Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, հաճախ է իր թեժ լուսանկարներով ուրախացնում հետեւորդներին, իսկ վերջիններս էլ ուրախացնում են հայուհուն իրենց անթիվ-անհամար մեկնաբանություններով ու Like-երով:
Այս անգամ կրքոտ Քորթնին իր Instagram-յան միկրոբլոգում բիկինիով նոր լուսանկար է հրապարակել, որում պարծեցել է իր փարթամ բարեմասնություններով: 39-ամյա հեռուստաաստղը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մի՛ եղիր ստվերի մեջ, եղիր իրական լեդի»:
Հրապարակումը, իհարկե, կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել, սակայն Քորթնիի սիրեցյալի ՝ 25 –ամյա մոդել Յունես Բենջիմի արձագանքը իսկական անակնկալ էր. նա մեկնաբանություն է թողել լուսանկարին կից՝ գրելով. «Նման բանե՞ր պետք է ցույց տաս, որ Like-եր հավաքես»:
Հաշված րոպեներ անց մոդելը հեռացրել է իր մեկնաբանությունը, իսկ լուսանկարը, ի ուրախություն երկրպագուների, շարունակում է զարդարել Քորթնիի միկրոբլոգը:
Հիշեցնենք որ հայազգի հեռուստաաստղը ավելի վաղ ընդգծել էր սլացիկ ոտքերը՝ ընտրելով սպորտային կիսատաբատ, որն ընդգրկել էր հեռուստաաստղի մարմինը: Keeping Up With The Kardashian շոուի աստղը ամբողջացրել էր հանդերձանքը՝ կիսատաբատը համադրելով հասարակ, սպիտակ շապիկի ու սեւ գլխարկի հետ:
Լուսանկարները՝ Backgrid, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE