Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

VARDA-ն ներկայացել է սեփական արտադրության լողազգեստով

14:10, 14 հուլիսի

Հիշեք, երիտասարդ ձեռներեցներ, ձեր արտադրանքի լավագույն գովազդն այն է, երբ դուք ինքներդ եք դրանից օգտվում։ Օրինակ դուք ռեստորան ունեք ենթադրենք Սարյան փողոցում, բայց  սնվում եք հարևանությամբ գտնվող ռեստորանում, քանի որ այնտեղ ավելի համեղ են պատրաստում, այդ դեպքում հասկանալի է, որ ձեր հաճախորդներն էլ կտարակուսեն։ Ճիշտ այնպես , ինչպես եթե դուք Հայաստանում հագուստ արտադրեք ու ներկայանաք որպես դիզայներ, բայց մշտապես այլ դիզայներների հագուստով ներկայանաք մարդկանց)))

Դե ուրեմն այսպես, պարուհի VARDA-ն արտադրում է լողազգեստ ու շատ հաճախ է դրանցով  լուսանկարվում։

Այդ շարքից էր նաև նրա վերջին լուսանկարը Instagram-ում, որտեղ հայուհին ներկայացել է սեփական արտադրության լողազգեստով։  

Ավելի վաղ VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է հիշողություններ իր աշխատանքի մասին։

«Գեղեցիկ հրաժեշտ տալն արվեստ է։ Ափսոս, որ դա հնարավոր չէ սովորել․․․ Հիշում եմ, թե ինչպես էի աշխատում Կրիվոյ Ռոգի «Մայրամուտից արեւածագ» գիշերային ակումբում, ինձ վճարում էին 50 գրիվեն՝ երեք ելույթի համար, իսկ տուն վերադառնալու համար ես տաքսու վարորդին 25 գրիվեն ուղեվարձ էի տալիս։ Ու որպեսզի վաստակածս գումարը չծախսեի՝ ես ասես հեգնանքով ստիպված էի լինում սպասել մինչեւ արևածագ, որպեսզի առաջին երթուղայինը նստեի․․

Հիշում եմ սառը երթուղային մեքենան ու այնտեղ վառելիքի հոտը, հոգնած, քնկոտ, աչքերիս՝ փայլեր, շարֆով փաթաթված, ես տուն էի գնում։ Այդ ակումբում ես աշխատեցի մոտ մեկ տարի, դա լավագույն ակումբը չէր, բայց  ես սիրում էի այդ ակումբն ու այնտեղ աշխատող մարդկանց։ Ու ահա մի անգամ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու մեկ այլ ակումբում  ու առաջարկեցին 100 գրիվեն աշխատավարձ, այսինքն կրկնակի շատ, քան ես ստանում էի։ Ես եկա արթ-տնօրենի մոտ ու ազնիվ ասացի, որ ես նման հրապուրիչ առաջարկություն եմ ստացել։ Ինչ եք կարծում՝ ինչպե՞ս նա արձագանքեց։ Արթ – տնօրենն ասաց, որ շատ կցանկանար բարձրացնել իմ աշխատավարձը, բայց իրեն բյուջե չեն հատկացնում։ Նա ասաց, որ ուրախ է ինձ համար, ու միայն մի բան խնդրեց, որ ես երկու շաբաթ էլ աշխատեմ։ Իհարկե ես համաձայնեցի, չէի կարող վատ դրության մեջ դնել մարդկանց, ում հետ այդքան երկար աշխատել էի։ Իմ վերջին աշխատանքային օրը , ավելի ճիշտ գիշերը, ինձ հրաժեշտ տվեցին շամպայնով ու ասացին, որ ես միշտ կարող եմ վերադառնալ, եթե նոր աշխատանքս ինձ դուր չգա։ Ու ես վերադարձել եմ այնտեղ, ընդ որում ոչ մեկ անգամ, բայց ոչ թե աշխատելու, այլ որպես հյուր։ Ու եթե ես չկարողանայի «հրաժեշտ» տալ, դժվար թե ինձ այնտեղ սպասեին»,- գրել է հայուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել