Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը բացի միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին գայթակղիչ, հմայիչ լուսանկարներով ուրախացնելուց, հաճախ նրանց է ներկայացնում իր աշխարհայացքը, բացահայտում է բնավորության նուրբ կողմերը, կիսվում իր տպավորություններով՝ այս կամ այն հարցի շուրջ:
Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելու Սիցիլիայում: Նա իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր ավագ ընկերոջ ու ուսուցչի հետ: Շնորհավորելով նրա տարեդարձը Նազենին գրել է. «Մարդ, որն աչքերում Ծովեր է պահում))... Ես ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում իմ սիրելի ավագ ԸՆԿԵՐ ու դասախոս Աննա Հեքեքյանից, որովհետև այդպես էլ չկարողացա վերադարձնել նրան իր՝ ինձ տվածի չնչին մասն անգամ...ես.. մենք.. շատերս... որովհետև հազարավոր ուսանողներ գալիս ու գնում են, իսկ նա շարունակում է ապրել աններելի ՀԱՄԵՍՏ ու զուսպ կյանքով, թեև պետք է լիներ անասելի ապահով ու ԱՆՀՈԳ։
Այսօր, իմ սիրելի Աննա Արտյոմի Հեքեքյանի ծննդյան օրն է, ու ես երջանիկ եմ, որ իմ փոքրիկ ու խոցերով պատված Երկրում ապրում են նրա նման մարդիկ։ Չեն գոռում, չեն աղաղակում, չեն «ապացուցում» ու հաստատ չեն քանդում, այլ Կառուցում են. «կառուցում» են՝ ԿՐԹԵԼՈՎ։ Ահա կարևորագույնը. կրթության բանալին (դիպլոմի չէ) բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք։ Նայեք նրա աչքերին. ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ, ու Ծովեր են ապրում Հեքեքյանի աչքերում, սիրո ծովեր, ցավի ու կորստի, մարդկայնության ու լույսի ծովեր, անծով Հայաստանում Ծով համբերությամբ ու խոնարհությամբ ապրող մարդ է իմ Ընկերը, իր բարությամբ ու սիրով է «ջրում» անապատ միջավայրն ու ամբողջ կյանքում հոգ տանում իր «Ծիլերի» մասին։ Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում ձեզ՝ ըստ արժանվույն շնորհավորել, որ չեմ կարողանում մեծարել ինչպես որ հարկն է, ու, որ ամենավատը, չեմ կարողանում պաշտպանել ձեզ իմ սիրելի Տ. Հեքեքյան։ Պաշտպանել ձեզ հոգսերից, բանսարկուներից, խոցողներից, նախանձողներից (իսկ նրանք քիչ չեն)) կամ պարզապես անորակ մարդկանցից։ Մայրերին պետք է ՊԱՇՏՊԱՆԵԼ։ Դուք շշմելու Մայր եք)) Ձեր ծնունդը շնորհավոր իմ սիրելի Ընկեր։
Հ.Գ. Եթե լինեի ձեր «բժիշկը»), դիագնոզը կլիներ այսպիսին. «Մարդ, որը չի կարողանում լինել անտարբեր»»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ