1.Կին-ռադիո
Այս կինը չի լռում: Երբեք: Եվ եթե նա լռում է, ապա միայն, որ շունչ քաշի: Չգիտես թե ինչու, նա կարծում է, որ իր կյանքում կատարվող ամեն բան պետք է բարձրաձայնել: Նա միշտ պետք է դոմինանտ լինի խոսակցության ժամանակ եւ մեկնաբանի ամեն բան: Առհասարակ ամեն բան:
2. Հուսահատ կին
Սկզբում կարող է թվալ, թե նրա հետ ամեն բան ուղղակի ֆանտաստիկ է: Բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսում խոսել այն մասին, թե ում կցանկանար տեսնել ձեր հարսանիքին, իսկ ում՝ ոչ: Գնալով ավելի վատ է դառնում: Ինչ-որ մի պահի՝ 5-րդ ժամադրության ընթացքում, նա կհարցնի, թե քանի երեխա եք ուզում, եւ ինչպես եք կոչելու ձեր շանը, որին դուք իհարկե պիտի գնեք նախքան հարսանիքը: Երբ կինը շատ է իրադարձություններից առաջ անցնում եւ սկսում է ճնշել տղամարդուն, վերջինիս համար ամեն բան դժվարանում է: Եվ բանն այն չէ, որ նա «պատրաստ չէ», այլ այն, որ կինը, թվում է, պատրաստ է նետվել առաջին պատահած տղայի վրա, եթե նա պատրաստ է ամուսնանալ:
3. Չափից դուրս շատ քննադատող կին
Ինչ էլ անեք, այդ կինը միշտ դժգոհ կլինի: Ոչ մի բան «աշխատանք» չի կոչվում, եթե դա չի արվում իր չափանիշներին համապատասխան: Ով ինչ ասի, դա անմիջապես դուրս է բերվում կոնտեքստից եւ ինչ-որ անհասկանալի պատճառով վերածվում է վիրավորանքի: Մենք չգիտենք, թե ինչու, բայց այս աշխարհում կան կանայք, որոնք պատրաստ են պատերազմ մղել ամբողջ աշխարհի դեմ: Նրանք հուզական բեռ են հավաքել կյանքի ընթացքում, եւ նման կինն անում է ամեն բան, որպեսզի ձեր կյանքը վերածի հարաբերություններ պարզելու շարունակական գործընթացի: Տառապանքից բացի, նման կինը ձեզ ոչինչ տալ չի կարող: Այնպես որ, պետք չէ ամուսնանալ այն հույսով, թե «ամուսնական կյանքն ամեն բան տեղը կդնի»: Անձնագրում կնիքից հետո ամեն բան միայն ավելի վատ կդառնա:
4. Բիմբա
Այս տեսակի կանայք կարող են ոսկե մեդալ ստանալ սեքսի տեսական հիմքերի եւ գործնական հմտությունների տիրապետման համար: Ահա միայն թե ինտելեկտը, ավելի շուտ դրա առկայությունը «վիճելի է» թվում: Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ տեսել ենք կանանց, որոնք ուղղակի շքեղ տեսք ունեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացել իրենց բերանը: Նման կնոջ ամբողջ կյանքն ընթանում է ֆիզիկական աշխարհում: Նրա հետ հարաբերությունները միշտ միանման են: Սկզբում դուք վախենում եք նրան ծանոթացնել ծնողների հետ, իսկ հետո խելագարվում եք այն մտքից, որ կարող եք նրա հետ քննարկել միայն այն, թե ինչպես է արվում մանիկյուրը, պեդիկյուրը կամ մազերի քիմիական գանգրացումը: Դժբախտաբար աղջիկների մեծ մասը, որոնց դուք տեսնում եք փողոցում, հենց այս դասակարգին են պատկանում:
5. Արքայադուստր առանց ոլոռի
Սա նույնպես սարսափելի է: Նման կինը անգամ եթե եղունգը կոտրի, զանգելու է ձեզ՝ հույս ունենալով, որ դուք անմիջապես ամեն բան կթողնենք եւ կսլանաք նրան օգնության: «Ես պետք է գեղեցկության սրահ գնամ անմիջապես: Դու տղամա՞րդ ես, թե՞ ոչ»: Նրա հայրը միշտ ասել է, որ իր դուստրն արքայադուստր է, եւ նա հավատում է, որ այդպես կլինի ամբողջ կյանքում: Նման կանայք սովորաբար «թանկ» ճաշակ են ունենում, եւ նրանք միշտ ուզում են զվարճանալ թանկ ռեստորաններում: Դա այն դեպքում, երբ իրենք անգամ 5 դոլար էլ չեն վաստակում, եւ եթե վաստակեն էլ, ապա միայն որպես մոդել կամ Ինստագրամի աստղ: «Դու փող չունե՞ս: Ուրեմն դու իմ տղամարդը չես: Ուրիշին կփնտրեմ»:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը