«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մայքլ Ջեքսոնի հայրը «քիմիական ամորձատման» էր ենթարկել երգչին՝ նրա ձայնի պահպանման համար

12:15, 11 հուլիսի

Օրերս 89 տարեկանում քաղցկեղից մահացել է Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջոն։ Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ Մայքլ Ջեքսոնի բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը հայտնել է, որ Մայքլի հայրը շատ դաժան մարդ է եղել։

«Պատմությունը չի ճանաչել իր զավակների հանդեպ այդքան դաժան մարդու, ինչպիսին Ջո Ջեքսոնն էր։ Մայքլը մշտապես տառապում էր դրանից։ Նրա հայրը նրան քիմիական ամորձատման է ենթարկել, որպեսզի երգիչը պահպաներ իր ձայնի տեմբրը»,- հայտնել է բժիշկը։

Քոնրադ Մյուրեյը հավաստիացնում է, որ իր հոյակապ ձայնի համար երգիչը պարտական  էր հորմոնալ ներարկումներին։ Այդ ներարկումները երգչին արել էին բռնակալ հոր պահանջով։ Բժշկի խոսքով՝ մանկության ու պատանեկության տարիներին Մայքլը տառապում էր մաշկի հետ կապված խնդիրներից։ Տղային այդ խնդիրներից ազատելու ու միաժամանակ ձայնի մուտացիան կանգնեցնելու համար Մայքլին հորմոններ էին ներարկում։

Հավելենք, որ Ջեքսոնների ընտանիքում բարբարոսական կարգերի մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ աշխարհահռչակ դառնալուց հետո Մայքլը վճռել էր մեծ հարցազրույց տալ ու պատմել իր անցյալի մասին։ Երգիչը լրագրողներին պատմել է, որ իր մանկությունը դժբախտ է համարում, քանի որ ինքը, իր եղբայրները ու քույրերը մահու չափ վախենում էին հորից։  Ջոզեֆ Ջեքսոնը պատժում էր որդիներին ու ամենայն հավանականությամբ նույնիսկ ծեծում էր նրանց զանցանքների համար։  Ընդունված է համարել, որ հոր հանդեպ ատելությունն է ստիպել Մայքլին այդքան արմատապես փոխել արտաքինը։ Ասում են, իբրեւ երգիչը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքն այդքան նման է հորը։ Ու հենց դրա համար էր ամբողջ կյանքում փորձում փոխել իր արտաքինը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել