Հարցրու ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա
Նախքան կյանքում որեւէ փոփոխություն նախաձեռնելը, պետք է հարցնես ինքդ քեզ՝ որքանո՞վ ես տրամադրված անել դա: Որովհետեւ առաց վճռական տրամադրվածության, չես կարող հասնել այդքան բարդ նպատակի, ինչպիսին նախկին սերը մոռանալն է:
Այսպես ուրեմն, պատրա՞ստ ես անել դա: Թե՞ քո ինչ-որ մի մասնիկ դեռ կառչում է երկրորդ հնարավորության հավանականությունից: Դու զգում ես, որ դեռ բավականաչափ ուժեղ չե՞ս դա անելու համար:
Եթե այս հարցերից որեւէ մեկի պատասխանն «այո» է, ուրեմն, հնարավոր է, քեզ հարկավոր է սպասել: Ժամանակն իսկապես օգնում է, եւ ժամանակի հետ դու ավելի ուժեղ ու պատրաստ կլինես այդպիսի բարդ առաջադրանքի համար:
Խզի՛ր նրա հետ բոլոր կապերը
Մեզ թվում է, որ պարտադիր պետք է լինի վերջին զրույց, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ստանան, որպեսզի արտահայտվեք, հասկանաք միմյանց եւ բաժանվեք որպես ընկերներ: Բայց հազվադեպ է այդպես լինում: Եթե կարողանայիք այդպես պարզ խոսել ու քննարկել խնդիրները, կհասնեի՞ք այն իրավիճակին, ինչ հիմա է: Դժվար թե:
Այնպես որ՝ եթե որոշել ես, որ ձեր հարաբերություններն ավարտված են, խզիր նրա հետ բոլոր կապերը: Ալգելափակիր նրա համարը քո հեռախոսում, ջնջիր սոցցանցերից, հեռու մնա վայրերից, որտեղ նա լինում է: Ինչո՞ւ: Որովհետեւ պետք է ազատվել այդ մարդուց կախվածությունից: Այլեւս ո՛չ մի կապ նրա հետ: Դա հեշտացնում է սրտի վերականգնման գործընթացը:
Հարցրու քեզ՝ ի՞նչը պետք է բաց թողնել
Դա շատ կարեւոր է: Հատկապես ի՞նչ է քեզ պետք, որպեսզի առաջ շարժվես: Հնարավոր է՝ նրա արածից կատաղությունն ու վիրավորանքը: Հնարավոր է՝ կատաղությունն է ինքդ քեզ վրա, որ այդքան ժամանակ ես վատնել նրա վրա: Դա հույսերն ու երազանքներն էին, որ կառուցում էիր երկուսիդ համար: Դրանցից պետք է հրաժարվել հենց այդ տեսքով, հենց այդ մարդու հետ:
Հարցրու ինքն քեզ՝ ի՞նչ էր իրականում, եւ ի՞նչ էիր դու հորինել գլխումդ
Յուրաքանչյուրս մեր հարաբերությունների մասին մեր պատկերացումներն ունենք: Ցավոք, դրանք հաճախ չէ, որ համընկնում են իրականության հետ, դրանք ուղղակի հույսեր եւ պատրանքներ են: Երբ հասկանաս, որ իրականում ամեն ինչ այդքան հիասքանչ չէ, որքան կուզեիր դրան հավատալ, բաց թողնելն ու մոռանալն ավելի հեշտ կլինի:
Հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ ես իրականում ուզում հարաբերություններում
Ցանկ կազմիր: Ցանկ այն բաների, թե ինչ ես ուզում տղամարդու մեջ տեսնել քո հետ հարաբերությունների ժամանակ: Ապա համեմատիր նրան նախկինիդ հետ: Դեռ առիթ ունե՞ս նրա պատճառով տանջվելու: Առաջ գնալու ժամանակն է:
Աղբյուրը՝ Wday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով