Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Լավատես ու սիրով լի երգչուհու պատմություն. Նադեժդա Սարգսյան

22:41, 2 հուլիսի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am STYLE-ը, այսօր ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացավ սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը՝ 63 տարեկանում:

Երգչուհի Էմմիի մայրիկը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ: Երգչուհին իր հարցազրույցների ընթացքում բազմիցս խոսել էր այն մասին, որ բժշկի էր դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով:

Նադեժդա Սարգսյանին պատանեկության տարիներին արգելել էին բեմ բարձրանալ, քանի որ ընտանիքի անդամները բավականին խիստ էին ու ավանդապաշտ, սակայն երգչուհու ձիրքը կոտրեց կարծրատիպերը:



1971 թվականին նա ընդունվել ու ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, որից հետո ուսանել է նաեւ Մոսկվայի Թատերական ինստիտուտում: Նադեժդան սկզբում ցանկանում էր դառնալ դերասանուհի: Սակայն կայնքի ընթացքը նրան տարավ դեպի երգարվեստ: 9 տարի շարունակ նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար:



Հենց Նադեժդա Սարգսյանն էր «Հայեր» անսամբլի գեղարվեստական ղեկավարը, որից, հատկապես, ճանաչում ձեռք բերեց նրա դուստրը՝ երգչուհի Էմմին: Նադեժդա Սարգսյանը չէր մոռանում երիտասարդ տաղանդների մասին եւ, թերեւս, հենց այդ պատճառով էլ նա հիմնել էր «Դո-ռե-մի» մրցույթը, որի միջոցով շատ ու շատ երեխաներ կարողացան ցույց տալ իրեց երաժշտական ունակությունները:

Նա եղել է նաեւ բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր, ինչպես օրինակ՝ «Երկու աստղ», «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր:



Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով ներկայացել է ավելի քան 40 երկրներում:

Սիրված երգչուհու երգացանկի գոհարներն են  Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի եւ այլոց երգերը, որոնք նա հասցնում էր հանդիսատեսի սրտերին:
Նադեժդա Սարգսյանի ընտանիքը սիրո եւ համերաշխության խորհրդանիշ եւ «մշակութային» ընտանիքի վառ օրինակ է եղել: Նրա ամուսինը հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանն էր, որը կայնքից հեռացավ 2011 թվականին՝ 67 տարեկան հասակում: Իսկ դուստրը՝ երգչուհի Էմմին, անգամ հեռավորության վրա ամեն երեկո երկար ու ջերմ զրույցներ է ունեցել մայրիկի հետ՝ ինչպես փաստել է Նադեժդա Սարգսյանը իր հարցազրույցների ընթացքում:

Սիրված երգչուհին մի անգամ իրեն, իր բռնկուն ու էներգիայով լի խառնվածքը համեմատել է «ատոմային ռումբի» հետ: Հանրությունը ու հայ երգարվեստը մշտապես կհիշեն երգչուհու եռանդը, լավատես բնավորությունն ու ավանդը՝ հայ մշակույթի կայացման ու զարգացման մեջ:

Լուսանկարները՝ Instagram

Սյուզի Մսրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել