MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մարդկանց բուժելուց ավելի պատասխանատու բան չկա աշխարհում». «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի այցը ԵՊԲՀ

09:31, 20 սեպտեմբերի

Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այս օրերին Հայաստանում է: Աշխարհահռչակ պրոդյուսերն այստեղ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Էսրաիլյանը երեկ՝ սեպտեմբերի 19-ին, այցելեց Երեւանի պետական բժշկական համալսարան, հանդիպեց ուսանողներին եւ շրջայց ունեցավ դասասենյակներով: Մասնագիտությամբ բժիշկ պրոդյուսերին այցի ընթացքում դիմավորեց եւ ուղեկցեց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ինձ համար պատիվ է ձեր կողքին լինելը, քանի որ ես համոզված եմ՝ դուք մեր երկրի առողջապահության ոլորտի ապագա առաջնորդներն եք: Այն, թե ինչպես ենք մենք հոգ տանում մեր հիվանդների մասին, շատ բան է պատմում աշխարհին մեր մասին: Ինձ համար ոգեշնչող է տեսնել մասնագիտության հանդեպ նման նվիրվածություն, ինչպիսին Հայաստանում է»,-ուսանողներին դիմելիս՝ նշեց Էսրաիլյանը, որը Հայաստան է ժամանել Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքի հետ, իսկ այցի նպատակը համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկումն է:

«Կարծում եմ՝ շատ հնարավորություններ կան, որոնց մասին պետք է կիսվենք: Մենք եւ ամերիկյան համալսարանները համագործակցության տարբեր ճանապարհներ պետք է փնտրենք, եւ դրա համար ես պետք է ուսումնասիրեմ, թե ինչպես է համակարգն աշխատում այստեղ, որովհետեւ մոտեցումները շատ տարբեր են»,-նշեց պրոդյուսերը:

Ուսանողներին մասնագիտական հարցերից բացի՝ հետաքրքրում էր նաեւ «Խոստումը» ֆիլմի ստեղծման պատմությունն ու պրոդյուսերի՝ տվյալ նախագծում մասնակցությունը.

«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցություն ունենալ այնպիսի նախագծում, ինչպիսին «Խոստումը» ֆիլմն էր: Այդ ամենը ստեղծվեց շնորհիվ Քըրք Քըրքորյանի մեծահոգության եւ նվիրվածության. նա ցանկանում էր, որ ստեղծեինք այս ֆիլմը եւ որ այն լիներ այնպիսին, որ կարողանար կրթել սերունդներ:  Շատ պատմաբաններ մեծ աշխատանք են կատարել՝ Հայոց Ցեղասպանությունը աշխարհին պատմելու համար, որպեսզի մարդիկ չմոռանան դա ու իմանան ճշմարտությունը, եւ այս մասշտաբի ֆիլմի առկայությունն էլ շատ կարեւոր էր աշխարհին եւս մեկ անգամ այդ մասին պատմելու համար: Իմ նախապապերը Պատմական Հայաստանից էին: Այս ֆիլմում ես տեսնում եմ նաեւ իմ ընտանիքի պատմության արտացոլումը, եւ մեզանից շատերը դա տեսած կլինեն: Ցավոք, շատերիս նախնիներն են զոհ գնացել Ցեղասպանությանը: Այդպիսով, մենք փորձել ենք հնարավորինս ցայտուն նկարագրել այն ամենը, ինչ եղել է»,-անկեղծացավ պրոդյուսերը:

Իսկ հարցին, թե ինչպես մասնագիտությամբ բժիշկը դարձավ հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր, Էսրաիլյանը պատասխանեց.

«Որքանով ինձ հիշում եմ՝ միշտ ցանկացել եմ լինել բժիշկ: Ես հետաքրքրված էի գիտությամբ եւ դեղագործությամբ եւ ցանկանում էի օգնել մարդկանց: Դա այն է, ինչ ես սովորել եմ իմ ընտանիքից: Այն, ինչ ես արել եմ իմ կյանքում, միշտ կապված է եղել բժշկության հետ: Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ եմ ես ցանկանում անել, եւ իմ պատասխանը մեկն է՝ օգնել մարդկանց: Ես միշտ ասում եմ, որ բժիշկ լինելն արդեն նշանակում է իմանալ հրաշալի մենեջմենթ, որովհետեւ բժիշկները միշտ կարողանում են կարգի բերել ամբողջ թիմին, որպեսզի միասին հաղթահարեն տարբեր խնդիրներ: Փաստացի դա շատ նման է նաեւ պրոդյուսերական աշխատանքին, երբ դու կրկին պետք է հավաքես թիմ, հասկանաս նպատակներդ ու լուծես քո առաջ դրված խնդիրները՝ երբեմն ստիպված լինելով կառավարել զգացմունքներդ: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես եմ կարողանում դա անել՝ լինելով բժիշկ, ու ես միշտ պատասխանում եմ, որ կարողանում եմ դա անել, որովհետեւ բժիշկ եմ: Աշխարհում մարդկանց բուժելուց եւ օգնելուց ավելի դժվար ու պատասխանատու բան չկա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել