Տղամարդիկ ծանոթանալիս վախենում են անել առաջին քայլը
Երազանքների կնոջից մերժվելու կամ նրան դուր չգալու վախն ամուր նստած է ժամանակակից տղամարդու ուղեղում: Առաջին ծանոթությունը տղամարդու համար հաճախ ավելի մեծ սթրես է, քան սիրելի թիմի պարտությունը կամ աշխատաք կորցնելը: Վախը, թե ինքը բավարար գեղեցիկ, խելացի, սեքսուալ եւ ապահովված չէ, թույլ չի տալիս նրան թուլանալ եւ պարզապես ծանոթանալ կնոջ հետ: Այնպես որ, եթե կինը երբեմն իր վրա է վերցնում նախաձեռնությունը, դա միայն օգնում է տղամարդուն զարգացնելու հարաբերությունները:
Գեղեցիկ կինն ամենասարսափելի «գազանն» է տղամարդու համար
Առաջին վախից անմիջապես բխում է երկրորդը. որքան հիասքանչ է աղջիկն, այնքան երկչոտ է տղամարդը: Եթե դրան հավելյալ, կինը խելացի է եւ նաեւ ինքնավստահ, նա գրեթե շանս չունի ծանոթանալու տղամարդու հետ: Տեսնելով այդպիսի էակի՝ նույնիսկ ամենահայտնի մաչոն իրեն զգում է դպրոցական՝ կանգնած տնօրենի առաջ: Դարեր ի վեր տղամարդու գիտակցության մեջ արմատացել է այն պատկերացումը, թե գեղեցիկ կինը չի կարող լուրջ լինել, շատ ավելի լավ ու հարուստ երկրպագուներ ունի, իրենց միայն փող է ակնկալում, վաղուց զբաղված է, միանգամից կմերժի եւ այլն:
Դավաճանությունն ամենսարսափելին է ցանկացած տղամարդու համար
Տղամարդկանց աշխարհը բավականին դաժան է: Տղամարդը հաճախ ստիպված է լինում մրցակցել բիզնեսի իր գործընկերների կամ ֆուտբոլի խաղընկերների հետ: Այդ պատճառով նա իր կնոջ մեջ փնտրում է նվիրվածություն ու հավատարմություն: Այսինքն՝ ուժեղ սեռը սիրելի կնոջ դավաճանությունից վախենում է ինչպես կրակից: Տղամարդը, որն ապրել է կնոջ դավաճանությունը, դառնում է շատ խոցելի, կարող է դեպրեսիայի մեջ ընկնել կամ ընդհանրապես կորցնել իր տղամարդկային ուժը: Տղամարդկանց անհանգստացնում է, որ իրենց կողքի կինը կարող է դուր գալ իր ընկերներին կամ շփվել նախկին զուգընկերոջ հետ:
Տղամարդու անպատասխանատվությունը քմահաճույք չէ
Հազվադեպ տղամարդիկ են ամուսնանում՝ առանց վախի զգացման: Ազատությունը եւ ինքնուրույնությունը կորցնելու, կնոջ կրնկի տակ ընկնելու վախը նրանց հաճախ ստիպում է հրաժարվել ամուսնությունից եւ երեխա ունենալու հնարավորությունից: Միայն սիրելի կնոջը երջանկացնելու ցանկությունը կարող է նրան տրամադրել փոխզիջման: Կորցնելով ազատությունը՝ տղամարդը հաճախ ստիպված է լինում փոխել կենսակերպը եւ սովորությունները: Արդյունքում՝ նա կորցնում է անձնական տարածքը, իսկ դրան ամեն մեկը չէ, որ պատրաստ է:
Կարիերայում չկայանալու վախը
Տղամարդու համար ինքնաիրացումը եւ ձեռքբերումները մասնագիտական ոլորտում կայունության եւ հաջողության երաշխիք են: Ֆինանսական բարձունքների եւ դրված նպատակներին չհասնելու վախը գալիս է դեռեւս դարիերից խորքից, երբ տղամարդիկ որսում էին մամոնտներ: Հեղինակությունը կորցնելու երկյուղը, որ մեկ օրում կամ ասմում չի ձեւավորվել եւ հանուն որի գործադրվել է այնքան ջանք, շատ կարեւոր է տղամարդու համար: Ընկերների եւ մտերիմների մեջ անհաջողակի համբավ ունենալը մեծ հարված է նրա ինքնասիրությանը:
Անկողնում անկարող լինելու վախը
Տղամարդկային ուժի գլխավոր ցուցիչը միշտ համարվել է նրա առողջ պոտենցիան: Եթե տղամարդը այս նուրբ հարցում բախվում է խնդիրների, կտրուկ ընկնում է նրա ինքնագնահատականը, ի հայտ է գալիս անինքնավստահության եւ անկարողության զգացում: Յուրաքանչյուր տղամարդու համար շատ կարեւոր է իրեն իսկական արու զգալը: Կան միֆեր, թե տղամարդը ցանկացած իրավիճակում պետք է պատրաստ լինի: Դրան վերագրվում են կոպիտ անեկդոտներ, համընդհանուր կարծրապիտերի վրա հիմնված ֆիլմեր մեծահասակների համար: Բայց նրանք մոռանում են, որ տղամարդու գլխավոր ուժը կնոջը հանգստություն եւ ապահովություն նվիրելու կարողությունն է:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր