Դիմահարդարումը ստեղծված է այն նպատակով, որպեսզի էլ ավելի ընդգծես դիմագծերիդ առանձնահատկությունները, թաքցնես հոգնած աչքերդ եւ ակնհայտ թերություններդ, որոնք քեզ խանգարում են գեղեցիկ զգալ: Սակայն դիմահարդարման սխալ կիրառումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքին: Նման սխալներից խուսափելու համար պետք է իմանալ դիմահարդարման փոքրիկ գաղտնիքներ, որոնք NEWS.am STYLE-ի հետ զրույցում բացահայտել է դիմահարդար Մաշա Միրզոյանը: Այսպիսով՝
Սխալ համար 1
Սխալ է տոնային քսուքից հետո դիմափոշի չկիրառելը: Հատկապես ամռանը դրա պատճառով դեմքը քրտնած կլինի եւ կփայլի: Անպայման տոնային քսուքից հետո դեմքը դիմափոշիով չորացրեք:
Սխալ համար 2
Կախ կամ կախ կոպերով աչքերի դեպքում չէի խրախուսի սլաքները: Ավելի լավ է կոպը վիզուալ բարձրացնել մուգ ստվերաներկերի օգնությամբ:
Սխալ համար 3
Չի կարելի շուրթերն ընդգծել ակնհայտորեն եզրագծից դուրս, որպեսզի դրանց ծավալ հաղորդեք: Փոխարենը կարող եք կիրառել շրթներկի օմբրե տեխնիկան, կամ էլ դրանց հյութեղ տեսք հաղորդելու համար քսեք փայլուն թաց շրթներկ:
Սխալ համար 4
Մուգ դիմահարդարված աչքերի հետ չի կարելի կիրառել վառ շրթներկ, եթե դիմագծերը դա թույլ չեն տալիս, առավել եւս՝ նուրբ դիմագծերի դեպքում: Պետք է պահել մուգ աչք-բաց շուրթեր, մուգ շուրթեր-բաց աչքեր հակադրությունը:
Սխալ համար 5
Առօրյայում մի կիրառեք երեկոյան դիմահարդարում՝ հավելյալ թարթիչներ կամ մուգ փայլուն աչքեր: Կարելի է պարզապես օգտագործել տոնային քսուք, դիմափոշի, շուրթերին՝ թեթեւ փայլ, իսկ աչքերն ընդգծել թարթչաներկով:
Մաշան նաեւ մեզ տրամադրեց թրենդային եւ ոճային մի քանի դիմահարդարումների օրինակներ.
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ