«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սերգեյ Սմբատյանն ու Հայաստան ժամանած անվանի երաժիշտները՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի մասին

16:15, 2 հուլիսի

Հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը եւ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը խոսեցին փառատոնի մանրմասների մասին:

«Խոսելով փառատոնի ձեռքբերումների մասին՝ պետք է նշեմ, որ շատ եմ կարեւորում նման արտիստների գալը Հայաստան: Մեր ձեռքբերումներից եմ նաեւ համարում Մալթայի միջազգային փառատոնին մանակցությունը: Շատ ոգեւորված եմ այս փառատոնի համար: Ունենալու ենք 5 համերգ: Համերգներից 3-ը կղեկավարեմ ես, իսկ 2-ը՝ մալթացի դիրիժոր Ալան Չիրկոֆը: Ոգեւորված եմ, որովհետեւ սա, իսկապես, փառատոնային ֆորմատ է, փառատոնն արդեն հաջողված եմ համարում»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովն էլ հավելեց, որ ուրախ է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւս մեկ համագործակցություն է ունենալու:

«Մալթայի միջազգային փառատոնի ժամանակ բոլորը հիացած էին նվագախմբի ելույթներով: Անչափ ոգեւորված եմ, որ հիմա էլ այստեղ ենք միասին ելույթ ունենալու»,-նշեց նա:

Ալեքսեյ Շորն էլ ավելացրեց. «Հայաստանում եղել եմ նաեւ նախորդ տարի եւ վերադարձել եմ ջերմ հուշերով: Անհամբերությամբ եմ սպասում համերգին: Ինձ համար մեծ պատիրվ ու երջանկություն է այս փռատոնին մասնակցելը»:

Դենիս Կոժուխինը, որն արդեն երկրորդ անգամ է աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նբվագախմբի հետ, նշեց. «Հաճախ չի լինում, որ մի նվագախմբում բոլորն այսքան ընկերասեր են լինում: Առաջին անգամվա համագործակցությունը հրաշալի էր: Երկրորդ անգամից սպասելիքներս ավելի շատ են»,-անկեղծացավ նա:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան՝ ժ. 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Դենիս Կոժուխինը։

Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները դասական երաժշտության սիրահարներին կպարգեւեն հինգ համերգային երեկոներ՝ աշխարհում մեծ համբավ վայելող մենակատարների մասնակցությամբ եւ հետաքրքիր ռեպերտուարով։

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել