Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Սիրո եւ համերաշխության հեղափոխության ամենակարեւոր տարրերից մեկը դիալոգն է՝ թավշյա բախումը». արվեստագետ Սամվել Սաղաթելյան

13:14, 28 հուլիսի

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանդիպում-ասուլիսը ժամանակակից արվեստագետների հետ բավականին թեժ արձագանքների տեղիք տվեց: Ասուլիսին մասնակցող արվեստագետներից էր նաեւ ժամանակակից նկարիչ Սամվել Սաղաթելյանը: NEWS.amSTYLE-ը զրուցեց նկարչի հետ իր աշխատանքների, արվեստի նուրբ ու ինքնատիպ ընկալման ու մեր հասարակության՝ արվեստի հանդեպ ունեցած հոտառության մասին:

Մշակույթի նախարարի ու մյուս արվեստագետների հետ հանդիպումը արդյունավե՞տ էր

Արդյունքն այդքան արագ չի երեւա, բայց լինում են հանդիպմանը հաջորդող խոսակցություններ, որոնք թեժացնում են իրադրությունը: «Հրաշալի» հոդված-վհուկաորս դուրս եկավ հանդիպումից հետո, որն ապացուցում է, որ արվեստագետի համար օգտակար են թե՛ առողջ, պրոֆեսիոնալ քննադատությունը եւ թե՛ անորակ քֆրտոց-հոդվածները։ Առաջինը մտածելու տեղիք է տալիս եւ ստեղծում կոնֆլիկտային իրավիճակ՝ որոշակի լարում, ինչը միանշանակ նպաստում է ստեղծագործականին, իսկ մյուսը ուժ է տալիս, քանի որ ինչ քեզ չի սպանում, ուժ է տալիս սկզբունքն է աշխատում։



Հնարավո՞ր է արդյոք մանիպուլացնել հասարակությանը, թելադրել ճաշակ

Հասարկության մեջ կա որոշակի պահանջարկ, ու պետք է հասկանալ՝ ինչպես է այն ձեւավորվում: Այն ձեւավորվում է հարաբերվելու ընթացքում ինչ-որ բան թելադրելով: Կարելի է ասել՝ արվեստագետի կողմից մանիպուլացիա կարող է տեղի ունենալ այդ առումով, լավ իմաստով: Ներքին ազնվության գործոնը էական է, հատկապես, երբ արածդ ռադիկալ է բնույթով եւ շատ նորմեր է խախտում։ Առաջնայինը միշտ պետք է լինի արվեստը, ոչ թե ուղակի մանիպուլյացիան կամ պրովոկացիան։ Երբ քո առջև արվեստի խնդիր ես դնում, շանսերը մեծ են ազդելու հասարակության վրա եւ ստեղծած արվեստի արտադրանքը սեփականացվելու նրա կողմից։ Այն, ինչ սեփականացվում է հասարակության կողմից ու հանրությունը տեր է կանգնում այդ երեւույթին, ի վերջո, դա վերածվում է մշակույթի, ներքին ինգնագնահատման համակարգի մաս է դառնում: Այդտեղ է արվեստի ու մշակույթի տարբերությունը՝ արվեստը առաջնայինն է եւ հիմնականում հակադրվում է մշակույթ ասածին։

Ասուլիսի ընթացքում Դուք  նշել եք, որ արվեստը հանցանք է: Կմանրամասնե՞ք՝ ում կամ ինչի հանդեպ

Հանցանքը հաստատված մշակութային արժեքների նկատմամբ է: Եթե արվեստը ռադիկալություն է դրսեւորում, ապա եղածը քանդելու համար՝ նորը ստեղծելու միտումով, բայց արվեստում դա վայրագություն չէ:  Հատկապես նոր ձեւավորվող կամ ձեւափոխվող հասարակություններում առաջանում է հինը քանդելու հստակ անհրաժեշտություն: Օրինակ՝հետսովետական տարածքում Սովետական միության ազդեցության տակ գտնվող մշակույթը քանդել, նորից հավաքելու խնդիր կար: Եթե արվեստում չի դրսեւորվում ռադիկալություն կամ էլ դրսեւորվում է, իսկ հասարակությունը տեր չի կանգնում դրան եւ սկսում է խրտնել կամ քարկոծել նրան՝ «մերկանալու» կամ «ֆալլոս» ցուցադրելու համար, առաջանում է «օլիգարխիզմ», որը, ստանձնելով մշակույթը քանդող «արվեստագետի» դերը, բարբարոսաբար ինքնահաստատվում է պարտադրելով իր արժեհամակարգը հասարակությանը։ Արվեստագետը քանդում է սիրով եւ մերկանալով, բացելով իրեն, եւ հենց այդ ժամանակ է տեղի ունենում իրական ակտ, որից պետք է ծնվի նոր մշակույթ: Նոր մշակույթի ծնվելը կա’մ սիրո ակտ է, կա’մ բռնության. արվեստով` սիրո ակտ է, իսկ «օլիգարխիզմով»` բռնության: Ընտրությունը հասարակությանն է:



Մերկություն արտահայտող ստեղծագործությունները հաճախ ոչ միանշանակ են ընկալվում: Ո՞րն է հիմնական պատճառը

Օրթոդոքս մտածողություն ունեցող պահպանողական հասարկությյուններում ընկալումներն այլ են: Կան նաեւ կնոջ հետ կապված բազմաթիվ դոգմաներ մահմեդական հասարակություններում: Այնպես չէ, որ ԱՄՆ-ում ամեն բան ընկալվում է, բայց այնտեղ, որտեղ պրոպագանդվում է ժամանակակից արվեստը, վաղուց անցել են մերկ մարմնի հանդեպ վախի փուլը: Դեռ վաղ ժամանակներում ռենեսանսը եկավ բացահայտելու մարդու սեքսուալ կողմը: Մինչ օրս մեր հասարկությունը «սեքս» բառից վախենում է:

Այսինքն, կարող ե՞նք նշել, որ կրթական մակարդակը ազդու՞մ է արվեստի ընկալումների վրա

Անշուշտ, սակայն ես ավելի շատ գոյատեւման մենթալիտետի հետ եմ կապում դա: Մեր ազգի մեջ մեխված է պատրիարխալ մտածողությունը: Ի վերջո, այդ ամենն առնչվում է կնոջ ընկալման հետ, որովհետեւ կանացի սեքսուալությունը ռեպրեսիայի ենթարկված է եղել, մայրականը՝ սրբացված: Դա եկել է դարերով,  ցեղասպանությունը խփել է կնիքը, քանի որ գոյատեւման ճանապարհը մայրությունը սրբացնելն է եղել ու սեքսուալ կողմն անտեսելը: Այդ երկու երեւյթները բաժանվել են, քանի որ այդպես ավելի ապահով է:  Տղամարդու իշանությունն այդպես ավելի է հաստատվում: Տպավորություն է, որ  տակից հոսում է ուժեղ կանացի դրսեւորումը խորհրդանշող գետ, որը լիարժեք չի դրսեւորվում, բայց երբեմն հունից դուրս է գալիս: Իսկ դրսեւորումը պետք է սիրո վրա հիմնվեր, ոչ թե տղամարդ-կին հակամարտության: Օրինակ՝ ռաբիզ երգերի լիրիկան դիտարկենք՝ անկախ որակական հատկանիշներից: Այդ լիրիկայի մեջ դրսեւորվում են այն հույզերը, որոնք տղամարդկանց կողմից մակերեսային չեն դրսեւորվում հենց իշխանությունը կորցնելու վախի պատճառով: Տղամարդիկ պետք է սովորեն զգալ անգամ ծաղկի նրբությունը:

Տեսնու՞մ եք նախադրյալներ արվեստում հեղափոխության համար

Սիրո եւ համերաշպության հեղափոխության ամենակարեւոր տարրերից մեկը հենց դիալոգն է՝ թավշյա բախումը: Ոչ թե մեկը մյուսին ոչնչացնելով, այլ տարակարծությունն ընկալելով ստեղծել այն կոնֆլիկտային իրավիճակը, երբ ամեն ինչ հաղթահարվում է հիմնված սիրո վրա: Հաճախ կարելի է շատ անսպասելի կարծիքներ լսել, ու դա շատ կարեւր է, հատկապես, որ դրանք կարող են արտահայտել արվեստից հեռու մարդիկ: Ինձ համար միշտ հետաքրքիր է եղել հասարակության տարբեր շերտերի հետ առենչվելը ու դա տվել է իր պտուղները։ Ես խուսափում եմ էլիտարիզմից։ Հասարակության տարբեր շերտերի հետ առնչվելու վառ օրինակներից էր 2014 ին Արմավիրի բանտում դատապարտյալների հետ համատեղ իրականացված ցուցահանդեսս, որի ընթացքում դատապարտյալների հետ իմ շփումը դարձավ շատ հետաքրքիր փորձառություն: Սահմանափակության մեջ հայտնվելով մարդը դիմում է հաճախ ստեղծագործականին ու պատահական չէ, որ բանտում հայնտնվելուց հետո նրանք սկսում են ստեղածագործել։ Ստեղծագործական ջիղը զարգացնելը կարեւոր է այնքանով, որ ստեղծագործականը խախտում է միայն գոյատեւման վրա կենտրոնանալու խնդիրը, արմատացնում է կյանքի էսթետիկան գտնելու անհրաժեշտությունը: Մեր գյուղերում կարելի է հանդիպել տների, որոնք զուրկ են էսթետիկայից, ու խնդիրը բնավ ֆինանսական բնույթ չի կրում: Կարելի է դրսեւորել ստեղծարարություն, բայց մեզ մոտ կյանքի մեջ էսթետիկը որոնելու-գտնելու խնդիր կա, ինչը բացարձակ ծախսատար չէ:

Ինչպե՞ս ու ե՞րբ եք սկսել ստեղծագործել

Ամենափոքր տարիքից եմ սկսել ստեղծագործել: Երբ այս հարցը լսում եմ, մտքիս գալիս է, որ 4-5 տարեկանում նկարում էի մեր տան պատերին:  Մայրս ինձ իր հետ հասարակական բաղնիք էր տարել, որտեղ ես մերկ կանանց տեսա ու զգացի այդ էսթետիկան: Ես կարծես միշտ հասուն մարդու ընկալում եմ ունեցել:


Ստեղծագործական ո՞ր փուլում եք գտնվում այժմ

Կան որոշ նոր գաղափարներ, բայց կարճ ժամանակով դադար եմ առել, քանի որ բավականին ակտիվ ժամանակահատված էր՝ մեկ մեծ ցուցահանդեսի եւ խմբակային ցուցահանդեսների մասնակցեցի: Կան սպասվող պրոեկտներ, իսկ նյութերը, իհարկե, չեն սպառվում:

Վերջերս ցուցադրեցի «Սեւեռվածություն. Ծաղիկները» շարքը: Այս օրերին «Ճանապարհային Քարտեզներ» խմբակային ցուցահանդեսում, ՀԲԸՄ Երեւանի գլխավոր գրասենյակի ցուցասրահում ցուցադրվում է իմ, երեւի, ամենակարեւոր գործերից մեկը, Շուշիի կանանց կողմից կարված՝ 4x4.5 m չափերի «Արցախ՝ ինքնության քարտեզ վերմակը»: Քաղաքականացնում եմ վերմակը։ Արցախը դիտարկում եմ որպես վերմակ. կոնտեքստում թե՛ ապահովությունն է, թե՛ քաղաքական շահարկում: Արցախը, դառնալով անկախ Հայաստանի ինքնության էությունը, մի կողմից միավորող գործոն հանդիսացավ, բայց մյուս կողմից՝ քաղաքական եւ երկրի անվտանգությանը վերաբերվող շահարկումների արդյունքում նպաստեց միակենտրոն օլիգարխիկ համակարգի հաստատմանը եւ ինքնիշխանության զիջմանը այլ տերությանը:

Ժամանակին, կարծես, բնակություն էիք հաստատել ԱՄՆ-ում: Որտե՞ղ եք հիմա բնակվում ու ի՞նչն է Ձեզ ոգեշնչում

Ես արդեն երեք տարի է, ինչ ԱՄՆ-ից վերադարձել եմ ու դեռ հետարքրված չեմ հետ վերադառնալով: 2015 ի օգոստոսին եկել էի հերթական ցուցահանդեսով, բայց մնացի, քանի որ հասկացա, որ նախ հետաքրքիր ժամանակներ են սպասվում եւ հետո կապը զավակներիս հետ որոշիչ էր։ Շատ տարբեր բաներ կարող են դառնալ իմ արվեստի համար հումք՝ հակասական իրադրությունները, ինքնատիպ խճճված մենթալիտետը, անձնականը, որը փորձում եմ արվեստի դաշտ տեղափոխել ու նաև քաղաքականացնել: Կարևորը հասկացել եմ, որ ես հարցերի պատասխաննրը չեմ փորձում գտնել դրսում, այլ իմ մեջ։ Կարծում եմ դա արվեստի հատկանիշներից էականն է: Ապրիլի 1-ի ցուցահանդես իրականացրեցի իմ սիրած վայրերից մեկում՝ Միրզոյան գրադարանում, որը նվիրված էր մեր 3 նախագահներին, որտեղ ներկայացված գործի մեջ երկու ընկեր արվեստագետների հետ միասին հագել էինք մեր դեմքին իշխանության ներկայացուցիչների կիսադեմ դիմակները։ Իշխանության հետ մեր կապը բացահայտելու փորձ էր եւ նաև փակելու, դարակի մեջ զետեղելու այդ երեքի դիմակները։ Հանդիսատեսը նույնպես կարող էր փորձել դրանք և այդտեղ հոգեբանական հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվում։ Հետաքրքիր ու կոլորիտային ներկայացում ստացվեց, հատկապես որ այն տեղի էր ունենում նոր-նոր վարչապետ ընտրված երրորդ նախագահի օրոք։ Ինստալյացիայի մաս էր կազմում նաև կարտոֆիլով լցված սեղանը՝ դրված երեք նախագահներով մեծ պաստառի առջև և խորհրդանշում էր իշխանություն եւ ժողովուրդ հարաբերությունը: Կիսադեմը փորձելով ես ասում եմ, որ ես ինձ չեմ տարանջատում որեւէ բանից՝ լինի դա լավ, թե վատ, այդ թվում և իշխանությունից, բայց եւ չեմ նույնացնում: Երբ չեմ տարանջատում, պակաս խոցելի եմ դառնում եւ գտնում եմ ձև հակազդելու։ Արվեստագետն էլ է ձգտում որոշակի իշխանության, ես կասեի՝ ազդելու հասարակության վրա, բայց, ի տարբերություն իշխանության, դա չի վերածվում ավտորիտարիզմի, քանի որ հիմնված է բացառապես սիրո ակտի կայացման վրա։  

Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր արվեստին առնչվող անառողջ քննադատություններին

Շատ նորմալ, նույնիսկ ամենասուր եւ անհաջող քննադատություններին։ Պրոֆեսիոնալ առումով քննադատական, անալիտիկ հոդվածների կարիք միշտ էլ կա, բայց ցավոք ավելի շատ եղել են անորակները։ Եթե ինչ-որ հոդվածով կամ գործողությամբ քեզ ցանկանում են վնասել, ապա արդեն դատապարտված են քեզ օգտակար լինելուն, որովհետեւ եւս մեկ անգամ հնչեցնում են քո անունը, դնում շրջանառության մեջ, ու դա հետաքրքրություն է առաջացնում: Ինչպես ԱՄՆ-ում են ասում՝ There is not bad PR (PR-ը վատը չի լինում): Այդ տեխնոլոգիային ուղղակի ոչ բոլորն ու ոչ միշտ են տիրապետում: Արվեստագետը նորմեր է քանդում սիրով եւ մերկացնելով իրեն, բացելով իրեն. հենց այդ ժամանակ է տեղի ունենում իրական ակտ, որից պետք է ծնվի նոր մշակույթ։ Այն ինչ ճնշում ես, կարող է ավելի սուր դրսեւորումներ ստանալ: 



Տարիների ընթացքում մարդկանց մեջ՝ արվեստի ընկալումների հետ կապված
փոփոխություններ նկատու՞մ եք


Փոփոխություններ իհարկե կան: Մերօրյա երիտասարդության տեսակը շատ հետաքրքիր է: Հետաքրքրությունը իմ արվեստի նկատմամբ հատկապես ոգեշնչող էր։ Ամեն անգամ, երբ Հայաստան էի գալիս, ինձ ոգեշնչում էր այս նոր սերունդը ու նրա՝ սիրո հողի վրա նոր բան կառուցելու մղումները: Ես տեսել եմ այս երիտասարդության մեջ պոտենցիալ, պրոգրես եւ, ըստ էության, չեմ սխալվել։ 

Հարցազրույցը՝ Սյուզի Մսրյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել