Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Քիմ Քարդաշյանն ամբողջովին մերկ է եղել, երբ Թրամփը զանգահարել է իրեն

11:02, 31 հուլիսի

NEWS.amSTYLE-ը շատ է սիրում ամերիկյան շոուները։ Իսկ Ջիմի Ֆելլոնի ու Ջիմի Քիմմելի շոուները պարզապես պաշտում է։ Դրանցից հետո մեր հայկական կամ ռուսական շոուները պարզապես ծիծաղելի են թվում։ Եվ այսպես, Jimmy Kimmel Live շոուի YouTube ալիքով հրապարակվել է մի հատված՝ շատ հայտնի կնոջ մասնակցությամբ, որը երեկ Քիմմելի շոուի հյուրն էր։ Խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է։

Քիմը պատմել է այն մասին, թե ինչպես է օգնել Էլիս Ջոնսոնին ազատվել բանտից։ Քիմ Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի քննարկեր թմրանյութերի ապօրինի վաճառքի համար ցմահ ազատազրկման դատապարտված ու արդեն 21 տարի բանտում անցկացրած 62-ամյա Էլիս Ջոնսոնին  ներում շնորհելու հնարավորությունը։  Ու Քիմը հասել է նրան, որ նախագահը ներում էր շնորհել Էլիսին։

«Ես գիտեի, որ ես հարյուրից ընդամենը մեկ հնարավորություն ունեմ Էլիսի համար համաներման հասնելու համար։ Ու ես որոշեցի փորձել: Ես խնդրեցի հանդիպում նախագահի հետ («Նրա կառավարման ամենաերջանիկ պահը»- ասել է այդ պահին Ջիմին՝ մեկնաբանելով Քիմի ու Թրամփի համատեղ լուսանկարը)։ Ու նա ինձ զանգահարել է մեկ շաբաթ հետո։ Նա զանգահարել էր այն պահին, երբ ես մասնակցում էի Սթիվեն Քլայնի ֆոտոշարքին, իսկ եթե գիտեք, թե ով է նա, ուրեմն հասկանում եք, որ ֆոտոշարքը նյու ոճով էր։ Ես լրիվ մերկ էի, երբ զանգահարեց Թրամփը։ Ու ես խուճապի մեջ ընկա, քանի որ շատ էի սպասում այդ զանգին («Դուք նրան ասեիք, որ մերկ եք, այդ դեպքում նա բոլոր բանտարկյալներին կազատեր»- մեկնաբանել էր Քիմմելը )։ Հետո ես հանդիպեցի նրա հետ։ Ես ցնցված էի Սպիտակ տնից ու Օվալաձեւ գրասենյակից։ Մենք խոսեցինք Էլիսի մասին, ահա և արդյունքը»,- պատմել է քիմը։

Ջիմին նշել է, որ քանի որ Քիմը հիմա զբաղվում է բանտարկյալ կանանց գործերով (հայուհին վերջերս այցելել էր Քալիֆորնիայի կանանց բանտը), ապա պետք է նաեւ Մելանիա Թրամփին ազատի Դոնալդի գերեվարությունից։

Քիմը վերջում պատասխանել է այն հարցին, արդյոք ինքը վիճում է Քանյեի հետ այն թեմայով, որ Քանյեն աջակցում է Թրամփին, իսկ ինքը՝ ոչ։

«Ես ուզում եմ, որ հստակ լինի։ Մենք այդքան հաճախ չենք քննարկում քաղաքական թեմաներ,  ու Քանյեն իր կարծիքն ունի, որը ես հարգում եմ։ Բայց Քանյեին դուր է գալիս ոչ թե Թրամփի քաղաքականությունը, այլ նրա անձը, այն փաստը, որ ոչ ոք չէր ակնկալում, որ նա կհաղթի ընտրություններում, իսկ նա՝ հաղթեց։ Նրան դուր է գալիս Թրամփի եռանդը, ոչ ստանդարտ մտածողությունը»,- ասել է Քիմը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել