Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն այս օրերին Հայաստանում է: Աշխարհահռչակ պրոդյուսերն այստեղ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Էսրաիլյանը երեկ՝ սեպտեմբերի 19-ին, այցելեց Երեւանի պետական բժշկական համալսարան, հանդիպեց ուսանողներին եւ շրջայց ունեցավ դասասենյակներով: Մասնագիտությամբ բժիշկ պրոդյուսերին այցի ընթացքում դիմավորեց եւ ուղեկցեց համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ինձ համար պատիվ է ձեր կողքին լինելը, քանի որ ես համոզված եմ՝ դուք մեր երկրի առողջապահության ոլորտի ապագա առաջնորդներն եք: Այն, թե ինչպես ենք մենք հոգ տանում մեր հիվանդների մասին, շատ բան է պատմում աշխարհին մեր մասին: Ինձ համար ոգեշնչող է տեսնել մասնագիտության հանդեպ նման նվիրվածություն, ինչպիսին Հայաստանում է»,-ուսանողներին դիմելիս՝ նշեց Էսրաիլյանը, որը Հայաստան է ժամանել Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքի հետ, իսկ այցի նպատակը համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկումն է:
«Կարծում եմ՝ շատ հնարավորություններ կան, որոնց մասին պետք է կիսվենք: Մենք եւ ամերիկյան համալսարանները համագործակցության տարբեր ճանապարհներ պետք է փնտրենք, եւ դրա համար ես պետք է ուսումնասիրեմ, թե ինչպես է համակարգն աշխատում այստեղ, որովհետեւ մոտեցումները շատ տարբեր են»,-նշեց պրոդյուսերը:
Ուսանողներին մասնագիտական հարցերից բացի՝ հետաքրքրում էր նաեւ «Խոստումը» ֆիլմի ստեղծման պատմությունն ու պրոդյուսերի՝ տվյալ նախագծում մասնակցությունը.
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցություն ունենալ այնպիսի նախագծում, ինչպիսին «Խոստումը» ֆիլմն էր: Այդ ամենը ստեղծվեց շնորհիվ Քըրք Քըրքորյանի մեծահոգության եւ նվիրվածության. նա ցանկանում էր, որ ստեղծեինք այս ֆիլմը եւ որ այն լիներ այնպիսին, որ կարողանար կրթել սերունդներ: Շատ պատմաբաններ մեծ աշխատանք են կատարել՝ Հայոց Ցեղասպանությունը աշխարհին պատմելու համար, որպեսզի մարդիկ չմոռանան դա ու իմանան ճշմարտությունը, եւ այս մասշտաբի ֆիլմի առկայությունն էլ շատ կարեւոր էր աշխարհին եւս մեկ անգամ այդ մասին պատմելու համար: Իմ նախապապերը Պատմական Հայաստանից էին: Այս ֆիլմում ես տեսնում եմ նաեւ իմ ընտանիքի պատմության արտացոլումը, եւ մեզանից շատերը դա տեսած կլինեն: Ցավոք, շատերիս նախնիներն են զոհ գնացել Ցեղասպանությանը: Այդպիսով, մենք փորձել ենք հնարավորինս ցայտուն նկարագրել այն ամենը, ինչ եղել է»,-անկեղծացավ պրոդյուսերը:
Իսկ հարցին, թե ինչպես մասնագիտությամբ բժիշկը դարձավ հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր, Էսրաիլյանը պատասխանեց.
«Որքանով ինձ հիշում եմ՝ միշտ ցանկացել եմ լինել բժիշկ: Ես հետաքրքրված էի գիտությամբ եւ դեղագործությամբ եւ ցանկանում էի օգնել մարդկանց: Դա այն է, ինչ ես սովորել եմ իմ ընտանիքից: Այն, ինչ ես արել եմ իմ կյանքում, միշտ կապված է եղել բժշկության հետ: Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ եմ ես ցանկանում անել, եւ իմ պատասխանը մեկն է՝ օգնել մարդկանց: Ես միշտ ասում եմ, որ բժիշկ լինելն արդեն նշանակում է իմանալ հրաշալի մենեջմենթ, որովհետեւ բժիշկները միշտ կարողանում են կարգի բերել ամբողջ թիմին, որպեսզի միասին հաղթահարեն տարբեր խնդիրներ: Փաստացի դա շատ նման է նաեւ պրոդյուսերական աշխատանքին, երբ դու կրկին պետք է հավաքես թիմ, հասկանաս նպատակներդ ու լուծես քո առաջ դրված խնդիրները՝ երբեմն ստիպված լինելով կառավարել զգացմունքներդ: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես եմ կարողանում դա անել՝ լինելով բժիշկ, ու ես միշտ պատասխանում եմ, որ կարողանում եմ դա անել, որովհետեւ բժիշկ եմ: Աշխարհում մարդկանց բուժելուց եւ օգնելուց ավելի դժվար ու պատասխանատու բան չկա»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան