«Նոր Ալիք 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը, որը մրցույթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, րոպեներ առաջ ժամանեց «Զվարթնող» օդանավակայան։ Երգչին դիմավորելու էին եկել ընկերները, երկրպագուներն ու նախորդ տարի մրցույթում Հայաստանը ներկայացրած եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սյուզաննա Մելքոնյանը։
Մրցութային բոլոր օրերի ընթացքում Գեւորգի ելույթներին ակտիվորեն հետեւում էր NEWS.am STYLE-ը։ Մենք երգչին հանդիպեցինք նաեւ օդանավակայանում եւ զրուցեցինք մրցույթից ստացած տպավորությունների եւ ապրումների մասին։ Անդրադառնալով առաջին երկու մրցութային օրերի առավելագուն միավորներին՝ երգիչը նշեց, որ ի սկզշբանե չի մտածել միավորների ուղղությամբ։
«Նույնիսկ, ժյուրիի անդամներին չէի նայում ելույթիս ընթացքում։ Ես շատ էի աշխատել այնպես անել, որ իմ ելույթները լինեն ոչ թե մրցութային, այլ համերգային։ Իհարկե, շատ էի պատրաստվել, որ այնպես ներկայանամ, որ հասնեմ հաջողության»։
Ինչ վերաբերում է երրորդ մրցութային օրվա գնահատականներին՝ Գեւորգն ասում է.
«Չգիտեմ՝ ինչ կատարվեց։ Ժյուրին՝ ինքն էլ իր արդյունքի հետ համաձայն չէր։ Այն անդամներն, ովքեր ինձ 9 էին նշանակել, հետո մոտեցան ինձ եւ ասացին՝ «դու հաղթող ես», տպավորություն էր, թե, ուղղակի պիտի 9 դնեին, ասես՝ վախենային աչքերիս նայեին։ Համենայն դեպս՝ ես այս մրցույթից ավելի շատ բան ստացա, քան կարող էին տալ ինչ-որ հորիզոնականները։ Արդեն կան նոր առաջարկներ, պայմանագրեր։ Հենց համացանցի արձագանքն իմ ելույթների մասին ավելին է, ավելի մեծ նշանակություն ունի ինձ համար»։
Գեւորգի ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:51, 19 փետրվարի
Աննա Թովմասյանի գրավիչ լուսանկարը՝ Կալիֆորնիայից19:11, 19 փետրվարի
Ջենիֆեր Լոպեսի սիրելին հրապարակել է նրա ստրիպտիզի տեսանյութը18:54, 19 փետրվարի
«Мажор» ֆիլմի հայտնի մեքենան վաճառքի է հանվել. ի՞նչ արժե այն18:15, 19 փետրվարի
Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը՝ նուրբ ու հմայիչ կերպարում17:59, 19 փետրվարի
Անզուգական Կարլ Լագերֆելդը. նորաձեւության աշխարհում ինչով է հիշվել հայտնի դիզայները17:04, 19 փետրվարի
Հայկական շոու-բիզնեսից շատ հեռու. հայտնի հայուհիներ որոնք բնակություն են հաստատել ԱՄՆ-ում16:47, 19 փետրվարի
«Այնպես ապրիր…». Անահիտ Սիմոնյանի գրավիչ տեսանյութը16:13, 19 փետրվարի
Ինչպես է Քիմ Քարդաշյանն ապօրինաբար գումար աշխատում այլ ապրանքանիշերի հաշվին15:47, 19 փետրվարի
Անդառնալի կորուստ․ մահացել է Կարլ Լագերֆելդը15:35, 19 փետրվարի
«Նա երբեք ինձ չի սահմանափակել որեւիցե հարցում». «Կարմիր բլուր»-ից Տիրուհի Հակոբյանը՝ սպասվող ամուսնության եւ առաջիկա ծրագրերի մասին15:14, 19 փետրվարի
Queen խումբը «կպայթեցնի» «Օսկար» մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում14:48, 19 փետրվարի
Տաթեւիկ Ադումյանը՝ հմայիչ կերպարում