Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին

13:09, 4 հուլիսի

Ափի կամ ոտնաթաթի խալ

Մարմնի այս հատվածներում խալը շատ հազվադեպ է հանդիպում։ Բայց եթե դուք հենց այդ մասում խալ ունեք, ուրեմն կարող եք Ձեզ բախտավոր մարդ համարել։ Ձեռքի ափի կամ ոտնաթաթի վրա խալ ունեցող մարդիկ հաջողակ են լինում։ Բացի այդ, ձեռքի ափի խալը խորհրդանշում է հարստություն, իսկ ոտնաթաթինը՝ երկարատեւ եւ հետաքրքիր ճանապարհորդություններ։ Այդ մարդիկ բաց են, շփվող, հետաքրքրասեր, հաճույքով նոր ծանոթություններ են հաստատում եւ ուսումնասիրում են նոր վայրերը։

Կոպի խալ

Ամենայն հավանականությամբ, Դուք Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց ընտանիքի եւ մտերիմ մարդկանց։ Ձեր ընտանեկան օջախն ամենակարեւորն է Ձեր կյանքում։ Դուք կարող եք ներդաշնակ, հարմարավետ մթնոլորտ ստեղծել գրասենյակում, ընկերական երեկույթին եւ անգամ ճաշկերույթի ժամանակ։ Մարդիկ միշտ ձգտում են դեպի Ձեզ, Դուք պատրաստակամ եք, բարի եւ միշտ ուրիշին հասնող։

Վերին շուրթի խալ

Այս հատվածում խալը վկայում է այն մասին, որ դուք շատ փակ մարդ եք, բայց դա միայն Ձեզ խորհրդավորություն է հաղորդում։ Դուք սովոր չեք Ձեր սիրտը բացել առաջին պատահածին եւ հաստատ չեք քննարկի Ձեր անձնական կյանքը, բայց դրա փոխարեն, եթե արդեն ինչ–որ մեկի հետ մտերմացել եք, այդ հարաբերություններին կարելի է միայն նախանձել։ Բացի այդ, Դուք հիանալի ընկեր եք, որը երբեք գաղտնիքը չի բացահայտի եւ չի խաբի։

Հոնքամեջի խալ

Հավանաբար, Դուք ի ծնե կարիերիստ եք։ Կարիերային վերելքի ճանապարհին Ձեզ ոչինչ եւ ոչ ոք չի կանգնեցնի։ Դուք զարմանալիորեն խորաթափանց եք, անհավանական էներգիայով լեցուն եւ ունեք մեծ հավակնություններ։ Դուք լիովին կարող եք առաջնորդ դառնալ, Ձեր խարիզման նվաճում է շատերին։ Սակայն զգու՛յշ եղեք, շատ հաճախ նման մարդկանց նախանձողները շատ են։ Նրանցից ոչ մի տեղ չեք փախչի, ուղղակի պետք է ժամանակին նրանց նկատեք եւ սովորեք տարբերել թշնամիներին եւ ընկերներին։

Ոտքի խալ

Դուք շրջապատի հոգին եք։ Ձեզ համար լավագույնը շաբաթ երեկոն աղմկոտ հավաքույթում անցկացնելն է՝ մեծաթիվ ընկերների եւ ծանոթների միջավայրում։ Դուք շատ ակտիվ եք, եռանդուն, ակտիվ կենսակերպ եք վարում եւ չեք կարող մի տեղում նստած մնալ։ Ձեր թուլությունն այն է, որ երբեմն դժվարանում եք սկսած գործն ավարտին հասցնել՝ լինի դա աշխատանք, թե ուսում։ Ավելի պատասխանատու՛ եղեք եւ առաջնայնությունները Ձեզ համար ճի՛շտ բաշխեք։ Այդ դեպքում Ձեր եռանդով Դուք հիանալի արդյունքների կհասնեք։

Ձեռքի խալ

Դուք շատ հավասարակշռված եւ ներդաշնակ մարդ եք։ Սովոր չեք շտապել, իսկ Ձեր պայուսակում միշտ կարելի է պլանավորված գործերով եւ նշանակված հանդիպումների ժամերով նոթատետր գտնել։ Պարտաճանաչությունը Ձեր ուժեղ կողմն է։ Ձեզ բնորոշ չէ հանպատրաստից եւ չկշռադատված որոշումներ կայացնելը, չէ՞ որ Դուք միշտ մտածում եք հետեւանքների մասին։  Երբեմն Ձեզ չի խանգարի մի լավ ցնցումը։ Փորձե՛ք գործնական հանդիպման փոխարեն ընկերուհու հետ սրճարան գնալ, ընտանիքով բոուլինգ խաղալու կամ ուղղակի մնալ տանը եւ նայել սիրելի ֆիլմը։

Այտոսկրի խալ

Դեմքի այս հատվածում խալը վկայում է այն մասին, որ Դուք նպատակասլաց եւ փառասեր մարդ եք։ Սովոր եք միշտ առաջինը լինել եւ հասնել Ձեր ուզածին, ինչ էլ որ դա արժենա։ Դուք օժտված եք առաջնորդի որակներով, մարդիկ Ձեզնից օրինակ են վերցնում եւ հետեւում են Ձեզ։ Աշխատանքի մեջ Ձեզ համար ամենահարմարը պետի պաշտոնն է, քանի որ Դուք կարողանում եք մարդկանց ղեկավարել եւ նրանց հսկողության տակ պահել։

Պարանոցի խալ

Դուք զգայուն եւ ռոմանտիկ անհատականություն եք։ Աղմկոտ երեկույթների փոխարեն նախընտրում եք զբոսնել լուսնի լույսի տակ կամ սիրած անձնավորության հետ մեկ գավաթ գինով ընթրիք կազմակերպել։ Դուք կարողանում եք գնահատել մանրուքները եւ նկատել գեղեցիկն իր բոլոր դրսեւորումներով։ Ձեր կողքին թեթեւ է, ազատ եւ հաճելի։ Դուք հակված չեք լիդերության, սակայն ամուր մարդ եք եւ միշտ զգում եք Ձեր ներքին ազատությունը։

Մեջքի խալ

Կամային եւ սկզբունքային մարդ եք, որը հաստատ գիտի, թե ինչ է ուզում։ Երբեմն կարող եք կոպիտ լինել, բայց միշտ արդարության կողմնակից եք։ Դուք ազնիվ եք, երբեք չեք խաբում, չեք բամբասում եւ ուրիշին մատով ցույց տալիս։ Կարողանում եք Ձեր խոսքի տերը լինել, երբեք չեք դավաճանում, հիասթափեցնում։ Եթե Դուք մեջքի վրա խալ ունեք, ապա ամենայն հավանականությամբ միշտ պաշտպանում եք փոքրերին եւ թույլերին, իսկ նրանց նեղացնողին անպայման պատասխանատվության եք ենթարկում։

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել