«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Նա ասաց՝ չեմ կարող լինել ամսագրի շապիկին. աչքերս շատ փոքր են, քիթս՝ մեծ». Ժիզել Բունդհենը դարձավ 38 տարեկան

15:05, 20 հուլիսի

Այսօր՝ հուլիսի 20-ին, ծննդյան 38-ամյակն է նշում աշխարհահռչակ բրազիլացի մոդել, Victoria's Secret-ի նախկին «հրեշտակ» Ժիշել Բունդհենը:

Բունդհենը բրազիլացի առաջին սուպերմոդելն էր, որին հաջողվեց գրանցել միջազգային հաջողություն: Նա համարվում է նորաձեւության մեջ հայտնի «ձիու քայլքի» (horse walk) հիմնադիրը:

2012 թ-ին սուպերմոդելը գլխավորեց Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը: Ժիզելին հաջողվել է գրավել ոչ միայն հանրության, այլեւ հենց իր կոլեգաների ուշադրությունը: Նաոմի Քեմփբելն ու Կլաուդիա Շիֆերը նրան անվանել են «աշխարհին հայտնի «ամենաիսկական» սուպերմոդել»: Ինքը՝ մոդելը, խոստովանում է, որ երբեք չի մոռանա այն օրը, երբ մի կին պնդել էր, որ ինքը երբեք չի կարողանա մոդել լինել, քանի որ դիմագծերը համապատասխան չեն: Կինը Ժիզելին ասել էր, որ նրա աչքերը փոքր են, դեմքը՝ նեղ, իսկ քիթը՝ մեծ: Մոդելը նշել է, որ այդ ժամանակ 14 տարեկան էր, իսկ վերը նշված թերությունները մինչ այդ օրը, նույնիսկ, չէր նկատել…

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ամենաիսկական» սուպերմոդելի հայտնի մտքերից եւս մի քանիսը.

«Ատում եմ, երբ մարդիկ փորձում են ներխուժել իմ անձնական կյանք: Չեմ սիրում խոսել անձնականիս մասին»:

«Բրազիլայի հետ կապված ամենից շատ սիրում եմ այն, որ այստեղ, ի տարբերություն այլ երկրների, մարդկային այնքան մեծ բազմազանություն կա»:

«Ուզում եմ ագարակ ձեռք բերել, որտեղ կարող եմ անցկացնել կյանքիս մնացած տարիները՝ հանգիստ եւ խաղաղ»:

«Ես միշտ իմացել եմ, որ եթե անգամ չլինեմ աշխարի ամենագեղեցիկ աղջիկը, կլինեմ ամենաաշխատասերը: Եթե ուզում եք իմանալ, հենց դա է իմ հաջողության գաղտնիքը»:

«Շատ հաճախ, երբ դու լավ մայրիկ ես լինում, թերանում ես աշխատանքումդ, եւ հակառակը՝ երբ քեզ նվիրում ես գործին, թերանում ես որպես մայր: Դա է կյանքի պարը, եւ դա գեղեցիկ է»:

«Երբ ես քայլում եմ պոդիումի վրա, ես աշխատում են չմտածել այն մասին, որ ինձ այդ պահին շատ մարդիկ են նայում: Այդ միտքը հաճախ խանգարում է ինձ: Հենց ոտքս դնում եմ պոդիումի վրա, նայում եմ հեռուն ու քայլում»:

«Ինձ դուր է գալիս այն միտքը, որ ես կին եմ, մենք բոլորս տարբեր ենք միմյանցից եւ հենց մեր թերություններն են մեզ դարձնում եզակի եւ գեղեցիկ»:

«Երեխաները նման են փոքրիկ հրեշտակների. նրանց չես կարող չսիրել»:

«Ես կարծում եմ՝ աշխարհում պետք է մի օրենք ընդունվի, ըստ որի մայրերը պետք է նորածին երեխային 6 ամիս կրծք կաթով կերակրեն»:

«Որքան շատ ես վստահում բանականությանդ, այնքան հզոր, ուժեղ եւ երջանիկ ես լինում»:

Լուսանկարները՝ Ժիզել Բունդհենի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել