Ափի կամ ոտնաթաթի խալ
Մարմնի այս հատվածներում խալը շատ հազվադեպ է հանդիպում։ Բայց եթե դուք հենց այդ մասում խալ ունեք, ուրեմն կարող եք Ձեզ բախտավոր մարդ համարել։ Ձեռքի ափի կամ ոտնաթաթի վրա խալ ունեցող մարդիկ հաջողակ են լինում։ Բացի այդ, ձեռքի ափի խալը խորհրդանշում է հարստություն, իսկ ոտնաթաթինը՝ երկարատեւ եւ հետաքրքիր ճանապարհորդություններ։ Այդ մարդիկ բաց են, շփվող, հետաքրքրասեր, հաճույքով նոր ծանոթություններ են հաստատում եւ ուսումնասիրում են նոր վայրերը։
Կոպի խալ
Ամենայն հավանականությամբ, Դուք Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց ընտանիքի եւ մտերիմ մարդկանց։ Ձեր ընտանեկան օջախն ամենակարեւորն է Ձեր կյանքում։ Դուք կարող եք ներդաշնակ, հարմարավետ մթնոլորտ ստեղծել գրասենյակում, ընկերական երեկույթին եւ անգամ ճաշկերույթի ժամանակ։ Մարդիկ միշտ ձգտում են դեպի Ձեզ, Դուք պատրաստակամ եք, բարի եւ միշտ ուրիշին հասնող։
Վերին շուրթի խալ
Այս հատվածում խալը վկայում է այն մասին, որ դուք շատ փակ մարդ եք, բայց դա միայն Ձեզ խորհրդավորություն է հաղորդում։ Դուք սովոր չեք Ձեր սիրտը բացել առաջին պատահածին եւ հաստատ չեք քննարկի Ձեր անձնական կյանքը, բայց դրա փոխարեն, եթե արդեն ինչ–որ մեկի հետ մտերմացել եք, այդ հարաբերություններին կարելի է միայն նախանձել։ Բացի այդ, Դուք հիանալի ընկեր եք, որը երբեք գաղտնիքը չի բացահայտի եւ չի խաբի։
Հոնքամեջի խալ
Հավանաբար, Դուք ի ծնե կարիերիստ եք։ Կարիերային վերելքի ճանապարհին Ձեզ ոչինչ եւ ոչ ոք չի կանգնեցնի։ Դուք զարմանալիորեն խորաթափանց եք, անհավանական էներգիայով լեցուն եւ ունեք մեծ հավակնություններ։ Դուք լիովին կարող եք առաջնորդ դառնալ, Ձեր խարիզման նվաճում է շատերին։ Սակայն զգու՛յշ եղեք, շատ հաճախ նման մարդկանց նախանձողները շատ են։ Նրանցից ոչ մի տեղ չեք փախչի, ուղղակի պետք է ժամանակին նրանց նկատեք եւ սովորեք տարբերել թշնամիներին եւ ընկերներին։
Ոտքի խալ
Դուք շրջապատի հոգին եք։ Ձեզ համար լավագույնը շաբաթ երեկոն աղմկոտ հավաքույթում անցկացնելն է՝ մեծաթիվ ընկերների եւ ծանոթների միջավայրում։ Դուք շատ ակտիվ եք, եռանդուն, ակտիվ կենսակերպ եք վարում եւ չեք կարող մի տեղում նստած մնալ։ Ձեր թուլությունն այն է, որ երբեմն դժվարանում եք սկսած գործն ավարտին հասցնել՝ լինի դա աշխատանք, թե ուսում։ Ավելի պատասխանատու՛ եղեք եւ առաջնայնությունները Ձեզ համար ճի՛շտ բաշխեք։ Այդ դեպքում Ձեր եռանդով Դուք հիանալի արդյունքների կհասնեք։
Ձեռքի խալ
Դուք շատ հավասարակշռված եւ ներդաշնակ մարդ եք։ Սովոր չեք շտապել, իսկ Ձեր պայուսակում միշտ կարելի է պլանավորված գործերով եւ նշանակված հանդիպումների ժամերով նոթատետր գտնել։ Պարտաճանաչությունը Ձեր ուժեղ կողմն է։ Ձեզ բնորոշ չէ հանպատրաստից եւ չկշռադատված որոշումներ կայացնելը, չէ՞ որ Դուք միշտ մտածում եք հետեւանքների մասին։ Երբեմն Ձեզ չի խանգարի մի լավ ցնցումը։ Փորձե՛ք գործնական հանդիպման փոխարեն ընկերուհու հետ սրճարան գնալ, ընտանիքով բոուլինգ խաղալու կամ ուղղակի մնալ տանը եւ նայել սիրելի ֆիլմը։
Այտոսկրի խալ
Դեմքի այս հատվածում խալը վկայում է այն մասին, որ Դուք նպատակասլաց եւ փառասեր մարդ եք։ Սովոր եք միշտ առաջինը լինել եւ հասնել Ձեր ուզածին, ինչ էլ որ դա արժենա։ Դուք օժտված եք առաջնորդի որակներով, մարդիկ Ձեզնից օրինակ են վերցնում եւ հետեւում են Ձեզ։ Աշխատանքի մեջ Ձեզ համար ամենահարմարը պետի պաշտոնն է, քանի որ Դուք կարողանում եք մարդկանց ղեկավարել եւ նրանց հսկողության տակ պահել։
Պարանոցի խալ
Դուք զգայուն եւ ռոմանտիկ անհատականություն եք։ Աղմկոտ երեկույթների փոխարեն նախընտրում եք զբոսնել լուսնի լույսի տակ կամ սիրած անձնավորության հետ մեկ գավաթ գինով ընթրիք կազմակերպել։ Դուք կարողանում եք գնահատել մանրուքները եւ նկատել գեղեցիկն իր բոլոր դրսեւորումներով։ Ձեր կողքին թեթեւ է, ազատ եւ հաճելի։ Դուք հակված չեք լիդերության, սակայն ամուր մարդ եք եւ միշտ զգում եք Ձեր ներքին ազատությունը։
Մեջքի խալ
Կամային եւ սկզբունքային մարդ եք, որը հաստատ գիտի, թե ինչ է ուզում։ Երբեմն կարող եք կոպիտ լինել, բայց միշտ արդարության կողմնակից եք։ Դուք ազնիվ եք, երբեք չեք խաբում, չեք բամբասում եւ ուրիշին մատով ցույց տալիս։ Կարողանում եք Ձեր խոսքի տերը լինել, երբեք չեք դավաճանում, հիասթափեցնում։ Եթե Դուք մեջքի վրա խալ ունեք, ապա ամենայն հավանականությամբ միշտ պաշտպանում եք փոքրերին եւ թույլերին, իսկ նրանց նեղացնողին անպայման պատասխանատվության եք ենթարկում։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:49, 25 սեպտեմբերի
«Ոչ ոք հենց էնպես չթողեց չգնաց, չհանձնեց հողը, ինքն իրեն: Դիմադրեց, համբերեց, պայքարեց, կռվեց»․ Թամարա Պետրոսյան13:40, 25 սեպտեմբերի
Ֆրանսիացի ռեփեր MHD-ն սպանության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման12:26, 25 սեպտեմբերի
«Մարդկային բարութունն ունի սահման, տականքությունը՝ չունի»․ Լիլիթ Մուրադյան11:41, 25 սեպտեմբերի
«Ինչպես 1915թ․-ին․աշխարհը ոչինչ չարեց հայերի համար․․․»․ Քրիս Բոհջալյան10:20, 25 սեպտեմբերի
«Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան09:00, 25 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ16:30, 24 սեպտեմբերի
Դերասան Թահար Ռահիմն անհավանական աշխատանք է կատարել, որպեսզի հնարավորինս նմանվի Շառլ Ազնավուրին15:05, 24 սեպտեմբերի
Հայտնի է «Էյֆորիա» սերիալի աստղ Անգուս Կլաուդի մահվան պատճառը14:48, 24 սեպտեմբերի
«Ադրբեջանի խնդիրը ոչ թե Հայաստանը նվաճելն է, այլ այն ոչնչացնելը»․ Սիմոն Աբգարյան14:20, 24 սեպտեմբերի
Ամերիկացի լրագրող Վիկ Գերամի. Համաշխարհային «առաջնորդներն» ի դեմս Ալիեւի հրեշ են ստեղծել ու հայերին «ուղարկել» սպանդի13:11, 24 սեպտեմբերի
Մայքլ Քեյնը հայտնել է կինոյից հեռանալու մասին12:07, 24 սեպտեմբերի
Ամերիկացի ռեփեր Marc2Ray. 1915-2023, ժխտել ցեղասպանությունը նշանակում է շարունակել այն