MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Դեպի Եվրատեսիլ»-ից հայտնի Ալեքսանդր Պլատոն՝ որպես հաղորդավար ներկայանալու եւ իր մյուս «թաքնված» կողմերի մասին

13:20, 15 սեպտեմբերի

Ալեքսանդր Պլատոյին հայ հեռուստադիտողների լայն զանգվածն առավել ճանաչեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին եթերաշրջանից, որտեղ երգիչն աչքի ընկավ ինքնատիպ ոճով եւ երգացանկով: Այսօր արդեն Ալեքսանդրը Մանե Գրիգորյանի հետ միասին ապահովում է Առաջին ալիքի հեռուստադիողի առավոտյան ժամանցը՝ «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակում հանդես գալով որպես հաղորդավար: Սակայն քչերին է հայտնի, որ եգարվեստի եւ հաղորդավարության ճանապարհի խաչմերուկում Պլատոն հասցրել է իրեն փորձել տարբեր բնագավառներում՝ տարբեր մասնագիտությունների մեջ:

NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել հաղորդավար-երգչի հետ, որի մանրամասները ներկայացնում ենք ստորեւ:

Ալեքսանդր, ինչպե՞ս ստացվեց անցումը երգից դեպի հաղորդավարություն:

Ընդհանրապես, երբ իմ 30-ամյակը լրացավ, ես հասկացա, որ ամբողջ օրը ինչ-որ բաների մասին եմ մտածում: Ամբողջ կյանքումս արտիստիկ դրսեւորումներ եմ ունեցել, դաշնամուրի եմ հաճախել, երգչախմբում էի երգում, այնտեղ լավագույն երգիչներից էի, ու մի օր էլ հասկացա, որ ես այդ գիծս չեմ զարգացրել… Գիտություն եւ վարչարարություն եմ ընտրել: Որոշեցի երգել: Արդեն 4-5 տարի է՝ պարապում եմ: Իսկ ինչ վերաբերում է հաղորդդավարությանը՝ դրա հանդեպ հետաքրքրությունն ինձ մոտ շատ վաղուց է եղել: Երեւի 7 տարեկան էի, երբ ինձ համար փայլաթիթեղից էկրան էի պատրաստում, որի մեջ խոսում էի, հետո արդեն համակարգչով այդ ամենը փորձեցի անել, իսկ ավելի ուշ ծնողներս ինձ նվիրեցին տեսախցիկ: Այդ ժամանակ արդեն 12 տարեկան էի: Վերջերս էլ գնացի իմ մանկության տուն, որտեղ բացեցի իմ թղթերը, որոնք վաղուց պահել էի մի հեռու՝ անմատչելի անկյունում, գտա ու զարմացա, որ ես այդ աստիճան սիրել եմ այդ ամեն ինչը… Երկար սցենարներ էի գրել, ծրագիր էի կազմել, թե որ օրը ինչ պետք է լինի, բայց այդ ամենը հեռվում էի թողել, որովհետեւ մասնագիտական այլ ուղի էի ընտրել: Ստացվեց այնպես, որ մի քիչ պտտվելով եկա հասա հաղորդավարությանը: Առհասարակ, հասկացել եմ, որ իմ ուժեղ կողմերից մեկը հաղորդակցությունն է՝ լինի դա PR, թե հաղորդավարություն, որից հիմա իրապես մեծ հաճույք եմ ստանում:

Ովքե՞ր են լինելու քո հյուրերը «Առավոտ լուսո»-ի շրջանակում: Ո՞ր ոլորտի ներկայացուցիչների հետ զրույցներին ես հատկապես սպասում:

Իհարկե, տարբեր ոլորտի մարդիկ են լինելու իմ հյուրերը, բայց իմ տարերքը դասական երաժշտությունն է… Ինձ երբեմն, նույնիսկ, ասում են՝ դասական երաժշտության տեսաբան ես դարձել: Հատկապես այդ ուղղվածության վրա շատ կկենտրոնանամ, բայց քանի որ ես զբաղվել եմ ու զբաղվում եմ շատ բաներով՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, վեբ-դիզայն, մարքեթինգ, էլեկտրոնային մարքեթինգ, PR, դասավանդել եմ նաեւ «Կարիերայի հոգեբանություն», աշխատել եմ բանկում… Այս ամեն ինչն ինձ շատ մեծ աշխարհայացք է տվել, այնպես որ՝ իմ հյուրերի շրջանակը կարող է շատ մեծ լինել, քանի որ բոլորի հետ կիսվելու եւ խոսելու թեմաներ հաստատ կունենամ:

Գործընկերուհիդ Մանե Գրիգորյանն է, որը երկար տարիների եթերային փորձ ունի: Հե՞շտ եք աշխատում միմյանց հետ, հե՞շտ եք հասկանում միմյանց ուղիղ եթերում:

Մանեի փորձն, իսկապես, ինձ օգնում է, արդեն իսկ հրաշալիորեն հասկանում ենք միմյանց, նույնիսկ, առանց վերբալ հաղորդակցության: Մենք, կարծում եմ, նույն էներգետիկ դաշտում ենք, եւ սա շատ կարեւոր նախապայման է, որպեսզի մեզ մոտ ստացվի՝ որպես հաղորդավարական զույգ հանդես գալը: Կարծում եմ՝ մենք դրան ենք գնում, ինչի համար շատ ուրախ եմ:

Բացի «Առավոտ լուսո»-ից՝ որպես հաղորդավար քեզ այլ ձեւաչափերում կտեսնե՞նք: Օրինակ՝ Nas Daily-ի հետ քո հաղորդումը բավականին հետաքրքիր էր ստացվել: Շարունակական բնույթ ունենալո՞ւ է:

Այո, ես ավելի հեղինակայն հաղորդման ջատագովն եմ, կարծում եմ՝ դեպի դա պետք է գնամ՝ թրծվելով «Առավոտ լուսո»-ի շնորհիվ: Նման մի քանի պիլոտաժներ ենք արել՝ խորը հոգեբանական, փիլիսոփայական զրույցներից, մինչեւ Nas Daily`առավել դինամիկ, բայց ավելի հեղինակային, որտեղ չկա ավելորդ պաթոս, որտեղ երկու անձ են՝ հաղորդավարը եւ կոնկրետ հյուրը: Նման մտքեր կան… Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կընթանա, առաջ չեմ ցանկանում անցնել, բայց, միգուցե, դա էլ հետագայում լինի:

Որպես երգիչ՝ յուրահատուկ ոճով ներկայացար «Դեպի եվրատեսիլ»-ի ընթացքում: Երաժշտական կարիերան շարունակելու ցանկություն չունե՞ս:

Դա իմ մի մասն է, որից ես հրաժարվել չեմ կարող եւ տարվա ընթացքում 2-3 հեղինակային երգեր եմ ունենում, որոնք հրապարակվում են: Հոկտեմբերի 30-ին էլ փոքրիկ մենահամերգ ու ձայնասկավառակի շնորհանդես է նախատեսվում՝ երեւանյան ակումբներից մեկում, որի ընթացքում կներկայացնեմ միայն հեղինակային երգերս: Այդ ինքնատիպությունն ու յուրահատուկ ոճը, որը նշել էիր, դա պահպանվում է: Չեմ ուզում, որ մեծամիտ հնչի, սակայն դա ինքնաբերաբար է ստացվում: Ես դա սիրում եմ, անում եմ, ստեղծագործում եմ, շաբաթական երկու անգամ պարապում եմ, հաճախում դասընթացների: Դա առաջնահերթ անում եմ ինքս ինձ բավարարելու համար: Ես չեմ ստեղծագործում այնպիսի բաներ, որոնք, միգուցե, ունենան լայն ընկալում: Դա ինձ համար էական չէ: Թող դա լինի նեղ, բայց բնական ու ազնիվ:

Նախանցյալ տարի «Եվրատեսիլ»-ի պատվիրակության թիմում սատարում էիր Արծվիկին: Մի՞շտ ես սիրում օգնել կոլեգաներիդ:

Գիտես՝ ես շատ լավ գիտակցում եմ, որ ինձ մոտ մի շատ ուժեղ սոցիալական սկիզբ կա, բացի այն, որ ես ի պաշտոնե պետք է անեմ որոշակի գործեր, որոնք զուտ իմ պաշտոնից կախված գործեր են: Օրինակ՝ ես «Պլատո» սրճարանն էի բացել, ինչն առավել սոցիալական ձեւաչափ էր, քան բիզնես, որից կարող էի օգուտ քաղել: Նպատակն էր՝ հավաքվել, կիսվել հետաքրքրություններով, հանդիսանալ քննարկումների, երաժշտական հարթակ, նաեւ օժանդակության, քանի որ մենք շատ էինք դրամահավաքներ իրականացնում: Ես դա շատ եմ սիրում ու համարում եմ լրիվ բնական, մենք բոլորս պետք է այդպիսին լինենք:

«Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկությունդ մնաց անցյալո՞ւմ, թե՞դեռ կտեսնենք քեզ այդ հարթակում:)

Վերասահմանում չեմ արել, այսինքն՝ չեմ դիտարկում՝ որպես այդպիսին այդ հարթակը: Ես էլ եմ մեծացել: Առաջ, միգուցե, դա հետաքրքիր էր: Այսինքն՝ եթե լինի, հրաշալի կլինի, եթե չլինի, էլի հրաշալի կլինի:) Որպես նպատակ՝ ես այն չեմ դիտարկում, հիմա ինձ համար ավելի նպատակային է ստեղծագործելը: Ես էլ եմ մեծանում, հավակնություններս են փոխվում: Ես ուզում եմ երգել, ինչն ինձ հաճելի է, նոր բաներ եմ բացահայտում իմ ձայնի ու կարողությունների մեջ: Սա երեւի ավելի կարեւոր է, քան հենց բուն «Եվրատեսիլ»-ը:

Որպես եթերին թարմություն բերած դեմք՝ կասե՞ս, ըստ քեզ, ինչն է այսօր պակասում մեր եթերին, եւ ինչ ես փորձելու լրացնել դու քո ներկայությամբ:

Շատ կարեւոր է լինել մի քիչ «լայվային»՝ ավելի անմիջական, ազնիվ, բնական, սեփական «Ես»-ից չվախենալ: Սա ավելի կարեւոր կարող է լինել, քան պաթոսը կամ խաղարկային վարքագիծը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել