Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

19:13, 3 հուլիսի

Տեղի է ունեցել Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի նիստը :

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Նադեժդա Սարգսյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 4-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 5-ին, ժամը 11:00-13:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Հուղարկավորությունը`Երևանի քաղաքային պանթեոնում:  

Երգչուհին ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: 1971 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի դասընթացները, 1992-ին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։  1973-1978 թթ. եղել է «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի, 1977-1987 թթ.` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան) մենակատար:

1987-1992 թթ. «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել, 1992-1999 թթ.՝ «Հայեր» մշակութային կենտրոն» բարեգործական հիմնադրամի նախագահը: 1999-2007 թթ. նախագահել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնում: 1997թվականից հիմնադրել և ղեկավարել է «Դո-ռե–մի» հանրապետական և միջազգային մանկապատանեկան երգի մրցույթը: 1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։

2007-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում «Տարեմուտի երեկո-2008», «Երկու աստղ» և այլ նախագծերի, իսկ 2008-2009 թթ.՝ «Մանկական Եվրատեսիլ» և «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթներին Հայաստանի կողմից հանդես եկող պրոդյուսերն է եղել: 2003–2017 թթ. ղեկավարել է Երևանի մշակույթի պետական քոլեջը։ Նրա առաջին իսկ բեմելով դրսևորվել էր իր բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր վառ և կիրթ կերպարով, նա բեմում կայացել և անմահացել է բազմաթիվ կատարումներով: Նադեժդա Սարգսյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի 40 երկրներում։ Երգացանկում ներառված էին Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Արամ Սաթյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երգերը: Նադեժդա Սարգսյանի կատարումները սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը:

ՀՀ նախագահի հրամանագրով Նադեժդա Սարգսյանը 2010 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: 2017 թ. «Մշակույթի և կատարողական արվեստների միջազգային ակադեմիայի» խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է այդ ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: 2013 թ. ՌԴ հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի խորհրդի կողմից Նադեժդա Սարգսյանը ճանաչվել է ակադեմիայի պատվավոր անդամ:

2016-ից ՀՕՖ-ի, «Նվիրիր կյանք» և այլ բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Մեծ է Նադեժդա Սարգսյանի ավանդը հայ ժամանակակից էստրադային երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Ի դեմս Նադեժդա Սարգսյանի, մեր հասարակությունը կորցրեց տաղանդավոր երգչուհու և հմուտ մանկավարժի: Երաժշտարվեստի երախտավորի, մանկավարժի և արվեստի իրական նվիրյալ Նադեժդա Սարգսյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը, նրա հիշատակը վառ կմնա արվեստասեր հասարակության սրտում:

Աղբյուր՝ Կառավարական հանձնաժողով



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել