«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Ալյոնա Վոդոնաեւան Անի Լորակին դավաճանած թուրք ամուսնուն մեղադրել է կեղծավորության եւ հիմարության մեջ

11:06, 9 օգոստոսի

Ամուսնու դավաճանության բարձրացրած սկանդալը Անի Լորակին հասցրել է նրան, որ դստեր՝ Սոֆիայի հետ փախել է Երուսաղեմ: Երգչուհին որոշել է դստերը փրկել լրատվամիջոցների չափից շատ ուշադրությունից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ:

Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Հիշեցնենք, որ Անիի ու Մուրատի գեղեցիկ հարաբերությունները սկսվել են 2005թ.-ին: Երգչուհին հանգստանում էր Թուրքիայում եւ հյուրանոցում ծանոթանում է համակրելի մենեջերի հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Առավոտյան, երբ Լորակը պետք է մեկներ, ապագա ամուսինը խոստովանել է.

«Չգիտեմ կտեսնեմ արդյոք քեզ երբեւէ, բայց կսպասեմ ամբողջ կյանքս! »:

Հարսանիքից հետո Անին ընտրյալի համար Կիեւում գնել է չորս ռեստորան: Ասում են, որ Մուրատը դրանցից մեկն օգտագործում էր սիրուհիների հետ ժամադրությունների համար:

Անին ու Մուրատ Նալչաջիօղլուն ամուսնացած են 2009թ.-ից: Նրանք ամուսնացել են չորս տարի տեւած սիրավեպից հետո: 2011թ.-ին Լորակը լույս աշխարհ է բերել դստերը՝ Սոֆիային:

Հեռուստահաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան մեկնաբանել է Անի Լորակի ընտանիքում առկա սկանդալը: Աստղը պատմել է, թե ինչպես կվարվեր նմանատիպ իրավիճակում:

«Մարդն, ով ամուսնական կապի մեջ է հանրային մարդու հետ, բոլորից շատ պետք է գիտակցի իր պատասխանատվության մասին, հակառակ դեպքում՝ նա հիմար է: Ներողություն այս բառի համար, բայց այլ կերպ չէի կարող արտահայտվել», - կտրուկ արտահայտվել է Ալյոնան՝ Անի Լորակի ամուսնու՝ Մուրատ Նալչաջիօղլու մասին:

36-ամյա հեռուստահաղորդավարուհին նշել է, որ երգչուհու ամուսինը բառացիորեն «փչացրեց Լորակի անթերի հեղինակությունը», ով նախկինում երբեք սկանդալների մեջ չէր ընկել: Այդ արաքը հաղորդավարուհին բնութագրել է, որպես անպատասխանատու, ոչ խելացի եւ անարժան: Վոդոնաեւայի խոսքերով պետք չէ վախենալ ամուսնալուծությունից, եթե ամուսինը դավաճանում է ու երբ այլեւս նախկին զգացմունքները չկան:

«Ի՞նչն է ձեզ համար ավելի լավ. դավաճան ամուսնու բացահայտումը եւ հանրային իդիլիայի կործանումը, թե անկեղծ բաժանությունը այն բանից հետո, երբ սառել են զգացմունքները: Ես վերը նշվածներից միշտ կընտրեմ երկրորդը: Պետք է խիզախություն ունենաս եւ ինքդ քո հանդեպ լինես անկեղծ եւ բաժանվես մինչ այն պահը, երբ բոլոր լրատվամիջոցները կհրապարակեն տեսանյութ այն մասին, թե ինչպես է ամուսինդ ակումբում հպվում ինչ-որ աղջկա: Բաժանության մեջ ամոթալի ոչինչ չկա, դավաճանության մեջ՝ կա», - ասել է հեռուստահաղորդավարուհին: Ալյոնան հավելեցլ է, որ շոու-բիզնեսում շատ զույգեր կան, որոնք վազուց կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունը, սակայն շարունակում են միասին մնալ՝ իդեալական ընտանիքի դերում: Հանուն սոցցանցերում լայքեր հավաքելու, շատ հայտնիներ թքած են ունենում իրենց անձնական երջանկության վրա եւ խաբում են երկրպագուներին:

Աստղը ենթադրել է, որ ուկրաինացի երգչուհու ամուսնական կյանքում խնդիրներն, ամենայն հավանականությամբ, առաջացել են վաղուց եւ մեղավորներ փնտրելու իմաստ չկա:

«Պատասխանատվությունը, դավաճանողի վրա է, իսկ մեղավորությունը կարող է լինել նաեւ կնոջինը: Ամուսնությունը պետք է պահպանել եւ՛ ցերեկը, եւ՛ հատկապես գիշերը: Եթե արդեն պահպանելու այլեւս ոչինչ չկա. գնում ենք ապահարզանի հայց ներկայացնելու, իսկ հետո սկսվում են տանջանքները…», - մեջբերում է Ալյոնա Բոդոնաեւային՝ «Дни»՝ հղում կատարելով Дней. Ru-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել