MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

VARDA-ն պատմել է ծխելու մասին եւ ձողի վրա գեղեցիկ պար է ցուցադրել

15:15, 6 սեպտեմբերի

VARDA-ն կրկին որոշել է անկեղծ զրույցի բռնվել իր Instagram-ում: Այս անգամ պարուհին որոշել է խոսել ծխելու (այժմ նա չի ծխում), ինչպես նաեւ պարերի մասին:

«Ինձ միշտ հիացրել են մարդիկ, որոնք ի վիճակի են իրենց սահմանափակել ինչ-որ բանում, նրանք ինձ հատուկ էին թվում: Բակում, որտեղ ես մեծացել եմ կար միայն մի տղա, որը չէր ծխում, նա ինձ այլմոլորակային էր թվում, նրա անունը Վովա էր: Ես ծխել սկսել եմ 16 տարեկանում, ծխախոտի եւ մաստակի վրա ես ծախսում էի իմ գրպանի ողջ գումարը եւ չէի հասկանում, թե ինչի վրա է գումար ծախսում Վովա եւ ինչու նա չի ծխում, երբ շրջապատում ծխում են բոլորը, անգամ աղջիկները…

Մի անգամ մայրս ինձ մոտ գտավ ծխախոտ, իհարկե, ես ասացի, որ դա իմը չէ, այլ ընկերուհունս է, ինչին նա ասաց, որ եթե ես ցանկանում եմ ծխել կարող եմ դա տանը անել, ոչ թե դարպասին դուրս… 17 տարեկանում ես դադարեցի ծխել, որովհետեւ ես սիրահարվել էի մի տղայի, ով չէր ծխում, նա սպորտով էր զբաղվում: Ամենավատն ու հիանալին, որ նա երբեք ինձ չէր խնդրել թողել ծխելը, ես ինքս էի զգում իմ «տգեղությունը» նրա կողքին եւ ցանկացա փոխվել…

Այժմ ես տհաճությամբ եմ հիշում մորս դաստիարակչական մոտեցումն այս հարցին, սակայն մյուս կողմից էլ հասկանում եմ, որ եթե նա այն ժամանակ ինձ հետ վիճեր, դժվար թե ես դադարեի ծխել… Նույնը, ինչպես եւ ընկերոջս արգելքը իմ ծխելու վրա միանգամայն հակառակ էֆեկտը կունենար: Չգիտեմ այս պատմությունը կօգնի ինչ-որ մեկին, սակայն ցանկացա կիսվել դրանով ձեզ հետ: Այդ ժամանակից ի վեր ծխախոտ իմ ձեռքերում եղել է միայն լուսանկարվելու համար», - մակագրել է լուսանկարը VARDA-ն, ով ավելի վաղ պատմել է պարի հանդեպ իր հարաբերության մասին:

«Պարի եւ պարուհու իմ ընկալման հինգ գլխավոր կետ.

  1. Անձայն լինելը: Պարուհին պետք է սավառնի անձայն, ինչպես թիթեռնիկը եւ ոչ թե ոտքերով հարվածի հատակին:
  2. Զգացմունքայնություն: Նա պետք է հաչույք ստանա պարից: Հաչույք ստանա, այլ ոչ թե տանջվել՝ փորձելով կատարել դժվար շարժումներ:
  3. Էմոցիաներ. Դեմքին սիրահարվածություն եւ հանգստություն, այլ ոչ թե փքված շրթունքներ եւ չռված աչքեր:
  4. Սանրվածք. Միայն բաց թողնված վարսեր, դա մարմնի շարունակությունն է, մազերի ալիքներն ու շարժումները կարող են նույնքան գեղեցիկ լինել, որքան մարմնինը:
  5. Երաժշտություն. Սխալ երաժշտությունը կարող է փչացնել նույնիեսկ ամենագեղեցիկ պարը, այնպես, ինչպես սխալ ընտրված զգեստը կարող է տգեղացնել ամենագեղեցիկ կազմվածք ունեցող կնոջը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել