Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՀՈւԼԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 14 հուլիսի

ԽՈՅԵՐ

Բոլորս էլ մեղսագործ ենք։ Դուք ձեր սիրելի էակից գաղտնիքներ ունեք եւ ձեր միակ հույսը նրա ներողամտությունն է։ Աստղերը հուշում են, որ դրանց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր, քանզի հուլիսի 14-ը դրա համար ամենանպաստավոր օրն է. ձեր խոսքը բուռն արձագանքի չի արժանանա ձեր սիրելի էակի կողմից։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը լրջորեն մտածելու է ձեր հարաբերությունների հեռանկարի մասին։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր սիրելին համատեղ կյանքը տեսնի պայծառ, դրական եւ ուրախ։ Հակառակ դեպքում իր համար շատ դժվար կլինի մնալ ձեր կողքին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հուլիսի 14-ն ամբողջությամբ ձերը կլինի, եթե կարողանաք ճիշտ օգտագործել այն։ Օրը տրամադրեք սիրուն, ջերմությանն ու քնքշությանը։ Տոն կազմակերպեք եւ բարձր տրամադրությունը երաշխավորված կլինի։ Ի դեպ, վատ չէր լինի ժամանակ անցկացնել  բնության գրկում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ, որ ձեր սիրելի էակը իրավացի էր, իսկ դուք՝ ոչ։ Փորձեք ընդունել դա, քանզի իրավիճակը կարող էր ավելի բարդ լինել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք խիստ ու զուսպ լինել՝ չընկնելով եւ թույլ չտալով, որ ձեր սիրելին հայտնվի ծայրահեղությունների գիրկը։ Չնայած ձեր սիրելի էակը իսկապես մեծ ցանկություն կունենա այդքան էքսցենտրիկ լինել, միայն դուք կարող եք շտկել իրավիճակը։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը հուշում են, որ կարելի է դավաճանության տեսարան խաղալ։ Ոչ թե դավաճանել, այլ խաղալ։ Ընդունեք սուրճ խմելու առաջարկը, որի մասին ձեր երկրպագուն ամեն պատահական հանդիպման ժամանակ ասում էր։ Վաղուց ձեր եւ ձեր սիրելի հարաբերություններում խիստ հայացքներ, խանդ չի նկատվել։ Լրացրեք ռոմանտիկայի պակասը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա պատմել իր մտքերի, ցանկությունների եւ համոզմունքների մասին։ Բայց պատճառը ոչ թե պակաս վստահությունն է, այլ նա տեղին չի համարում ավելորդ անհանգստացնել ձեզ, քանզի համոզված է՝ կարող է ինքնուրույն լուծել իր խնդիրները։

ԿԱՐՒՃՆԵՐ

Հուլիսի 14-ին աստղերը հուշում են, որ հարկավոր է պարզապես վարակվել սիրելի անձնավորության մտքերով, իմանալ եւ հետեւել, թե ինչն է նրան հետաքրքրում։ Սա կօգնի ավելի մտերմանալ եւ մեկ ամբողջություն դառնալ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սիրելի անձնավորությունն այսօր կանի հնարավոր ամեն  ինչ ձեր հետ ավելի մտերմանալու, ձեր կյանքում ավելի թանկ ու կարեւոր մարդ դառնալու համար։ Թե ինչպես է նա պատրաստվում հասնել դրան, հայտնի չէ, բայց օրն իսկապես հաճելի ու անմոռանալի կլինի ձեր երկուսի համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նույնիսկ եթե հայտնվել եք դժվարին վիճակում, աստղերը հուշում են՝ դուք երկու ելք ունեք։ Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, ինչպես դուք եք մտածում։ Ձեզ համար անլուծելի խնդիրներ չկան։ Մտածեք եւ խելամիտ որոշումներ կայացրեք;

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա բացատրել, թե ինչու է դիմել այս կամ այն քայլին։ Ուստի, ստիպված եք լինելու ղեկավարել նրա գործողությունները եւ ակնարկել, որ գործելուց առաջ պետք է հասկանալ եւ առավելությունները, եւ թերությունները։ Բայց պետք է շատ նրբանկատ լինել եւ չճնշել նրան։

ՁԿՆԵՐ

Եթե լիովին վստահ չեք ձեր սիրելի էակի սիրո հարցում, պետք չէ նրան ծանոթացնել մտերիմների, ընկերների հետ։ Շատ հնարավոր է, որ մի օր դուք հենց նրանց ամուսնության վկաները լինեք։ Իսկ եթե ոչ մի կասկած չունեք, ուրեմն ժամանակն է ավելի լուրջ քայլեր անելու։

 

 

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել