Ամառն արդեն ավարտվում է, ինչի համար շատերն ուրախ են, ոմանք էլ տխրում են, որ շուտով ջերմ եղանակը կփոխարինվի անձրեւոտ ու թաց աշնան շնչով: Մինչ ոմանք ամեն գնով փորձում են վայելել ամռան շոգը՝ ես անհամբերությամբ սպասում եմ հով ու զով իմ փրկչին՝ աշնանը:) Սակայն մինչ այդ NEWS.am STYLE-ի ամառային վերջին բլիցներն ենք ներկայացնում՝ հատուկ շոգ եղանակի սիրահարների համար:)
Այս անգամ իմ հարցերին պատասխանել է «Երեւի» հեռուստասերիալի դերասանուհի Ջուլիա Եղշատյանը:
Ջուլիա, սիրո՞ւմ ես ամառը:
Սիրում եմ ամառը, քանի որ այն կարծես հենց այն է, ինչ ինձ տարվա մեջ գոնե 92 օր անհրաժեշտ է...
Ամառային նախընտրելի հանգիստը:
Նախընտրում եմ ակտիվ հանգիստ: Երբ հանգիստդ ակտիվ է հիշելու պահերը շատ են... Իսկ ինձ կյանքում պետք են հիշողության դրական պաշարներ:
Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:
Գնում եմ վայրեր, որտեղ կարող եմ լողալ:
Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:
Սիրում եմ մեղմ տաք եղանակ... Շատ շոգ եղանակը քաղաքային պայմաններում, այո, կարող է ազդել տրամդրությանս վրա:
Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:
Այս ամառն, ի տարբերություն նախորդ տարիների ամառների, լրիվ աշխատանքային էր: Իհարկե, դա չխանգարեց, որպեսզի օրացույցում դրական պահեր ավելացնեմ: Հասցրել եմ հանգստանալ մի փոքր, բայց այս անգամ Հայաստանի սահմաններում: Ընկերուհուս հետ ընտրեցինք ամենահարմար եւ հով գոտին ու փորձեցինք մի փոքր կտրվել առօրյայից: Ինչքան գժություն ասես՝ արել ենք:) Հիշողությունների մեծ պաշարով եկել-հասել ենք Երեւան:
Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:
Դպրոցական տարիների ամառային արձակուրդները ամենասպասվածն էին... Ինձ համար տանջալից ամիսներից հետո վերջապես օրեր՝ առանց տնային աշխատանքների... Ամռան ամենասպասվածը հանդիպումն էր, երբ ես գնում էի իմ սիրելի Կիրովական` տատիկիս ու պապիկիս մոտ: Լինելով նրանց միակ աղջիկ թոռնիկը՝ հոգատարությունն ու ուշադրությունն ավելի շատ էր ... Մանկուց ունեմ ձեւավորված բնավորություն`տարվա մեջ գոնե չորս անգամ պետք է գնամ Կիրովական: Ես այնտեղ զգում եմ այն պարզությունը, որ տարվա մեջ պակասում է կյանքիս ռիթմին...
Երկիր, որտեղ երազում ես հանգստանալ:
Ճանապարհորդելը երազանք չէ ինձ համար, դա ցանկություն է: Ցանկանում եմ լինել Բարսելոնայում, Փարիզում, Վենետիկում:
Երկիր, որը խորհուրդ կտայիր այցելել մյուսներին:
Թող ամեն մարդ գոնե մեկ անգամ լինի այնտեղ, ուր թափառում են իր մտքերը...
Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել ամռան վերջին օրերը:
Ծրագրերս ամռան ավարտի հետ վերջանում են... Ժամանակն է մտածելու չկրկնվող աշնան մասին...
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Ջուլիա Եղշատյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում