Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Նիհարողի օրագիրը. մի քիչ հոգեբանություն

19:10, 29 մայիսի

Ողջույն: Հիշո՞ւմ եք, ձեզ պատմել եմ Էլենիի մասին, ով նիհարել էր ավելի քան 40 կգ: Ես նրան խնդրեցի պատմել մի քանի հոգեբանական խնդիրների մասին: Ի դեպ, նիհարել եմ եւս 0,5 կգ:

«Այսօր մարդիկ հեշտությամբ են ավելորդ քաշ հավաքում: Շատերը գանգատվում են իրենց կազմվածքից, մյուսների համար ավելորդ քաշը մեծ խնդիրների պատճառ է դառնում: Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար մարդիկ պատրաստ են լինում ամեն ինչի, բայց ոչինչ չի ստացվում, եւ նիհարելը դառնում է երազանք: Նիհարելու համար պետք չէ պատրաստ լինել ամեն ինչի, այլ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: Երբեք դիետաների հետեւել պետք չէ:

Դիետա բառն ինքնըստինքյան ախորժակ է առաջացնում, քանի որ թվում է, թե ոչինչ չի կարելի ուտել: Մարդիկ այդ բառացիորեն են հասկանում, սկսում են միայն ջուր խմել, լավագույն դեպքում՝ կեֆիր, կամ հնդկաձավար են խաշում եւ իրենք իրենց ստիպում ուտել այն մի քանի օր շարունակ:

Արդյունքում, հոգնում են, հանձնվում, կարծում են՝ նիհարելն անհնար է, բայց չեն գիտակցում, որ իրենք են իրենց համար տանջանքներ ստեղծում, իրենց փակուղի են մտցնում, վնասում են առողջությունը, իսկ հետո ուտում են՝ ինչ ձեռքի տակ կա: Ուտում են ագահաբար, կարծես փորձում են պատժել իրենց: Հետո մեղադրում են իրենց, թե ԿԱՄՔԻ ՈՒԺ չունեն, բայց նիհարելը ԿԱՄՔԻ ՈՒԺԻ հետ կապ չունի:

Ցանկացած մարդ, ով որոշում է նիհարել, դիմում է դիետաների օգնության կամ սովահարության, ինչի հետեւանքով օրգանիզմը եւ ուղեղը բավականաչափ սնունդ չեն ստանում, որպեսզի կատարեն իրենց գործառույթները: Մի քանի օր անց, սակայն, սկսում են ուտել կրկնակի եւ կրկնակի քաշ էլ հավաքում են:

Չեմ կարծում, որ կգտնվեն ՄԵԾ ԿԱՄՔԻ տեր մարդիկ, ովքեր կդիմանան սովին: Նիհարելու դեպքում կարեւորը ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ է, երբ մարդ հասկանում է, թե ինչ սնունդ է օգտագործում, ուտում է գիտակցաբար եւ ուտում է ապրելու համար: Սնունդն ամենաչնչին հաճույքն է կյանքում, մի դարձրեք այն արվեստ, պարզապես գիտակցեք, որ պետք է ծանոթանալ ոչ թե դիետաների շարքին, այլեւ ճիշտ սնվելու կանոններին: Իսկ կամքի ուժ ունեն բոլորը, երբեք մի թերագնահատեք ինքներդ ձեզ, ուղղակի փորձեք ճիշտ ուղիներ գտնել:

Կյանքում ձեռքբերումներն աստիճանաբար են լինում, սակայն նիհարելու պարագայում բոլորն ուզում են արդյունքի հասնել մեկ ամսում: Այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք տարիների ընթացքում ձեռք բերված քաշից մի քանի ամսվա ընթացքում ազատվելու համար, բայց պետք չէ տանջել օրգանիզմը, պարզապես ձեր մեջ համբերություն զարգացրեք:

Նիհարելը կարող է նաեւ վախի տեսակ լինել: Մարդիկ վախենում են փոխել իրենց կյանքը, վախենում են հարմարվել նոր մարմնին, խուսափում են նորություններից եւ նոր կյանք մտնելուց, չեն ցանկանում դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց:

Երբեք մի խղճացեք ձեզ, գեղեցիկ սնունդը մի փոխեք ձեր գեղեցիկ կազմվածքի հետ, մի մեղադրեք եւ մի թերագնահատեք ձեզ, մի ասեք, որ չեք կարող, քանի որ ցանկության դեպքում հայտնվում են ե՛ւ հարմար մարդիկ, ե՛ւ համապատասխան իրավիճակներ, որոնք օգնում են ձեզ: Ինքներդ ձեզ համար հերոս դարձեք, թույլ մի տվեք, որ ուտելիքն ազդի ձեր ինքնագնահատականի վրա, մի պայքարեք ինքներդ ձեզ հետ, ձեր մարմնի եւ ուղեղի հետ ներդաշնակության մեջ եղեք, պայքարեք ձեր նպատակների համար, փոխեք ձեր մոտեցումն ուտելիքի հանդեպ, հետեւեք, թե ինչ եք ուտում, եւ հիշեք, որ բոլորը եկել են այս աշխարհ՝ արարելու համար: Գեղեցիկ մարմին ստեղծեք, ճիշտ սնվեք եւ առողջ եղեք»,- ասաց Էլենի Կարապետյանը:

Անի

Հ.Գ. Ի դեպ, Էլենին արդեն սննդաբանի եւ դիետոլոգի կարգավիճակ ունի: Այնպես որ, ցանկանում եմ NEWS.am STYLE-ին խնդրել, որպեսզի տեղ հատկացնի նրան կայքում: Կարծում եմ՝ այդ կերպ Էլենին կկարողանա անշահախնդիր եւ ավելի արդյունավետ օգնել բազմաթիվ մարդկանց: Ի՞նչ եք կարծում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել