Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես հարուստ եմ քեզնով». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Ավետ Բարսեղյանին

11:22, 23 հուլիսի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: Իր հրապարակած լուսանկարում նա իր ընկեր, գործընկեր՝ Ավետ Բարսեղյանի հետ է:

Նազենին հրապարակամանը կից գրառում թողնելով՝ մեկնաբանել է լուսանկարները՝ շնորհավորել ընկերոջ ծննդյան օրը: Նա գրել է. «Ավետը. իր բանականության առանցքում՝ Խոսքը, որն իբրև բանալի ամեն անգամ նոր երգ, նոր սիրտ, նոր Կյանք է բացում։ Ավետը, որն իր «էստրադայինի» տակ այնքան խորը, հոգևոր շերտեր ունի, որ խորտակվել կարելի է, եթե անփորձ ես։ Ավետը, որի ամեն մի բառը ապրած անընդմեջ ցավից ու կյանքի գիտակցության հաճույքից է ծնվում՝ որպես իր հավատքի առհավատչյա և Սեր։ 
Ավետը, իր անվան պես հստակ ու կոնկրետ, բացսիրտ և մարդասեր, ու իր անվան արմատի պես բարեմարդ ու լուսասփյուռ) , ԻՄ ԱՎԵՏԸ։ 
Ես աղքատանում եմ խոսքով, երբ հերթն իմ թանկ մարդուն է հասնում, բայց փոխարենը ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ։ Սյուն, անսասան հոգևոր սյուն, որն իր անցած կնճռոտ ուղին հարթում է Սիրով ու ապրեցնելով, մարդ, ով իր վրա նետած քարերը հավաքում է խնամքով ու շոյում՝ ներումի աղոթք մրմնջալով նետողների համար։ Ավետին ուղղակի պիտի ճանաչես, շատ խորը, Երկրի ընդերքի պես խորը թաքցրած իր իրականն էնքան թանկ է, էնքան հազվագյուտ ու լուսավոր, որ շատերին տեսանելի կամ հասկանալի էլ չեն։ 

Ավետը, իմ Ավետը, ում հետ 15 տարի է, ինչ քայլ առ քայլ բարձրանում ենք այն քարոտ Լեռան վրայով, որ Կյանք է կոչվում։ Մենք չենք հոգնում։ Ու ես չեմ վախենում գլորվելուց, թեև այդ ուղին շատ շեղ է։ Ավետը կողքիս է. ուսով պահելու ու ձեռքը միշտ մեկնելու պատրաստ։ ԱՎԵՏ Իմ ԸՆԿԵՐ, ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ!! Ծնունդդ շնորհավոր) 
Հ.Գ. Ավետը, որը սիրում ու ներում է քար նետողներին անկեղծորեն՝ հավաքելով այդ քարերն ու իր Հոգու ամրոցն ամրացնելով դրանցով։ Իմ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ու Աստվածավախ ընկերը՝ Ավետը♥️ նշեք @avetbarseghyan - ի՝ ձեր սիրած տողերն իբրև Նվեր)»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել