Օգոստոսի 18-ին Ախթլայում արդեն 10-րդ տարին կկայանա Խորովածի փառատոնը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչ՝ Հայ խորհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը խոսեց ամենամյա փառատոնի կարեւորության, Ախթալայում այն անցկացնելու նշանակության ու մրցութային փուլերի մասին:
«Այս փսռատոնը հենց ստեղծման օրվանից իր առաջ դրել է մի քանի խնդիր: Մեզ շատ են հարցնում, թե ինչու է այն անցկացվում Ախթալայում: Փառատոնը 2007 թ-ին ստեղծվել է «Հյուսիսային դարպասներ» ծրագրի շրջանակում, տվյալ տարածաշրջանի զարգացման հարցն է դրվել դրա մեջ՝ տուրիզմի կամ այլ ուղիներով: Սկզբնական շրջանում մենք փառատոնն անցկացնում էինք եկեղեցու տարածքում: Ինչպես գիտեք՝ եկեղեցու հարցով էլ խնդիրներ կան Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Մենք ուզում ենք, որ մեր բարեկամ երկրի հետ համատեղ մի միջոցառում անենք, որ լինի մի երեւույթ, որը ոչ թե մեզ կվանի, այլ կմիավորի: Բացի այդ՝ խոհանոցի զարգացման խնդիր ենք դրել մեր առաջ: Այս տոնի ընթացքում տարբեր մասնագիտության մարդիկ կարող են շփվել միմյանց հետ եւ փոխանակվել գաղափարներով: Ախթալայի տարածքում այս միջոցառմանն արդեն սպասում են տեղացիները: Կարող եմ ասել, որ մենք հասել ենք այս տարածաշրջանի հանրահռչակման նպատակին»,-նշեց Մամուլյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով՝ խորովածը կերակուր չէ, այն ջերմային մշակման եղանակ է: Այսինքն՝ այս փառատոնի ընթացքում խորովում են ոչ միայն միս, այլեւ բանջարեղեն, մրգեր, նույնիսկ՝ ձմերուկ:
Փառատոնն անցկացվելու է երկու փուլով՝ մրցութային եւ գեղարվեստական: Մրցույթն անցկացվելու է «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահաղացում» անվանակարգերով: Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներն արժանանալու են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ հաղթողը կստանա հոբելյանական արձանիկ: Ժյուրիի անդամները տասն են լինելու, նրանց մեջ կլինեն եւ արվեստագետներ, եւ հայտնի խոհարարներ: Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերի հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների թիմեր:
Փառատոնի գեղարվեստական մասը կուղեկցվի ազգագրական երգ ու պարով:
Մամուլյանը նաեւ հավելեց, որ օգոստոսի նախավերջին շաբաթն իրենք հռչակելու են Խորովածի միջազգային օր:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»