Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես ցանկանում եմ դադարել ամենալավը, ամենապունկտուալը, ամենախելացին լինելուց». VARDA

17:14, 4 օգոստոսի

VARDA կրկին խորացել է փիլիսոփայության մեջ, ինչ-որ վերջին շրջանում պարուհուն անընդհատ ձգում են խելացի մտքերը:

Հայուհին իր Instagram-ում կատարել է հետեւյալ գրառումը. «Երկար տարիներ ես աշխատում էի ինձ եւ իմ որակների վրա՝ տարբեր ոլորտներում՝ բիզնես, սպորտ, ընտանիք, անձնական կյանք…

Եվ ահա այժմ, երբ ես գրեթե բոլոր բնագավառներում հասել եմ բարձունքի, ցանկանում եմ դադարել լինել ամենալավը, ամենապունկտուալը, ամենախելացին…

Այ հիմա ես պետք է վազեմ աշխատանքի, բայց փոխարենը ըմպում եմ սուրճ եւ վայելում եմ հիանալի նախաճաշը՝ իմ սիրելի սրճարանում:

Ինքս եմ ծիծաղում իմ հանդգնության եւ անպատասխանատվության վրա, ես ոչ միայն ինձ թույլ եմ տվել, այլեւ նախապես պլանավորել եմ աշխատանքից ուշանալս:

Եվ ամենահետաքրքրականն այն է, որ աշխարհը չի կործանվի, բայց ահա մի երջանիկ կնոջով այն կավելանա», - գրել է հայուհին:

«Մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպես ապրենք մեր օրերը: Մենք նկարիչների նման զարդարում ենք մեր առօրյան, մեկը վառ գույներ է ընտրում, դրանով իսկ իր կյանքը լցնելով զգացմունքների բոլոր երանգներով, իսկ մեկն էլ կողքից է հետեւում երջանիկ մարդկանց, ձեռքին պահելով շագանակագույն կամ մոխրագույն ներկերով լի դույլ ․․

Մենք գիտենք, թե ինչպես քեզ ազատենք մոխրագույն առօրյայից, մենք քեզ կօգնենք քո մեջ բացահայտել ծիածան, մեզ հետ դու կժպտաս ու կպարես»,- ավելի վաղ գրել է VARDA-ն։ 

Ավելի վաղ VARDA-ն իր Instagram-ի բաժանորդներին պատմել է նորաձեւության մեջ իր ճաշակի մասին։

Հայուհին հաճախ է փորձարկումներ անում հագուստի հետ, որն ի դեպ հենց ինքն էլ արտադրում է։

«Ժամանակին սեւն իմ սիրելի գույնն էր հագուստի հարցում։ Վերջին տարվա ընթացքում ես ամեն կերպ խուսափում եմ դրանից, արգելելով ինքս ինձ այդ գույնի հագուստ գնել։ Բայց այսօր այն օրն է, երբ ուզում եմ լինել սև մարզաշապիկով, մոխրագույն ջինսով ու իհարկե իմ առանձնահատուկ ժպիտով։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ավելի վաղ ասել է հայուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել