«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Նոր ձեւավորվող ազգային յուրահատկությունները եւս ազդում են ֆիլմերի ստեղծման վրա». օպերատոր Վադիմ Իլկովը՝ «Հրաբուխ» ֆիլմի մասին

15:15, 11 հուլիսի

Թեեւ Ուկրաինայում բարդ քաղաքական իրավիճակ է, այն հող է նախապատրաստել ֆիլմարտադրության զարգացման համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «Հրաբուխ» ֆիլմի օպերատոր Վադիմ Իլկովը՝ խոսելով «Ոսկե Ծիրան» 15-րդ կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ»-ում տեղ գտած ֆիլմի մասին։

Ֆիլմի ռեժիսորը Ռոման Բոնդարչուկն է, որը, սակայն, ներկա չէր ասուլիսին։ Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեցին պրոդյուսեր Դարյա Բասելը եւ օպերատոր Վադիմ Իլկովը։ Դարյա Բասելը Բոնդարչուկի հետ աշխատելու փորձ արդեն ուներ, իսկ «Հրաբուխ» ֆիլմը ռեժիսորի առաջին փորձը չէր։ Նա մինչ այս ստեղծել է թե՜ գեղարվեստական, թե՜ վավերագրական ֆիլմեր։

«Ուկրաինայում այսօր ֆիլմարտադրության բնագավառում շատ են համագործակցությունները Եվրոպայի հետ։ Քաղաքական դրությունը եւս նպաստում է նոր ֆիլմերի ստեղծմանը։ Ուկրաինայում յուրաքանչյուր մարդ իր իրականության մեջ է ապրում. մարդիկ երթեւեկում են տրոլեյբուսով, սակայն նրանց աշխարհայացքները պայքարի մեջ են ու միշտ հակադրվում են իրար» ,- բացատրեց Իլկովը։



Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Դարյա Բասելը հավելեց. «Խերսոնյան շրջանում կյանքն ու իրականությունը հիմնված են մարդկային հարաբերությունների ու ընտանեկան կապերի վրա։ Դա է իշխանությունը, ու անհայտ է, թե այդպես որքան երկար կշարունակվի»։

Ռոման Բոնդարչուկը Խերսոնյան շրջանից է, լավ է ծանոթ միջավայրին եւ, նույնիսկ, վավերագրական ֆիլմ է նկարահանել դրա մասին։

«Նոր ձեւավորվող ազգային յուրահատկությունները եւս ազդում են ֆիլմերի ստեղծման վրա։ Ուկրաինան մի քանի էտապներ է անցել ու հիմա ինքնաճանաչողզության ու ինքնագիտակցության փուլն է։ Մարդիկ փորձում են գիտակցել իրենց «ես»-ը, իսկ դա շատ ոգեշնչող է»,-շեշտեց Իլկովը։

Հարցին, թե կան արդյոք Ուկրաինայում թեմատիկ արգելքներ, Իլկովը պատասխանեց. «Ոչ, միակ արգելքը պետության անվտագությանը սպառնացող սիմվոլների կիրառումը կարող է լինել»։

Դարյան անդրադարձավ Ուկրաինայում ֆիլմարտադրության հիմնական խնդրին. «Կինոթատրոնները երկրում քիչ են, իսկ ժամանակացույցը թույլ չի տալիս, որ ուկրաինական ֆիլմերի դիտողները շատանան։ Այդ ֆիլմերին տեղ են տալիս, օրինակ, երկուշաբթի 10։00-ին, իսկ օրվա մնացած մասում էկրանը տրամադրվում է «Աստղային պատերազմներին»։

Բասելը կարեւորում է նաեւ ֆիլմերի համար պատշաճ PR արշավներ կազմակերպելը։ «Յուրաքանչյուր ֆիլմ իր համար նախատեսված առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Լսարանի ընդլայնման համար պետք է գործել գրագետ»,- մեկնաբանեց պրոդյուերը։

                                                                                                                         Սյուզի Մսրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել