Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կիեւում հայտնի հայ դիզայներ Հայկ Ավանեսյանը՝ Վերա Բրեժնեւայի հետ համագործակցության եւ Հայաստանում գտած ոգեշնչման մասին

14:04, 17 սեպտեմբերի

Ուկրաինաբնական դիզայներ Հայկ Ավանեսյանին NEWS.am STYLE-ի ընթերցողներն ու նորաձեւությամբ հետաքրքրվող մարդիկ շատ լավ են ճանաչում: Երկար տարիներ է՝ Հայկը համագործակցում է ռուս եւ ուկրաինացի հայտնիների հետ: Նրա հավատարիմ հաճախորդների ցանկում են, օրինակ, «Դոմ 2» նախագծի մասնակից Վիկտորյա Ռոմանեցը, ուկրաինացի հայտնի երգչուհի Թինա Քերոլը, իսկ բոլորովին վերջերս Հայկի արվեստի երկրպագուն է դարձել նաեւ ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի եւ սեքսուալ շիկահերներից մեկը՝ Վերա Բրեժնեւան:

Հայկ Ավանեսյանն այս օրերին Հայաստանում է: Օգտագործելով այս հրաշալի առիթը՝ NEWS.am STYLE-ը հանդիպեց անվանի դիզայների հետ եւ զրուցեց ոչ միայն աստղային համագործակցությունների, այլեւ 4 տարի անց Հայաստան կատարած այցի մասին:

Հայկ, ի՞նչ նպատակով ես Հայաստանում՝ աշխատանքի հե՞տ է կապված այցդ, թե՞ պարզապես որոշել ես հանգստանալ հայրենիքում:

Այստեղ եմ մասնակցելու մեր ընկերների փոքրիկ որդու՝ 8 ամսական Լեւոնի մկրտման արարողությանը: Այստեղ ենք Ուկրաինայից ժամանած մեր ընկերների հետ: Բնական է՝ նաեւ մտադիր ենք շրջել Հայաստանով, զբոսնել Երեւանով…

Արդեն հասցրե՞լ ես լինել հայտնի վայրերում:

Այո, օրերս եղանք Գառնիում, Գեղարդում, Սեւանում: Ամեն ինչ շատ հավանեցի: Ինձ հետ էին նաեւ Կիեւի ընկերներս, նրանք շոկի մեջ են: Առաջին անգամ են այստեղ ու չէին պատկեևացնում, որ Հայաստանն այդքան գեղեցիկ է: Նրանք հիացած էին ու ասացին, որ Հայաստանն ամենագեղեցիկ երկրներից է, եւ որ այստեղ ավելի հաճախ պետք է զբոսաշրջիկները գան:

Որքա՞ն ժամանակ ես անցկացնելու Հայաստանում:

Մինչեւ սեպտեմբերի 24-ն այստեղ կլինեմ: Այնուհետեւ պետք է մեկնեմ Կիեւ, քանի որ շատ աշխատանք կա անելու:

Նշեցիր, որ հասցրել ես լինել մի քանի վայրերում: Էլ ի՞նչ ես մտադիր տեսնել Հայաստանում:

Չեմ ցանկանում շատ գաղտնիքներ բացել, բայց իմ հաջորդ հավաքածուն ներառելու է հայկական ազգային թեմատիկա, այդ պատճառով էլ ավելի կոլորիտային վայրեր եմ ցանկանում գնալ՝ ոգեշնչվելու եւ, ուղղակի, ազգային մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար: Ինձ արդեն ոգեշնչել է Գեղարդի վանքը, պատերի փորագրությունները, խաչքարերը, հայկական նախշազարդերը, որոնք պետք է արտացոլվեն իմ հավաքածուի մեջ:

Հայկ, հետաքրքիր է՝ երբ Կիեւում ես լինում, ի՞նչն ես ամենից շատ կարոտում Երեւանի հետ կապված, եւ հակառակը՝ երբ Երեւանում ես, ի՞նչն ես կարոտով հիշում՝ մտածելով Կիեւի մասին:

Հետաքրքիր հարց է, մտածելու տեղիք տվեց… Երբ այստեղ եմ, Կիեւի առօրյաս եմ կարոտում, աշխատանքս, մթնոլորտը, զբաղվածությունս, փորձերը, ընկերներիս հետ հանդիպումները, զբոսանքները… Իսկ երբ Կիեւում  էի ու զրուցում էի հարազատներիս հետ, հասկացա, որ շատ եմ կարոտել Երեւանը: Միանգամից ցանկասցա գալ: Ինձ դուր է գալիս քաղաքի մթնոլորտը, երեկոյան զբոսանքները կենտրոնական վայրերում, այդ «հայկական» մթնոլորտը:

Վերջին անգամ 4 տարի առաջ էիր եղել Երեւանում. փոփոխություն նկատո՞ւմ ես քաղաքում:

Միգուցե, այստեղ կան թերություններ, բայց ես այնքան եմ սիրում ու կարոտում Հայաստանը, որ այստեղ գալիս միայն լավն եմ տեսնում: Այս անգամ, սակայն, ավելի շատ փայլ եմ տեսնում մարդկանց աչքերում, ինչի համար շատ ուրախ եմ:

Իսկ հայ երիտասարդների հագուստի ոճի հետ կապված փոփոխություն նկատո՞ւմ ես:

Իրակում ես սովորաբար չեմ հետեւում, թե ինչպես  են մարդիկ հագնվում, անկեղծ ասած՝ ինձ համար մեկ է: Անգամ, երբ հանդիպում եմ ինչ-որ մեկի հետ, ուշադրություն չեմ դարձնում, թե ինչպես է նա հագնված: Երբեմն կողքից են ասում՝ տեսա՞ր ինչ էր հագել: Միգուցե, զարմանալի հնչի, բայց երբ ինքս եմ նստում էսքիզներ անելու, այդ պահին եմ մտածում, թե ինչ ստեղծեմ, որպեսզի տվյալ մարդը գեղեցիկ նայվի այդ հագուստի մեջ: Իսկ, առհասարակ, սովոր չեմ մարդկանց դատել հագուստի ոճով: Միգուցե, նկատեմ շատ վառ ոճով առանձնացող ինչ-որ մեկին, երբ, ուղղակի, չես կարող ուշադրություն չդարձնել նրան: Նաեւ կարմիր գորգի գեղեցիկ կերպարներին եմ ուշադրություն դարձնում:

Լավ, խոսենք Վերա Բրեժնեւայի հետ քո համագործակցության մասին: Ինչպե՞ս դա եղավ:

Հայաստանում, կարծես թե, շատ են սիրում Վերա Բրեժնեւան (ծիծաղում է): Շատ հետաքրքիր ձեւով եմ ծանոթացել նրա հետ: Իմ ցուցադրությունից հետո՝ դեկտեմբերին, երբ արդեն սկսվում էին ռուսական հեռուստատեսության ամանորյա ծրագրերի նկարահանումները, ինձ գրեցին՝ տեղեկացնելով, որ հաղորդաշարերից մեկի նկարահանումներին Վերա Բրեժնեւան ցանկանում է լինել իմ հագուստով: Իհարկե, շատ հաճելի էր դա լսելը: Իսկ հետո ասացին, որ հենց հաջորդ օրը պետք է Վերան գա ինձ մոտ: Նա եկավ, փորձեց զգեստն ու այդպես ստեղծվեց ծանոթությունը: Նրա ելույթի համար ընտրեցինք կարմիր զգեստը:

Ինչպիսի՞ն է նա կյանքում: Հե՞շտ աշխատեցիր նրա հետ:

Շատ լավն է, հասարակ, շփվող, անմիջական… Նրա հետ հեշտ էր աշխատելը: Միմյանց հեշտ հասկացանք: Վերջերս էլ ինձ գրել էր՝ հայտնելով, որ նոր զգեստ կցանկանար ունենալ իմ հավքածուից: Ես այնքան ոգեշնչվեցի, որ մի քանի ժամվա ընթացքում 10 էսքիզ նկարեցի: Սովորաբար, այդպես չի լինում, որ 2 ժամվա ընթացքում կարողանաս այդքան տարբերակներ մտածել, բայց նրա տրամադրությունն ինձ փոխանցվեց ու ամեն ինչ այդքան արագ ստացվեց:

Սպասո՞ւմ էիր, որ Երեւանում կայացած բացօթյա համերգի ժամանակ էլ նա բեմ դուրս կգա քո հեղինակած զգեստով:

Ոչ, տեղյակ չէի, որ պատրաստվում է այդ զգեստը կրել: Գիտեի, որ Երեւանում ելույթ է ունենալու, սակայն չէի պատկերացնում, որ այդ զգեստը կկրի: Իհարկե, մտածում էի՝ հաճելի կլիներ, եթե նա այդպես աներ, ու հանկարծ քույրս ուղարկեց տեսանյութը՝ տեղեկացնելով, որ Վերան իմ հեղինակած զգեստն է հագել համերգին: Դրանից հետո էլ օնլայն շփվեցինք, նա ասաց, որ Երեւանում իմ ստեղծած զգեստով է եղել: Իհարկե, շատ հաճելի զգացողություն էր: Ի դեպ, երեկ էլ եմ խոսել իր հետ: Երբ իմացավ, որ Երեւանում եմ, ջերմ բարեւներ խնդրեց, որ փոխանցեմ Երեւանին ու հայերին:

Ի դեպ, վերջերս Instagram-ումդ նկատեցի քո լուսանկարը՝ Վերայի եւ Կոնստանտին Մելաձեի հետ: Ի՞նչ նպատակով էիք հանդիպել այս անգանմ:

Հիմա նրա համար նոր կերպար ենք ստեղծում, որով նա պետք է առաջիկայում ելույթ ունենա: Շատ փակագծեր, դեռեւս չեմ բացի:)

Նշեցիր, որ Վերայի հետ աշխատելը հեշտ է, բայց քո հաճախորդների շարքում այլ հայտնիներ էլ կան: Ո՞մ հետ է հեշտ, ո՞ւմ հետ՝ դժվար…

Բոլորի հետ էլ հեշտ եմ աշխատում: Առհասարակ, եթե ինչ-որ մեկի հետ դժվար, կամ տհաճ լինի աշխատելը, նույնիսկ, իմաստ չի լինի համագործակցել: Բայց իմ բախտը բերել է՝ այսքան ժամանակ բոլորի հետ հեշտությամբ եմ աշխատել: Ամեն ինչ հիմնված է վստահության վրա: Բոլորն էլ լսում են խորհուրդս, ընդունում: Դրա համար էլ սիրում եմ աշխատանքս:

Սիրո՞ւմ ես, երբ հայտնիներից որեւէ մեկն ինքն է փորձում թելադրել, թե ինչպիսի կերպար ստեղծես իր այս կամ այն ելույթի համար, թե՞ նախընտրում ես, որ ամեն ինչ թողնեն քո ընտրությանը:

Երբեմն ինձ թվում է՝ ավելի հեշտ է, երբ իրենք էլ են քեզ ինչ-որ բան ակնկարկում՝ օրինակ, թե ինչ ոճի զգեստ են ցանկանում, ինչ երկարության…

Ռուս եւ ուկրաինացի հայտնիների հետ քո համագործակցություններին հաճախ ենք անդրադառնում, սակայն դեռեւս կարծես՝ հայ հայտնիներից ոչ մեկի հետ չես աշխատել: Ինչո՞ւ:

Չի եղել նման դեպք, որ համագործակցության առաջարկ լիներ, իսկ մենք մերժեինք: Պարզապես, հարմար իրավիճակ չի ստեղծվել: Այնպես չէ, որ ես չէի ցանկանա աշխատել հայ հայտնիների հետ: Ես մեծ սիրով պատրաստ եմ համագործակցության, հետաքրքիր կլիներ, ուղղակի ստեղծագործական առաջարկներ դեռ չեն եղել:

Ո՞ւմ համար ես առաջիկայում ստեղծելու նոր կերպար:

Միանշանակ կլինեն նոր համագործակցություններ, շատ առաջարկներ ենք ստացել, պարզապես հիմա նոր հավաքածուի շուրջ ենք աշխատում, երբ վերջացնենք, կզբաղվենք այդ հարցերով: Կլինեն, ինչպես ուկրաինացի, այնպես էլ ռուս աստղերի հետ համագործակցություններ, որոնք շատ հայտնի են նաեւ Հայաստանում:

Սյունե Առաքելյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել