MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ուրիշների փոխարեն ընտրողներ է պետք բազմացնել, հատուկ հայերի համար». Նազենի Հովհաննիսյան

19:15, 11 օգոստոսի

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը:

Այս անգամ Նազենին Instagram-ի էջում համադրել էր փիլիսոփայական խոհերն ու հրապուրիչ լուսանկարը՝ ներկայացնելով լուսանկար, որում դերասանուհին հիանում է ծովով:



Հրապարակումը Նազնեին մեկնաբանել է՝ գրելով. «Մենք շատ դժվար ենք ընտրություն անում, մենք՝ հայերս։ 
Հաճախ թողնում ենք ինքնահոսի, կամ, ինչպես որ ուրիշը կթելադրի՝ «լվանալով» մեր ուղեղը, կամ մեզ հատուկ ուղղորդելով (բարոյականության, միասնության կամ «գաղափարի» տակ պարտակելով մեր «չընտրությունը»)։
Ընտրությունը շատ ծանր ու պատասխանատու բան է։ Եթե ճիշտ լինի՝ քոնն է, սխալվես՝ առավել եւս քոնն է, ու բնական է, որ մենք վախենում ենք. Սխալվելուց (որովհետև մեր հասարակությունը երբեք չի «ներում», չի խնայում ու հաստատ չի «մարսում» սխալդ, կամ մանավանդ, երբ հաջողակ ես կամ տարբեր։ Վախենում են չհաջողելուց, տարբերվելուց, անձնական ԻՍԿԱԿԱՆ կարծիքն ունենալուց, ինչ-որ փնթի ու կիսագրագետի «կարծիքից» ցավ ապրելուց, ինչ-որ շատ խելացի մարդու մոտ լրիվ հիմար երեւալուց ու էդպես անվերջ։ 
Մենք...Սպասում ենք մեկը գա ու մեզ «փրկի» ստեղծված վիճակից, տրամադրությունից, անգրագիտությունից, անգործությունից, «չաղությունից» կամ ձանձրույթից... բայց ախր ինքդ քեզնից «եսիմով» ոնց՞ կփրկի... Կարճ ասած ընտրել է պետք. ընտրել՝ մնալ հավատարիմ, թե «թռնել» արագ, քամու հոսանքներին հարմարվելով, ընտրել՝ ՈՒՆԵՆԱ՞Լ ԱՐԺԵՔՆԵՐ, թե որոշել որ հետամնացություն է այդ ամենը, ընտրել՝ դու ով ես, մասնագիտությամբ, կամ ով՝ մարդկայինով...ու այդպես անընդմեջ։ Մենք օրը սկսում ենք ընտրելուց. ինչ հագնել, ինչ ուտել, ինչպիսի կերպարով ներկայանալ, ինչ խոսել կամ կարդալ... Նույնիսկ օնլայն գրքի լինքն ուղարկելով չես ստիպի կարդալ, եթե մարդը ՉԸՆՏՐԻ ու չուզի...
Վայ, ես նոր մասնագիտություն եմ ուզում հորինել՝ ԸՆՏՐՈՂԸ. ուրիշների փոխարեն ընտրողներ է պետք բազմացնել, հատուկ հայերի համար... Ու մեկ էլ. կինն է ընտրում իր տղամարդուն (բացառություններ կան, ինչ խոսք), նա է ի վերջո որոշումը կայացնում՝ ուզու՞մ է սիրել ու սիրվել ԱՅԴ մարդուն կամ նրա կողմից, թե ոչ։ Իհարկե բազում են սխալները ձևավորման ճանապարհին, բայց դե զզվեցրին էլի սխալվելու «վախերը», ապրեք ու կերտեք ձեզ ու ձեր ուզած կյանքը, Այն առանց էն էլ շատ է կարճ։ 
Հ.Գ. Կարևորը հասկանալ, թե որոնք են ՁԵՐ նախապատվությունները, Ձեր կամ ձեր ընտանիքի՝ ըստ Ձեր ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, Ձեր՝ ոչ թե հարևան Սանամ ծյոծյայի( ամբողջ հարգանքով հանդերձ) կամ որևէ անծանոթ օգտատիրոջ, ով գուցե գոյություն էլ չունի՝ իբրև անձ... Հ.Գ. Փորձեցի պատասխանել ինձ՝ փակ նամակներով ուղարկված բոլոր հարցերին՝ հնարավորինս ամփոփ։ 
Սիրով ձեր՝ «հոգեբանի անկյուն»»:

Ավելի վաղ նա ներկայացրել էր իր ամառային ոճային լուքը: Դերասանուհին գույնզգույն երկարափեշ զգեստով էր: Զգեստը յուրահատուկ էր նաեւ լայն թեւքերով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել