Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Սպասում եմ այն տղամարդուն, որն ինձ կնվաճի գեղեցիկ անակնկալներով եւ կլինի թիկունք». Ջուսը՝ ծննդյան 39-ամյակի եւ երազանքների մասին

13:05, 10 հուլիսի

Ամենախենթ ու համարձակ երգչուհիներից մեկը՝ Ջուսը, երեկ տոնում էր ծննդյան 39-ամյակը: Ինքը՝ երգչուհին, խոսելով իր տարիքի եւ հավերժ երիտասարդ ու առույգ երեւալու մասին, ասում է. «Իրականում 25-ի մեջ եմ, անձնագրի տարիքը կարեւոր չէ, դա ուղղակի թիվ է: Իսկ, թե որքանով է օրգանիզմդ ջահել, ցույց են տալիս տարբեր թեստերը: Իմը կանգնած է 25 տարեկանի վրա»:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուսը բացահայտել է նաեւ ծննդյան օրվա այլ մանրամասներ ու խոսել անձնական ու ստեղծագործական երազանքների ու նորությունների մասին:

«Այս անգամ ծննդյանս օրը որոշեցի նշել տանը՝ մտերիմներիս հետ: Փոքրիկ, բայց շատ հաճելի ծննդյան խնջույք եղավ»,-ասում է երգչուհին, որի ծննդյան անակնկալները սկսվել են դեռեւս կեսգիշերից:

«Ունեմ ընկեր Ուֆա քաղաքում, նա զանգահարեց ուղիղ կեսգիշերին եւ տրամադրությունս բարձրացրեց: Դրանից հետո հեռախոսս անդադար զանգեր էր ստանում, շնորհավորում էին բոլոր ընկերներս՝ տարբեր սոցկայքերում: Շատ հաճելի է, երբ քեզ հարգում ու սիրում են»:

Իսկ անակնկալների մեջ առանձնացրեց այն մեկը, որը հենց ինքն է իրեն մատուցել.

«Ամենամեծ անակնկալն արել եմ ինքս ինձ, դրա մասին բոլորը կիմանան սեպտեմբերին: Սպասեք եւ կտեսնեք»,-նշեց խորհրդավոր երգչուհին, որն ի տարբերություն շատ կանանց՝ չի վախենում մեծանալուց եւ սիրում է իր ծննդյան օրերը.

«Ինձ մոտ հակառակն է՝ գնալով ավելի եմ երիտասարդանում: Դա ներաշխարհից է կախված՝ ինչքան դրական լինես եւ ծրագրավորես, որ տարիքդ հետ է գնում, այնքան էլ արտաքինդ թարմ կմնա: Դրական լինելը, բնականաբար նաեւ գենտիկան եւ առողջ ապրելակերպն են նպաստում երիտասարդ տեսքին: Չեմ ծխում, ոգելից խմիչք չեմ օգտագործում ու դա շատ լավ է անդրադառնում մաշկի վրա»,-ասում է նա:

Խոսելով անձնական երազանքների եւ ստեղծագործական նորությունների մասին՝ Ջուսը նշեց.

«Անձնականն ինձ համար դարձավ ֆանտաստիկ երեւույթ՝ մինչեւ այսօր սպասում եմ այն տղամարդուն, որն ինձ կնվաճի գեղեցիկ անակնկալներով, որը կլինի թիկունք եւ որի հետ ես չեմ ունենա ոչ մի խնդիր: Իսկ գործնականում բուռն աշխատանքներ են ծավալվում, աշնան սկզբին լույս կտեսնի ինձ համար շատ յուրահատուկ մի տեսահոլովակ: Սպասեք էլ ավելի լավ անակնկալների»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջուսի Facebook-ի էջից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել