Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Համացանցում հայտնվել է Playboy-ի մոդելին գումար վճարելու մասին Թրամփի եւ փաստաբանի զրույցի ձայնագրությունը

12:02, 25 հուլիսի

Այս ի՞նչ երկիր է այս Նահանգները, ամուսնացած տղամարդուն, այն էլ նախագահին, թույլ չեն տալիս հանգիստ զբոսնել կանանց հետ։

Դոնալդ Թրամփի ու պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի շուրջ սկանդալի ամենաթեժ պահին ջրի երես են դուրս գալիս մեկ այլ սկանդալի մանրամասներ, որի մեջ դարձյալ Դոնալդ Թրամփն է ներգրավված, որը Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալի հետ սեքսով զբաղվելուց հետո տհաճ պատմության մեջ է հայտնվել։

Մոդելը մինչ այդ հայտնել էր Թրամփի հետ սիրային հարաբերությունների մասին, իսկ  ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենն էլ նրանից գաղտնի ձայնագրել էր իրենց զրույցը, երբ նրանք քննարկում էին Կարեն Մաքդունալին վճարելու հարցը։ Ձայնագրությունը հայտնաբերվել է Քոհենի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ։ Այն ընդամենը երկու րոպե է տեւում։ Այդ ձայնագրության մեջ Թրամփն ու Քոհենը քննարկում են Playboy-ի նախկին մոդել Կարեն Մաքդուգալի վճարի հարցը ։Մաքդուգալը պատմել է, որ 2006-ին ինքը սիրային կապ է ունեցել Թրամփի հետ, որը տեւել է մոտ մեկ տարի։ Այդ ժամանակ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանիայի հետ, որը դրանից մի քանի ամիս առաջ լույս աշխարհ էր բերել Թրամփի որդուն՝ Բերոնին։

The New York Times թերթը գրել էր, որ խոսակցության ձայնագրությունը տեղի է ունեցել 2016-ի նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ։

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հաստատել է, որ այդ ձայնագրության մեջ իրոք հնչում են Թրամփի ու Քոհենի ձայները, ու խոսակցությունը վճարների մասին է, որոնք սակայն չեն կատարվել։ Ջուլիանաին շեշտել է, որ այդ զրույցը, որը տեւել է երկու րոպե, ապացուցում է, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հիմա հետաքննում է, թե որքանով է Թամփի փաստաբանը մասնակցություն ունեցել կանանց վճարների փոխանցմանը, որպեսզի հարթի Թրամփին վարկաբեկող տեղեկությունները 2016-ի նախընտրական ժամանակաշրջանում։ Մասնավորապես հետաքննվում է ֆինանսավորման մասին դաշնային օրենքների հնարավոր խախտումը։

Այսօր TMZ-ը հրապարակել է Թրամփի ու նրա փաստաբանի խոսակցության ձայնագրությունը։ Այնտեղ լսվում է, թե ինչպես է իրավաբանը Թրամփին հայտնում այն մասին, որ պետք է գումար փոխանցել Դեւիդ Պեկերին (հրատարակիչ National Enquirer): Նաև խոսակցության վերջում նախագահը հարցնում է՝ կանխիկով վճարի, թե ոչ։

Նախագահի աշխատակազմն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ ձայնագրությունը, իսկ Թրամփն ինքն օրերս հայտնել էր, որ այդ ձայնագրությունն  ապօրինի է արվել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել