Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կանոնավոր սեքսի 5 առավելություն

23:25, 30 հունիսի

1. Ավելի շատ սեքս, ավելի բարձր աշխատավարձ

Աշխատանքի հետազոտման ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթն առնվազն մեկ անգամ, ավելի շատ են վաստակում, քան իրենց հասակակիցները, որոնք նման հնարավորություն չունեն: Հետազոտողների կարծիքով, պատճառն այն է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվող մարդիկ սովորաբար ավելի երջանիկ եւ առողջ են: Դրա շնորհիվ նրանք աշխատանքում ավելի մեծ եռանդ են դրսեւորում: Նրանք ավելի արդյունավետ որոշումներ են կայացնում եւ աշխատավայրում ավելի հազվադեպ են տառապում խտրականությունից: Դա իր հերթին աշխատավարձի աճի է հանգեցնում: 

2. Ավելի շատ սեքս, ավելի լավ առողջություն

Սեքսը սթրեսը հաղթահարելու հայտնի ամենալավ միջոցներից է: Բժիշկ Շարոն Նորլինգն ասում է, որ կանոնավոր օրգազմներն ի վիճակի են  3-8 տարով երկարաձգել կյանքը: Արիզոնայի համալսարանի հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը նվազեցնում է տագնապի մակարդակը: Բացի այդ, սեքսի սիրահարները ավելի քիչ են տառապում վատ տրամադրությունից: 

3. Սեքսը նվազեցնում է հիվանդության պատճառով ազատ օրերի քանակությունը

Սեքսով կանոնավորապես զբաղվելը խթանում է դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA) հորմոնի արտադրությունը: Այդ հորմոնը թեթեւացնում է դեպրեսիայի նշանները եւ դրականորեն է ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա: Դա իհարկե նշանակում է, որ նման մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում, նշանակում է` ավելի հազվադեպ են հիվանդության պատճառով արձակուրդ վերցնում: 

Եվ մի բան էլ. Էդինբուրգի թագավորական կլինիկայի հետազոտությունները ցույց են տվել, որ   40 տարեկան եւ ավելի մեծ մարդիկ, որոնք իրենց հասակակիցներից 50 տոկոսով ավելի հաճախակի են սեքսով զբաղվում,  նրանցից միջինը  7-13 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում: Դա` ըստ անծանոթների հետ անցկացված թեստերի արդյունքների: 

4. Փրկում է աշխատասենյակային միգրենից

Այն մարդիկ, որոնք մշտապես աշխատում են մեծ գրասենյակներում, հաճախ են միգրենի նոպաներ ունենում: Բայց սեքսը խթանում է օքսիտոցինի արտադրությունը` հորմոնի, որը նաեւ թուլացնում է գլխացավի ախտանիշները: Այնպես որ, եթե դուք կանոնավոր կերպով սեքսով եք զբաղվում, որոշակիորեն ավելի հեշտ եք տանում գրասենյակային աշխատանքի դժվարությունները, քան աշխատակիցների մեծամասնությունը:  

5. Ձեռնարկատիրությունը կարող է բարելավել ձեր սեռական կյանքը

Գործարարների շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 14 տոկոսը, որոնք նախկինում օտար գրասենյակում են աշխատել, իսկ հետո գործարար են դարձել, սկսել են ավելի հաճախ զբաղվել սեքսով: Նման փակ շրջան է առաջանում. որքան ավելի շատ ես սեքսով զբաղվում, այնքան ավելի լավ ես աշխատում, որքան ավելի շատ ես աշխատում, այնքան ավելի հաճախ ես սեքսով զբաղվում: 

Ձեզ գուցե թվա, թե սեքսը եւ աշխատանքում հաջողությունը իրար հետ կապված չեն, բայց այդպես չէ: Եթե դուք կարիերայի հետ կապված խնդիրներ ունեք, փորձեք եւս մեկ անգամ ուշադիր նայել ձեր կնոջը կամ ընկերուհուն: Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելը իհարկե ձեզ միլիոնատեր չի դարձնի, բայց հաստատ կօգնի դուրս գալ նոր մակարդակ: 

 

 

Աղբյուր` MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել