Գարիկ Մարտիրոսյանի կնոջ միկրոբլոգը Instagram-ում առանձնահատուկ է նրանով, որ նա հաճախ հումորային հրապարակումներ է անում: Հիմնականում նրա հումորը գնահատվում է, ու օգտատերերը ժպտալու եւս մեկ առիթ են ունենում, սակայն այս անգամ Ժաննա Լեւինային բարկացրել են:
Ժաննան իր լուսանկարներից մեկն է հրապարակել, որին կից գրել է. «Իմ միկրոբլոգը իմ վիրտուալ տունն է, ես ամեն բան անում եմ, որ իմ հյուրերն իրենց լավ զգան: Նրանք հիմնականում բարի, հումորով մարդիկ են ու ես շնորհակալ եմ նրանց իրենց մեկնաբանությունների ու ջերմ խոսքերի համար: Ես միշտ ամեն բան կարդում եմ ու գնահատում եմ ձեր կարծիքը, անգամ եթե համաձայն չեմ լինում դրա հետ: Ցավոք, որքան շատ են հետեւորդները այնքան մեծ է հավանականությունը, որ էջիդ մասին կիմանան արնախում մարդիկ, որոնք մտնում են քո տուն ու ցուցումներ են տալիս, թե ամեն բան ինչպես պետք է լինի:
«Նրանք իրենց կեղտոտ ոտքերը դնում են սեղանին ու զվարճալի կամ համեղ ինչ-որ բան են պահանջում: Վերջ, արնախումների մեկնաբանությունները հեռացվելու են, իսկ իրենց էջերը արգելափակվելու են: Ես գովազդից որեւէ գումար չեմ ստանում ու չեմ վազում դրա հետեւից»,-շարունակել է Լեւինան:
Այնեւհետեւ Ժաննան ավելացրել է. «Չար մեկնաբանությունները չեն փոխում իմ կյանքը, ես ուղղակի չեմ ուզում իմ հումորով զվարճացնել վատ մարդկանց: Ուշադրություն, արնախումնե՛ր, դուք հնարավորություն ունեք լուռ հետեւել իմ հրապարակումներին, հետո բարձրաձայն որտեղ ուզում եք քննարկել իմ արտաքինը, ազգությունը, կյանքը: Իմ էջի դռները միշտ բաց են ձեզ համար. դուրս եկեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով