MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ինձ այդ տեսարանում նայելիս աչքերս լցվել են». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը

12:08, 17 սեպտեմբերի

Դերասանուհի Լիա Զախարյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» սերիալի եւ Outdance պարային սիթքոմի իր կերպարներով, օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Նոր կերպարն ու լուսանկարները հաճելի առիթ հանդիսացան, որ հյուրընկալվենք Լիայի ջերմ բնակարան, համտեսենք նրա ձեռքով պատրաստած համեղ փքաբլիթներն ու անկեղծ ու երկար զրուցենք տարբեր թեմաների շուրջ…

Ահա, թե ինչ ստացվեց մեր հերթական հանդիպման արդյունքում:)

Լիա, նոր ֆոտոշարք ունես. մի փոքր պատմիր մտահաղացման եւ իրականացման մասին:

Առաջարկը ստացել եմ լուսանկարչից՝  Ռաֆայել Փիլոյանից: Երկար ժամանակ է՝ նա առաջարկում էր, որ իրականացնեինք այս ֆոտոշարքը, բայց անընդհատ չէր հարմարվում: Միգուցե, ձգձգում էի, որոհետեւ դեռ չէի պատկերացնում, թե ինչ կերպարով եմ ցանկանում ներկայանալ: Իսկ քանի որ հիմա արդեն աշուն է, մտածեցի՝ կարելի է աշնանային ոճում ներկայանալ: Աղջկական, նուրբ կերպար չէի ցանկանում ստանալ, ոչ էլ հիփ-հոփ ոճում էի ուզում ներկայանալ, քանի որ վերջին շրջանում այդ ոճի ֆոտոշարք եւս իրականացրել էի, եւ այդպես ընտրեցի casual ոճը՝ ջինսային համադրությամբ: Վարսերիս մեջ էլ փոփոխություն էի արել, այդպես թեթեւ կերպար ստացվեց:

Քանի որ ինքդ խոսեցիր փոփոխությանդ մասին, շարունակելով թեման՝ կցանկանայի հարցնել՝ քո դեպքում է՞լ է արտաքին փոփոխությունը կապված լինում ներքին փոփոխության հետ:

Անկեղծ ասած՝ մազերս կտրել եմ, որովհետեւ նկարահանումների պատճառով հաճախ վնասել եմ ծայրերը, ու այդպես կտրելու ընթացքում հասկացանք, որ շատ եմ վառել մազերս ու պետք է կարճ կտրենք:) Բայց իրականում իմ մտքով էլ էր անցնում կարճ սանրվածք ունենալ, քանի որ ինձ հաճախ էին ասում, որ դեմքիս կառուցվածքի հետ շատ կսազեն կարճ վարսերը: Մտածեցի՝ արժե վստահել կողքիններիս կարծիքին եւ ռիսկի դիմել: Ինձ արդյունքը շատ է դուր գալիս: Սա նորություն է ինձ համար… Երբ նայում եմ հայելու մեջ, նոր մարդ եմ տեսնում, ու նաեւ հաճելի է նոր սանրվածքի հետ նորություններ փորձելը:

Կտրուկ փոփոխություններին ինչպե՞ս ես վերաբերվում: Օրինակ, եթե քեզ առաջարկեին ավելի կարճ կտրել վարսերդ ու դառնալ շիկահեր, հե՞շտ կհամաձայնվեիր:)

Ինձ թվում է՝ նման կտրուկ փոփոխություններ հիմնականում կանեմ աշխատանքի պահանջով, որովհետեւ կյանքում ավելի երկար կմտածեմ այդ փոփոխությունների շուրջ, կփորձեմ հասկանալ՝ ինչպես, ինչիս է դա պետք, արդյոք հարմար կլինի ամեն օր նման ոճով ներկայանալը… Իսկ աշխատանքի համար ցանկացած կտրուկ փոփոխության պատրաստ եմ:

Վերջին շրջանում հաճախ ես ներկայանում նոր ֆոտոշրքերով: Դրանցով ի՞նչ ես ուզում շեշտել՝ ներքի՞նդ, թե՞ արտաքին գրավչությունդ:

Յուրաքանչյուր ֆոտոշարք տարբերվում է իր ոճով, բնականաբար ներկայացնում է նաեւ տարբեր հոգեվիճակ: Այսինքն՝ փորձում եմ ցույց տալ, թե կերպարս ինչպիսին կարող է լինել՝ կանացի, սպորտային, դասական, գործնական, դպրոցական, ուսանող, ուժեղ…

Այդ կերպարների մեջ, սակայն, չնշեցիր՝ համարձակ…:) Պատրա՞ստ ես ավելի բաց ու ռիսկային ֆոտոշարքերի:

Չէ, կարծում եմ՝ նույնիսկ լողազգեստով ֆոտոշարք չէի իրականացնի: Կարծում եմ՝ գեղեցիկ մարմինը կարելի է ընդգծել նաեւ ճիշտ ընտրված հագուստով, պարտադիր չէ, որ շատ բաց լինի մարմինս, որ ցույց տամ կառուցվածքս… Գրավչությունն ու սեքսուալությունը բաց մարմնի մեջ չէ, այլ ճիշտ ընտրված կերպարի, անկյունների ու հոգեվիճակի:

Իսկ դերերի՞ առումով… Հաճա՞խ ես ստիպված եղել մերժել նման տեսարանների առաջարկները:

Անկեղծ ասած՝ ինձ դեռ նման նախագծի առաջարկ չեն արել, որտեղ կլիներ բաց տեսարան, համբույր կամ բաց կերպար: Եղել են գրկախառնություններ, տեխնիկապես ստացված համբույրի տեսարաններ, բայց այլ առաջարկների հետ կապված մտահոգության թեմա դեռ չեմ ունեցել ու չգիտեմ՝ կլինի նման առաջարկ, թե ոչ, բայց բաց տեսարաններում պարզապես չեմ նկարահանվի:

Անդրադառնանք քո մարմնավորած վերջին կերպարին՝ «Էլենի օրագիր»-ը սերիալի Իզային, որը հանրության կողմից ընկալվում է՝ որպես բացասական կերպար: Համաձա՞յն ես այդ բնորոշման հետ:

Կարծում եմ՝ երկրագնդի վրա չկա մի այնպիսի կին, որը նման հոգեվիճակում եղած չլինի՝ անկախ տարիքից: Յուրաքանչյուրն էլ նման հարված ստացել է սիրելի անձնավորության կողմից, ու յուրաքանչյուրն էլ , միգուցե, մտածել է՝ թող նա էլ զգա այն, ինչ ես եմ զգացել այդ պահին: Կդժվարանամ ասել՝ դա վրե՞ժ է, թե՞ վատություն, ուղղակի, դու ցանկանում ես, որ նա, ով քեզ ցավ է պատճառել, զգա այն, ինչ ժամանակին դու ես զգացել: Չեմ կարծում, թե պետք է այդ կերպարին համարել բացասական կամ դաժան: Նա, պարզապես, փորձում է մեղմաղցնել իր ցավը՝ իրեն ցավ պատճառածի հետ նույն կերպ վարվելով: Այլ հարց է, որ, միգուցե, նրա ճանապարհին հայտնվում են նաեւ անմեղ մարդիկ, որոնք տուժում են, բայց դա նրա ցանկությունը չէ, դա ստացվում է գործողությունների բերումով: Բայց կարեւոր է, որ նա վերջում գիտակցում է իր սխալը…

Նշեցիր, որ յուրաքանչյուր աղջիկ էլ նման հարված ստացած կլինիԿարելի՞ է ենթադրել, որ դու եւս

Ամբողջ սերիալի ընթացքում երկու անգամ եմ հուզվել՝ դիտելով Իզային: Ինքս ինձ նայելուց զգացել եմ, որ աչքերս լցվել են: Առաջինն այն տեսարանն էր, երբ Իզան եղբորը պատմում է Մաքսի խաբեության մասին, եւ երկրորդն այն էր, երբ Մաքսը ներողություն է խնդրում Իզայից իր արածի համար… Բոլորիս կյանքում էլ կա այդ մեկը, որից սպասում ենք լսել ներողություն: Երբ ես խաղում էի Էդգարի հետ այդ տեսարանում, ինձ թվում էր՝ ես այդ խոսքերը լսում եմ այն մարդուց, ումից մինչեւ հիմա ակնկալում եմ դա լսել: Երբ նայում էի իմ եւ Էդգարի խաղը, սցենարի երկխոսությունը… չգիտեմ՝ զգացել եմ այդ տեսարանը, կերպարների զրույցը, դրա հանգուցալուծումն ինձ իրոք հուզել է:

Իզան դժվարությամբ ներեց Մաքսին, իսկ Լիան կյանքում հե՞շտ է ներում:

Լիան բոլորին ներում է, այսինքն՝ ես չեմ հասցնում այն մակարդակին, որ ներեմ: Ես բաց եմ թողնում այդ զգացմունքը, այդ ցավը: Ես իմ մեջից մաքրում եմ այդ նեղվածությունը, որովհետեւ դա հաճելի զգացողություն չէ, քանի որ, երբ դու մեկից նեղանում ես, հետո աստիճանաբար սկսում ես չարանալ նրա նկատմամբ, ինչն Աստվածային զգացողություն չէ: Դրա համար ես ներելու խնդիր չունեմ, ուղղակի լինում են պահեր, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը քեզ ասի այնպիսի խոսք, որից հոգեվիճակդ կթեթեւանա:

Օրինակ բերեցիր հենց քո եւ Էդգար Իգիթյանի խաղը: Խաղընկերոջդ դերը կարեւո՞ր է, որ ստանաս քո ուզած տեսարանը:

Դա առաջին կարեւոր պայմաններից է, որովհետեւ եթե դիմացիդ դերասանը քեզ իր խոսքերով չհավատացնի իր ասածների մեջ, դու չես զգա դա ու չես կարողանա ճիշտ պատասխան խաղ տալ: Նկարահանունից հետո էլ ես Էդգարին ասացի, որ շնորհակալ եմ, որ նա մի քանի դուբլ ինձ հետ հավասար բնական մոտեցում ցուցաբերեց խաղին, քանի որ այն, ինչ ասում էր, ես իսկապես զգում էի եւ նրա խոսքերից դրդված մտնում էի խաղի մեջ: Հիմնականում խաղընկերների առումով այդ նախագծում դժվարություն չեմ ունեցել, որովհետեւ շատ ճիշտ ընտրված թիմ է, շատ աշխատեսեր են ու տաղանդավոր: Երեւի հենց դրա շնորհիվ էլ շատ եմ սիրել իմ կերպարին:

Մի քիչ քեզանից դրե՞լ ես կերպարի մեջ, իմպրովիզացիաներ արե՞լ ես:

Եղել է նման բան:) Մի քիչ ինձանից ինտոնացիա կամ բառակապակցություններ եմ ավելացրել իմ կողմից, որոնք որ կարծես, թե ընդունվել են ռեժիսորի կողմից, որովհետեւ նա չընդհատեց տեսարանը կամ չասաց, որ այդպես չանեմ:)

Նոր նախագծում ներառվա՞ծ ես այս շրջանում:

Ներկա պահին նկարահանվում եմ Outdance պարային սիթքոմի երրորդ եթերաշրջանում: Նկարահանումներն ու եթերները դեռ շարունակվում են, այնպես որ հետեւեք իմ խաղին, եթե ուզում եք ինձ տեսնել:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռաֆայել Փիլոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել