1. Ավելի շատ սեքս, ավելի բարձր աշխատավարձ
Աշխատանքի հետազոտման ինստիտուտի գիտնականներն ապացուցել են, որ այն մարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթն առնվազն մեկ անգամ, ավելի շատ են վաստակում, քան իրենց հասակակիցները, որոնք նման հնարավորություն չունեն: Հետազոտողների կարծիքով, պատճառն այն է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվող մարդիկ սովորաբար ավելի երջանիկ եւ առողջ են: Դրա շնորհիվ նրանք աշխատանքում ավելի մեծ եռանդ են դրսեւորում: Նրանք ավելի արդյունավետ որոշումներ են կայացնում եւ աշխատավայրում ավելի հազվադեպ են տառապում խտրականությունից: Դա իր հերթին աշխատավարձի աճի է հանգեցնում:
2. Ավելի շատ սեքս, ավելի լավ առողջություն
Սեքսը սթրեսը հաղթահարելու հայտնի ամենալավ միջոցներից է: Բժիշկ Շարոն Նորլինգն ասում է, որ կանոնավոր օրգազմներն ի վիճակի են 3-8 տարով երկարաձգել կյանքը: Արիզոնայի համալսարանի հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սեքսով կանոնավորապես զբաղվելը նվազեցնում է տագնապի մակարդակը: Բացի այդ, սեքսի սիրահարները ավելի քիչ են տառապում վատ տրամադրությունից:
3. Սեքսը նվազեցնում է հիվանդության պատճառով ազատ օրերի քանակությունը
Սեքսով կանոնավորապես զբաղվելը խթանում է դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA) հորմոնի արտադրությունը: Այդ հորմոնը թեթեւացնում է դեպրեսիայի նշանները եւ դրականորեն է ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա: Դա իհարկե նշանակում է, որ նման մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում, նշանակում է` ավելի հազվադեպ են հիվանդության պատճառով արձակուրդ վերցնում:
Եվ մի բան էլ. Էդինբուրգի թագավորական կլինիկայի հետազոտությունները ցույց են տվել, որ 40 տարեկան եւ ավելի մեծ մարդիկ, որոնք իրենց հասակակիցներից 50 տոկոսով ավելի հաճախակի են սեքսով զբաղվում, նրանցից միջինը 7-13 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում: Դա` ըստ անծանոթների հետ անցկացված թեստերի արդյունքների:
4. Փրկում է աշխատասենյակային միգրենից
Այն մարդիկ, որոնք մշտապես աշխատում են մեծ գրասենյակներում, հաճախ են միգրենի նոպաներ ունենում: Բայց սեքսը խթանում է օքսիտոցինի արտադրությունը` հորմոնի, որը նաեւ թուլացնում է գլխացավի ախտանիշները: Այնպես որ, եթե դուք կանոնավոր կերպով սեքսով եք զբաղվում, որոշակիորեն ավելի հեշտ եք տանում գրասենյակային աշխատանքի դժվարությունները, քան աշխատակիցների մեծամասնությունը:
5. Ձեռնարկատիրությունը կարող է բարելավել ձեր սեռական կյանքը
Գործարարների շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 14 տոկոսը, որոնք նախկինում օտար գրասենյակում են աշխատել, իսկ հետո գործարար են դարձել, սկսել են ավելի հաճախ զբաղվել սեքսով: Նման փակ շրջան է առաջանում. որքան ավելի շատ ես սեքսով զբաղվում, այնքան ավելի լավ ես աշխատում, որքան ավելի շատ ես աշխատում, այնքան ավելի հաճախ ես սեքսով զբաղվում:
Ձեզ գուցե թվա, թե սեքսը եւ աշխատանքում հաջողությունը իրար հետ կապված չեն, բայց այդպես չէ: Եթե դուք կարիերայի հետ կապված խնդիրներ ունեք, փորձեք եւս մեկ անգամ ուշադիր նայել ձեր կնոջը կամ ընկերուհուն: Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելը իհարկե ձեզ միլիոնատեր չի դարձնի, բայց հաստատ կօգնի դուրս գալ նոր մակարդակ:
Աղբյուր` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը