Դուք սիրու՞մ եք պատմություններ մոլագարների մասին: Իհարկե սիրում եք, զուր չէ, որ այս ժանրը ամենատարածվածն է ու նույնիսկ պաշտամունքային կարգավիճակ ունի կինոյում:
Դեքստերը նույնպես մոլագար է, բայց ոչ սովորական: Նա մոլագարներին, հասարակության թափոններին սպանող մոլագար է: Ինտրիգն արդեն զգացվում է, այնպես չէ՞:
«Դեքստերը» թողարկվել է 2006-ից 2013 թվականներին Showtime-ով:
Մանկության տարիներին Դեքստերը մեծ սթրես է ապրում՝ նրա աչքի առաջ սպանում են մորը: Այս ամենը նրան դաժան ու արյունատենչ մեկն է դարձնում:
Ոստիկանության աշխատակից Հարրին, որը փոքրիկ Դեքստերին փրկել էր, նրան որդեգրեց: Ժամանակի ընթացքում Հարրին նկատում է Դեքստերի տաօրինակ վարքագիծը, սակայն նրան հոգեբուժարան տանելու փոխարեն, սկսում է օգտագործել ու ուղղել տղայի էներգիան ի օգուտ հասարակության շահերի:
Սերիալը ցույց է տալիս, որ հաճախ չարի դեմ կարելի է հենց չարով պայքարել՝ ներկայացնելով չարյաց փոքրագույնի արժեքը: Այս առումով սերիալի գաղափարախոսությունը բավականին հետաքրքիր է:
Մի կողմից Դեքստերը մարդասպան է, ու նրա տեղը լավագույն դեպքում բանտախուցն է, սակայն միշտ կա նաեւ մեդալի հակառակ կողմնի գործոնը:
Պատահում է, որ ազատության մեջ հերթական զոհ են փնտրում պեդոֆիլները, մարդասպանները, սերիական մարդասպանները, ու օրենքը պարզապես չի կարողանում լուծել այս խնդիրը: Իսկ ահա Դեքստերը, ով սեփական ներքին կանոնադրություն ունի, կարողանում է նրանց պատժել՝ այն էլ միայն լիովին նրանց մեղավորության մեջ վստահ լինելուց հետո:
Այստեղ է, որ հանդիպում ենք սերիալի հակասությանը. պատկերացդրեք, որ մեկ սենյակում երկու մարդասպան կա՝ մեկը սպանել է անմեղ մարդկանց, երեխաների, մյուսը՝ առաջինի պես մի մարդասպանի: Կարելի՞ է արդյոք այս երկու մարդասպաններին դիտարկել միեւնույն հարթության վրա:
Հերոսը բավականին բազմակողմանի ու շերտավոր է: Աշխատելով Մայամիի ոստիկանությունում՝ նա հրաշալի կերպով է քողարկում իր իրական էությունը: Բոլորի համար նա բարոյականության տիպարից բացի նաեւ հրաշալկի մասնագետ է. Նա կարողանում է անգամ արյան չնչին հետքով որոշել, թե ինչն ինչպես է պատահել: Սերիալի մեխերից մեկը Դեքստերի խորթ հոր կերպարն է: Հարրին արդեն վաղուց մահացել է, բայց հաճախ է Դեքստերին հայտնվում նրա ենթագիտակցության շերտերում:
Չափազանց հետաքրքիր է սերիալի մուտքը, որում ցուցադրվում են Դեքստերի ամենասովորական առօրեական գործողությունները, ինչպես՝ սափրվելը, լվացվելը:
Մայքլ Կարլայլ Հոլլը 8 եթերաշրջանների ընթացքում խաղացել է այնպես, կարծես հենց ինքն է Դեքստերը: Նրա խաղը թույլ չի տալիս կասկածել իր տաղանդի վրա: Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Մայքլի աչքերի խաղին, որոնց միջոցով նա բարձրացնում է կերպարին թաքցնող վարագույրը:
Դեբրա Մորգանի հերոսը, ով Դեքստերի քրոջն է մարմնավորում, եւս աշխատում է ոստիկանությունում: Դեբրան բավականին ագրեսիվ ու տաքարյուն է:
Դեքստերը հենց ֆիլմի սյուժեն է, ում հետ մենք հույսեր ենք կապում, փորձում ենք ընկերներ, կին, երեխաներ գտնել: Նրա տեսանկյունից մենք փորձում ենք սովորական իրերին ու երեւույթներին անսովոր երանգներ հաղորդել:
Սերիալի գաղափարախոսությունն է՝ որքան էլ չցանկանանք, բայց մարդկային էությունը ստիպում է ընտրել մեծ կամ փոքր չարիքի միջեւ:
Մաղթում ենք հաճելի դիտում:
Պատրաստեց Նորայր Նազարյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:51, 2 հուլիսի
23:40, 1 հուլիսի
Արմեն Պետրոսյանի ընտանեկան հոլովակը՝ Երեւանի սրտից23:12, 1 հուլիսի
Օլգա Սերյաբկինան խոստովանել է, որ պատրաստ է վերադառնալ Մաքս Ֆադեեւի հետ աշխատանքին22:42, 1 հուլիսի
«Իմ արեւ ու լուսին»․ Աննա Թովմասյանը հիասրել է զավակների լուսանկարով22:12, 1 հուլիսի
Նոր ալբոմի համար․ Բեյոնսեն լուսանկարվել է մերկ21:46, 1 հուլիսի
«Հե՞շտ է մայր լինելը»․ բալիկի սպասող Դիանա Տոնոյանի նոր հրապարակումը21:12, 1 հուլիսի
Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց20:51, 1 հուլիսի
Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի20:12, 1 հուլիսի
Պիեռ Նարցիսի մարմինն ուղարկվել է Կամերուն19:42, 1 հուլիսի
«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի19:24, 1 հուլիսի
Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ18:49, 1 հուլիսի
«Երբ միտքդ որոշում է բողոքել, հակառակն արա՝ շնորհակալություն հայտնիր»․ Արաքսյա Մելիքյան