Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ՀՈւԼԻՍԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 31 հուլիսի

ԽՈՅԵՐ

Եթե այսօր սկսեք կարգի բերել ձեր արխիվը, անպայման գտնեք մոռացված, բայց շատ հետաքրքիր մի բան ձեր առաջին սիրո կամ առաջին հանդիպման մասին։ Հետեւաբար, եթե ցանկանում եք կրկին ընկնել հիշողությունների գիրկը, ուրեմն սկսեք հավաքել թղթապանակներն ու դարակները։

ՑԼԵՐ

Հուլիսի 31-ին աստղերը հուշում են, որ պետք է լինեք առեղծվածային՝ նույնիսկ եթե դա այնքան էլ բնորոշ չէ ձեր էությանը։ Ձեր սիրելի էակի համար հավանաբար հետաքրքիր կլինի գուշակել ձեր հանելուկային գործողությունները, ձեր հայացքներն ու խոսքերը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակների անձնական եւ ընտանեկան կյանքն այսօր իրադարձություններով լի կլինի է։ Չի բացառվում, որ ձեզ բաժանություն է սպասվում։ Հետեւաբար, դժվարին իրավիճակներում չհայտնելու համար հարկավոր է լինել զիջողի եւ հանդորժողի դերում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հուլիսի 31-ը ձեզ համար շատ սովորական օր կլինի, ինչը նշանակում է՝ օրվա անելիքները գլուխ կբերեք միայն ձեր ջանքերի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ. ինչպես միշտ։ Իսկ օրն ավելի երջանիկ ավարտելու համար աստղերը խորհուրդ են տալիս անակնկալ պատրաստել սիրելի էակի համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հարաբերություններում որոշակի փոփոխություններ կնկատվեն։ Ընդ որում, դրանք կլինեն ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Այսօրվանից էլ պետք է սկսեք համակերպվել դրան։ Հենց հուլիսի 31-ից սիրելի էակը ձեր կյանքում նոր դեր ու տեղ կունենա։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելի էակի համար դժվար կլինի խոստովանել, որ դուք իրավացի էիք։ Փորձեք շատ չշեշտադրել այդ փաստը, քանի որ դա ավելորդ տարաձայնությունների պատճառ կդառնա։ Նա անկասկած կվիրավորվի ձեզնից, ինչը չի կարող չազդել ձեր  հարաբերությունների վրա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը հուշում են՝ երջանիկ օր է ձեզ սպասվում։ Իսկ երջանիկ լինելու համար պետք չէ սպասել առիթի։ Սիրելի էակը ձեր կողքի՞ն է։ Հիանալի է։ Հեռու՞ է ձեզնից։ Բայց նա կա։ Դեռ չե՞ք գտել ձեր երկրորդ կեսին։ Ուրեմն, ամենահետաքրքիրը դեռ առջեւում է։ Ուրախանալու առիթ միշտ էլ կա, պարզապես պետք է ցանկանալ։

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելին ձեր կողքին պատրաստ է կիսել ոչ միայն ձեր ուրախ պահերը, այլեւ դժվարությունները: Ավելի անկեղծ եղեք նրա հետ, կիսվեք ձեր խնդիրներով, նա ձեզ ցանկացած հարցում կօգնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի սիրելիի հետ շփումը։ Ձեզ կթվա, թե տարբեր լեզուներով եք խոսում: Մի՞գուցե թարգամանիչ վարձեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր շատ կարեւոր է, որ ձեր սիրելին լավ հարաբերություններ ստեղծի ձեր ծանոթներից մեկի հետ։ Հակառակ դեպքում՝ երեկոն այնքան էլ բարեհաջող չի անցնի:  

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք այլ բանով կտարվեք եւ սիրելիին շատ ժամանակ չեք կարողանա հատկացնել: Դրանից նա շատ կնեղանա։ Որպեսզի խուսափեք վեճերից, սիրելիի համար անպայման ժամանակ գտեք:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին ձեզ կվերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է իր ծնողներին։ Եթե անգամ նա ձեզ հետ շատ բարեհամբույր է, հնարավոր է՝ մի օր ձեզ վրա էլ ուժեղ բարկանա: Մի խոսքով, նայեք, թե ինչպիսին է նա ընտանիքում եւ եզրակացություններ արեք:

 

 

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել