MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Կրթության բանալին բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք». Նազենի Հովհաննիսյան

11:48, 16 օգոստոսի

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ, հմայիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը, կիսվում իր տպավորություններով՝ այս կամ այն հարցի շուրջ:

Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելու Սիցիլիայում: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր ավագ ընկերոջ ու ուսուցչի հետ: Շնորհավորելով նրա տարեդարձը Նազենին գրել է. «Մարդ, որն աչքերում Ծովեր է պահում))... Ես ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում իմ սիրելի ավագ ԸՆԿԵՐ ու դասախոս Աննա Հեքեքյանից, որովհետև այդպես էլ չկարողացա վերադարձնել նրան իր՝ ինձ տվածի չնչին մասն անգամ...ես.. մենք.. շատերս... որովհետև հազարավոր ուսանողներ գալիս ու գնում են, իսկ նա շարունակում է ապրել աններելի ՀԱՄԵՍՏ ու զուսպ կյանքով, թեև պետք է լիներ անասելի ապահով ու ԱՆՀՈԳ։

Այսօր, իմ սիրելի Աննա Արտյոմի Հեքեքյանի ծննդյան օրն է, ու ես երջանիկ եմ, որ իմ փոքրիկ ու խոցերով պատված Երկրում ապրում են նրա նման մարդիկ։ Չեն գոռում, չեն աղաղակում, չեն «ապացուցում» ու հաստատ չեն քանդում, այլ Կառուցում են. «կառուցում» են՝ ԿՐԹԵԼՈՎ։ Ահա կարևորագույնը. կրթության բանալին (դիպլոմի չէ) բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք։ Նայեք նրա աչքերին. ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ, ու Ծովեր են ապրում Հեքեքյանի աչքերում, սիրո ծովեր, ցավի ու կորստի, մարդկայնության ու լույսի ծովեր, անծով Հայաստանում Ծով համբերությամբ ու խոնարհությամբ ապրող մարդ է իմ Ընկերը, իր բարությամբ ու սիրով է «ջրում» անապատ միջավայրն ու ամբողջ կյանքում հոգ տանում իր «Ծիլերի» մասին։ Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում ձեզ՝ ըստ արժանվույն շնորհավորել, որ չեմ կարողանում մեծարել ինչպես որ հարկն է, ու, որ ամենավատը, չեմ կարողանում պաշտպանել ձեզ իմ սիրելի Տ. Հեքեքյան։ Պաշտպանել ձեզ հոգսերից, բանսարկուներից, խոցողներից, նախանձողներից (իսկ նրանք քիչ չեն)) կամ պարզապես անորակ մարդկանցից։ Մայրերին պետք է ՊԱՇՏՊԱՆԵԼ։ Դուք շշմելու Մայր եք)) Ձեր ծնունդը շնորհավոր իմ սիրելի Ընկեր։

Հ.Գ. Եթե լինեի ձեր «բժիշկը»), դիագնոզը կլիներ այսպիսին. «Մարդ, որը չի կարողանում լինել անտարբեր»»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել