Պահարան. Տարազն ու ավանդական դետալները` առօրյա հագուստում

Զարդատուփ: Զարդերը կարո՞ղ են բնութագրել կրողին

POPcorn blog. Ամենաթանկարժեք հագուստն աշխարհում

Ackerman’s Talks. սեփական թարթիչնե՞ր, լամինացիա, թե լիցք

Կին պատգամավորների լուքերը ԱԺ առաջին նիստին

Հայտնի է «Գահերի խաղ»-ի ցուցադրության օրը

Պահարան. Տաք, հարմար ու ոճային. ինչ հագնել ձմռանը

Զարդատուփ. մինիմալիզմի համեստ հմայքը զարդերում

Էլեն ԴեՋեներեսը հյուրընկալել է Անի Գաբրիելյանին

POPcorn blog. Փաստեր, որ չգիտեք Կոկո Շանելի մասին

Ackerman Talks. հոնքերի մասին

Պահարան. այս ձմռան ամենանորաձեւ վերարկուներն ու ժակետները

POPcorn blog. Ամանորյա ֆիլմեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, բայց հայտնիներից պակաս լավը չեն

Շահեն Օգանեսյանը կատարում է «Чистые пруды» երգը «Ձայնը» նախագծի եզրափակչում

Shine & Food: Միասին զարդարում ենք ամանորյա սեղանը յուրահատուկ ձեւով

Պահարան. ամանորը casual ոճում

Զարդատուփ: Նվերներ զարդարելու արվեստը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

«Եթե իշխանությունը չսկսի պատժիչ գործողություններ, կմտնենք փակուղի». Էկոտուրիզմի փորձագետը՝ Դիլիջանում ծառահատման մասին

16:35, 22 հուլիսի

Դիլիջան ազգային պարկում ծառահատման խնդիրը շարունակում է մնալ գերակա: Ակտիվիստ Հայկ Բարսեղյանը քիչ առաջ ներկայացրեց մի հոլովակ, որում մանրամասն բացատրում էր լարված իրադրությունը: Կամավորները, որոնք բնապահպանական գործառույթ են իրականացնում, բախվում են մի շարք խնդիրների: Ըստ կամավորների, տեղացիները բավականին թշնամաբար են տրամադրված իրենց հանդեպ, իսկ բնակիչներն էլ պնդում են, թե կամավորները հրել են մի տատիկի:

Այդ խնդիրների, հնարավոր լուծումների մասին խոսեցինք էկոտուրիզմի փորձագետ Վահագն Վարդումյանի հետ: Այն հարցին, թե փոխվել է արդյոք կառավարության դիրքորորշումը բնապահպանության նկատմամբ ու կան արդյոք հստակ գործողություններ, նա պատասխանեց, որ հսկողների հավաստմամբ՝ գրեթե ոչինչ չի փոխվել. «Հստակ գործողություններ չկան: Կառավարությունը պետք է գտնի եւ պատժի մեղավորներին, որպեսզի մյուսները նույնը կրկնելու հույս չունենան: Աշխատանքից պետք է ազատվեն անբարեխիղճ հսկիչները, ինչպես նաեւ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք, ենթադրաբար, մասնակցում են այդ գործողություններին՝ թաքցնելով դրանք իրականացնողներին կամ համապատասխան խստությամբ չպատժելով նրանց: Եթե իշխանությունը չսկսի կոնկրոտ պատժիչ գործողություններ, կմտնենք փակուղի: Հիմա մեխանիզմը լավ չի գործում. ֆիքսվում է, թե որքան ծառ է կտրվել, որոշակի չափի տուգանք է նշանակվում, որը, հավանաբար, հեշտությամբ վճարում են հենց այդ կտրված ծառերից եկած եկամտի մի մասով, ու շարունակում իրենց անթույլատրելի գործողությունները»:  



Վահագնը նշեց, որ ոստիկանությունը պետք է խիստ հսկողություն սահմանի, քանի որ տեղացիների մոտ կա կարծրատիպ, ըստ որի՝ հանցանքի մասին հայտնելը կամ տեսածի մասին խոսելը «գործ տալ» է նշանակում: Կան նաև պնդումներ, որոնց համաձայն հսկիչներն իրենք են հաճախ ուղեփակոցը բացում ծառ կտրողների առաջ:  Ըստ ականատեսների, եղել են դեպքեր, երբ նույն մեքենան, որով տարածք են մուտք գործել ծառահատողները, հետո վարել են հենց հսկիչները. Ստացվում է՝ իրենց մեքենայով նրանք կարողանում են հեշտությամբ մուտք գործել տարածք: Վերջերս ավելի ու ավելի հաճախ կարելի է տեսնել փակ, գերբեռնված, առանց պետհամարանիշերի ամենագնացներ ու տարբեր չափերի բեռնատարներ՝ ազգային պարկի այս կամ այն կողմից դուրս գալիս: Շատ դժվար է պարզելը, թե այդ մեքենան կոնկրետ ու՞ր է գնալու, մանավանդ եթե ոստիկան չես: Պարզելուց հետո էլ պիտի անտառից անօրինական կերպով դուրս բերված ամեն չոփի համար խիստ պատժեն:



Վահագնը մի դեպք պատմեց, որով շեշտեց, թե որքան կարեւոր է մարդկային գործոնը բնապահպանության իրականացման գործում. «Հաղարծինի տարածքում ես ու ընկերս մի անգամ հանգստյան օրով ազգային պարկում հետազոտություն իրականացնելիս ականատես եղանք, թե ինչպես միջին հաստության մի ծառ ընկավ գետնին: Մենք փորձեցինք պարզել հանգամանքները, լուսանկարեցինք մոտերքում կայանված մեքենայի պետհամարանիշը, որից հետո մեզ հետ վեճի մեջ մտան հենց այդ նույն մարդիկ ու սպառնացող տոնով, գոռալով պահանջեցին, որպեսզի ջնջենք նկարները, ինչը մենք, բնականաբար, չարեցինք: Ըստ ավելի ուշ պարզած տեղեկության, տեղացիներ էին»:

Վահագնը կարեւորեց այն, որ չի կարելի նաեւ անմեղ գյուղացու ուսերին մեղք բարդել. «Բնականաբար կան այնպիսիք, որ պարզապես ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված են անտառ մտնում, թույլատրելի օրերին ու ժամերին, բայց այդ մարդիկ հենց քամատապալ ծառերից գոյացող թափուկով էլ բավարարվում են, նրանք երբեք միանգամից մի քանի տասնյակ հաստաբուն ծառ չեն մորթի, ինչպես մեր բնապահպանների արձանագրած բազմաթիվ դեպքերում է եղել: Գյուղ չկա, որ շուն չլինի: Կրթական կարիքները հատկապես համայնքներում առաջնային են: Կա մարդու տեսակ, որը չի գիտակցում, որ դատարկ աղբամանի կողքին աղբ գցելը անթույլատրելի է: Այդ նույն մարդը ծառ էլ կկտրի առանց երկար բարակ մտածելու: Ոմանք այսօրվա տեսանյությում բողոքեցին, թե կամավոր-հսկիչները աղմուկով մոտոցիկլներ են վարում, մինչդեռ իրենց սղոցների ձայնի առաջացրած աղմուկը ազգային պարկի ներսում, որ գրեթե երբեք չի դադարում, անհամամեմատելի է»:



Վահագնը, խոսելով մի շարջ միջադեպերի մասին, որոնք վերագրվում են կամավորներին, նշեց, որ վերջիններս անաչառ կերպով տեսանկարահանում են այն, ինչ տեսնում են ու որ ինքը ավելի շատ պատճառ ունի կասկածելու տեղացիների խոսքերին, քան ակտիվիստների:

«Վտանգավոր իրավիճակ է հասունացել. բնակիչների մի մասը հայտնի են իրենց բռնկուն կեցվածքով, որ մեզանում ընդունված է «թասիբ» անվանել, բայց այդ «թասիբն» իրականում պետք է բանեցնել, երբ ծառահատումներով վնաս են հասցնում այն օդին, միջավայրին, որում ապրում ու շնչում են իրենց երեխաները: Դիլիջանը սողանքային տարածք է ու դրա պատճառը նաեւ վերջին տասնամյակների անխնա ծառահատումներն են: Ես ականատես եմ եղել ծառերի գերեզմանների: Ծառերը կտրում, թաղում են նախապես փորված ակոսներում ու ծածկում չոր ճյուղերով, կտրված բներինն էլ մեքենայի օգտագործված յուղ, մազութ քսում կամ այրում սեւացնում, որպեսզի հեռվից դժվար լինի նկատելը: Այնինչ, մի քանի մետր այն կողմ արդեն բնական ընկած ծառեր կարող են լինեն, որոնք անուշադրության են մատնվում ճանապարհից մի քիչ հեռու լինելու պատճառով: Ծառի բնի կեսն են կտրում, որ մնացած հատվածն ինքնուրույն չորանա ու ծառն ընկնի, իրենք էլ հետո ներկայացնեն, թե ծառն ինքնաբերաբար է ընկել:»,- նշեց այս պահին ակտիվ հսկողություն իրականացնող խմբի ինֆորմացիոն աջակից Վահագնը:



Ըստ նրա, հավանական է, որ այս աղմուկը բարձրացվում է արհեստական կերպով, բայց խումբը զգույշ է, վճռական է տրամադրված: Վահագնը վստահ է, որ այն տեղացին, ով հույսը դնում է ծառահատման միջոցով գումար վաստակելու վրա, կարող էր այդ բենզասղոցի գումարով ձի առնել ուզարկ տալ տուրիզմին, սպասարկել զբոսաշրջիկներին:

Այն հարցին, թե ինչպե՞ս է նա պատկերացնում բնապահպանական այս հիմնախնդրի լուծումը, Վահագնը պատասխանեց. «Ինչպես որ Թավշա հեղափոխության ժամանակ, հիմա եւս բոլորը պետք է մի բռունցք դառնան: Կոռուպցիան պետք է վերանա նախ յուրաքանյուր ընտանիքից, տնից, համակարգից»:

«Եթերում պակասում են սոցիալական գովազդները, բնապահպանության թեմայով ավելի շատ կրթական ծրագրեր են հարկավոր: Մեր հասարակության մեջ խդնիր է նաեւ ինֆորմացիայի պակասը»,- ամփոփեց Վահագն Վարդումյանը:







                                                                        Լուսանկարները՝ Բնապահպանի տուն
                                                                                                              Սյուզի Մսրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության