1. Նա ձեզ հետ միաժամանակ չի պառկում քնելու եւ երկար նստում է համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Իսկ նախկինում ոչինչ չէր կարող ձեզ շեղել իրարից: Բայց եթե դա ֆուտբոլի եզրափակիչ խաղ չէ եւ ոչ էլ աշխատանքի կարեւոր առաջադրանք, եւ նա այնուամենայնիվ ձեզ հետ անկողնում չէ, նշանակում է նրա համար այնտեղ ավելի հետաքրքիր է:
2. Դուք այլեւս օրալ սեքսով չեք զբաղվում: Տղամարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ իրենք սիրում են նման հաճույք պատճառել այն աղջկան, որը նրանց իրոք դուր է գալիս: Բայց նրանք նաեւ խոստովանում են, որ երբ սկսում են կորցնել նրա հանդեպ հետաքրքրությունը, իրենց արդեն հետաքրքիր չէ նրան բավարարել անկողնում:
3. Նա անում է այն, ինչ ձեզ դուր չի գալիս (եվ նա գիտե դա): Նշանակում է` նա դադարել է անհանգստանալ, թե ինչն է կարեւոր ձեզ համար: Գուցե սկսում է ձեզ համոզել, որ անալ սեքսով զբաղվեք, իսկ գուցե անտեսում է ձեր ցանկությունները եւ ընդհանրապես ձեր օրգազմը:
4. Նա սկսել է ավելի շատ պոռնո նայել: Տղամարդկանց մեծամասնությունը շարունակում է պոռնո նայել նույնիսկ երջանիկ հարաբերություններում: Բայց եթե նա սկսել է էկրանի աղջիկներին ավելի հաճախ նախապատվություն տալ, քան ձեզ` իրական կնոջը, որն իր կողքին է, դա տագնապալի նշան է:
5. Նա քնում է սեքսի ընթացքում: Ծիծաղելի է հնչում, բայց դա երբեմն պատահում է եւ ակնհայտորեն ցույց է տալիս, որ դուք նրա համար հետաքրքիր չեք:
6. Նախկինում սեքսից հետո դուք գրկում էիք իրար, իսկ այժմ նա անմիջապես քնում է: Դա երբեմն նորմալ է, երբ դուք հոգնած եք: Բայց երբ դա երեկոյի սովորական ավարտ է դառնում…
7. Նա սեքս-խաղալիքներ է բերում, որոնք դուք երբեք չեք խնդրել: Իրականում անտաշություն է նման բան անել, առանց նախնական քննարկման:
8. Նա այլեւս ձեզ չի նայում սեքսի ընթացքում: Տղամարդիկ տեսողական արարածներ են, նրանք գրգռվում են կանանց տեսքից, իսկ եթե նա ձեզ չի նայում, գուցե արդեն ուրի՞շ մի բան է գրգռում նրան:
9. Նա վիրավորական եղանակով մեկնաբանում է ձեր կազմվածքը եւ կատակներ է անում այդ առումով` թե որքան կոնֆետ եք կերել գիշերը կամ որ անհրաժեշտ է ձեզ մարզասրահի աբոնեմենտ նվիրել (եւ մենք դա ասում ենք այն դեպքում, երբ դուք գուցեւ գիրացել եք, բայց շատ քիչ): Գուցե այդպես նա փորձում է ձեզ ուրիշ բան ասել:
10. Նա ուղղակիորեն ասում է, որ իրեն դուր չի գալիս ձեր սեքսը:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:55, 2 փետրվարի
Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության․ ինչպե՞ս հայտնվել երգչուհու մենահամերգին Հայաստանից, եւ որքա՞ն դա կարժենա20:25, 2 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Շերի «խորամանկությունները»19:02, 2 փետրվարի
18:37, 2 փետրվարի
Ինչպիսի տեսք ունի «Եվրատեսիլ-2023»-ի բեմը (ֆոտո)18:14, 2 փետրվարի
Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան17:05, 2 փետրվարի
7-ամյա Դիանա Բարսեղյանը Թիֆլիսում կայացած միջազգային մրցույթից վերադարձել է Գրան պրի մրցանակով (ֆոտո)16:24, 2 փետրվարի
Dior-ի սեւ մարգարիտը (ֆոտո)15:15, 2 փետրվարի
Տոնական ուղեցույց․ որտե՞ղ խմել գինի փետրվարի 14-ին14:42, 2 փետրվարի
Էքստրիմ եւ ադրենալին. սիրահարների օրվա ժամադրության յուրահատուկ գաղափարներ14:19, 2 փետրվարի
13:33, 2 փետրվարի
Էշթոն Քաթչերը Դեմի Մուրից բաժանվելուց հետո իրեն անհաջողակ է զգացել12:30, 2 փետրվարի
Ամերիկահայ դերասան Էրիկ Բոգոսյանի նոր պիեսը ինտերնետային պոռնոգրաֆիայի զոհ դարձած կնոջ մասին է