝ նոր տեսահոլովակի, «բուռն» համագործակցությունների եւ ամառային հանգստի մասին

15:03, 28 հունիսի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երգիչ եւ երաժիշտ Նիկ Էգիբյանն օրերս ներկայացել է նոր տեսահոլովակով: NEWS.am STYLE-ն իր ընթերցողների հետ արդեն կիսվել է երգչի «Հոգուս արեւ» երգի տեսահոլովակով, իսկ այսօր Նիկի հետ զրուցել ենք իր նոր աշխատանքի, հայկական շոու-բիզնեսի հայտնիների հետ համագործակցության եւ ամառային հանգստի ծրագրերի մասին:

«Տեսահոլովակի համար ընտրեցի այս երգը, քանի որ այն ամենակոմերցիոնն էր «Խելագարված»-ից հետո, որն արդեն ուներ տեսահոլովակ: Բացի այդ՝ երգը հայերեն է, մեղեդին հայկական կոմերցիոն ելեւէջներով էր հյուսված եւ մտածեցի՝ գեղեցիկ տեսահոլովակ ունենալու դեպքում այն կսիրվի»,-զրույցի սկզբում նշեց Նիկը՝ հավելելով, որ երգն սկզբնական փուլում այլ հասցեատեր ուներ.

«Երգն իրականում գրել էի Սարո Թովմասյանին առաջարկելու համար, իմ էմոցիաներից շատ քիչ բան կա դրա մեջ: Ուղղակի, այն շատ սիրեցի ու որոշեցի ինքս կատարել:)»:

«Հոգուս արեւ» երգի տեսահոլովակը նկարահանել է օպերատոր Սուրեն Թադեւոսյանը, սակայն մի շարք տեսահոլովակների ռեժիսոր Նիկն, իհարկե, անմասն չի մնացել սեփական տեսահոլովակի սեցնարային աշխատանքներից.

«Կարելի է ասել՝ ռեժիսորը ես եմ, օպերատորը՝ Սուրենը: Միտքն իմն է եղել, դե 100-ից ավել տեսահոլովակ նկարահանելուց հետո շատ մեծ փորձ ունեի արդեն, գիտեի՝ ինչ եմ անելու, ինչպես եւ որտեղ: Նկարահանումը տեւել է 6 ժամ»:

Ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչների հետ նոր համագործակցություններին՝ ինչպես Նիկն է նշում՝ «բուռն» շրջան է սպասվում.

«Առաջիկայում կրկին Սոֆիի, Գայա Արզումանյանի, Մգեր Արմենիայի, Մագա Հովհաննիսյանի համար եմ երգեր պատրաստում, «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի  5 մասնակցի երգ ես եմ գրել եւ գործիքավորել, շուտով կլսեք դրանք, նաեւ Մավր Մկտչյանի համար ունեմ երգ, Վիգեն Հովսեփյանի հետ ենք պատրաստվում համագործակցել, նաեւ Սարոյի հետ համատեղ նախագիծ ունենք, մի խոսքով՝ ինչպես միշտ բուռն շրջան է»:

Եվ չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ երաժիշտը չի մոռանում նաեւ ամառային հանգստի մասին.

«Այս տարվա ապրիլին եմ մեկնել հանգստի՝ Բարսելոնա, ամռանը 8 ընկերներով 5 օրով կմեկնենք Վրաստան, իսկ սեպտեմբերին կմեկնեմ Գերմանիա՝ քրոջս մոտ՝ շոփինգի նպատակով:)»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նիկ Էգիբյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել