Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մկրտիչ Արզումանյանը՝ նոր ձեւաչափով. «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

10:05, 20 սեպտեմբերի

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման սպասված պրեմիերան: Ինչո՞ւ սպասված, որովհետեւ ներկայացման դերասանական եւ ստեղծագործական անձնակազմի առկայույթյունն արդեն իսկ հետաքրքրություն էր առաջացրել թատերասերների շրջանում:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման հիմքում ընկած է Նիլ Սայմոնի պիեսը, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Միկրտիչ Արզումանյանն ու Սաթենիկ Հախնազարյանը: Ներկայացման բեմադրող ռեժիսորը Արման Նշանյանն է, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, սցենարային մշակումը կատարել են Արտուշ Գեւորգյանն ու Վահան Մովսիսյանը, բեմադրիչ-դիզայներ՝ Արեւ Պետրոսյան:

Տրագիկոմեդիայի հիմքում Հյուսիսային Պողոտայի բարձրահարկերից մեկում բնակվող ամուսնական զույգի պատմությունն է: Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է Ռոբի կերպարը, որը երկար տարիներ աշխատելով հայաստանյան խոշորագույն ընկերություններից մեկում, կարողացել է գնել թանկարժեք բնակարան եւ ապահովել իր կնոջ՝ Մարիի բարեկեցիկ կյաքը, սակայն երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո Ռոբը կորցնում է աշխատանքը, ինչի պատճառով նյարդային ապրումներ է ունենում: Մարին՝ Սաթենիկ Հախնազարյանի հերոսուհին,  ինքն է անցնում աշխատանքի՝ փորձելով իրենց ընտանիքին դուրս բերել ծանր վիճակից: Սակայն արդյունքում՝ ամուսինների հարաբերություններն ավելի են լարվում:Ռոբին օգնության են փորձում հասնել քույրերն ու եղբայրը, սակայն դրանից ամուսինների հոգսերը չեն թեթեւանում:

Ներկայացման սյուժեի հետ կապված ավելի մանրամասն բացահայտումներ չենք անի, պարզապես հավելենք, որ Մկրտիչ Արզումանյանի եւ Սաթենիկ Հախնազարյանի հերոսներից բացի՝ այնտեղ կհանդիպեք այլ հետաքրքիր կերպարների, որոնց մարմնավորում են Նաիրա Շահիրյանը, Մարգարիտա Շահվալդյանը եւ Ռոբերտ Հակոբյանը:

NEWS.am STYLE-ը, բնականաբար, չէր կարող բաց թողնել տարվա ամենահետաքրքիր պրեմիերաներից մեկը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանների ու ստեղծագործական կազմի հետ զրույցներն ու հայտնի հյուրերի լուսանկարները:

«Իմանալով, որ Մկրտիչ Արզումանյանը ցանկություն ուներ նոր ձեւաչափով աշխատելու, իսկ Արման Նշանյանը ցանկանում էր ոչ թե դերասանությամբ, այլ ռեժիսուրայով զբաղվել, մենք երեքով եկանք ընդհանուր հայտարարի եւ ծնվեց այս գաղափարը: Ինձ համար անգնահատելի է նաեւ Արեւ Պետրոսյանի աշխատանքը, որն իր ուսերին վերցրեց հագուստների ձեւավորման եւ դեկորացիայի աշխատանքները: Վերջում ունեցանք այն, ինչ ունեցանք»,-նշեց պրոդյուսեր Արման Միտոյանը:

Բեմադրող ռեժիսոր Արման Նշանյանը գոհ է այն արդյունքից, որը ստացվեց պրեմիերայի ժամանակ.

«Մեկ տարի տեւած մեր փորձերի շնորհիվ, կարծում եմ, մենք կարողացել ենք փոխանցել այն ամենը, ինչի շուրջ աշխատել ենք: Արման Միտոյանը որոշեց, որ Մկոյի հետ լուրջ ներկայացում անենք, կապվեց ինձ հետ, քննարկեցինք պիեսներն ու հասկացանք, որ սա է ամենալավը, որից հետո ադապտացրեինք սցենարը, այն դարձավ հայկական՝ չկորցնելով իր իմաստը: Ցանկացած հանճարեղ պիես, որը գրված է Նիլ Սայմոնի նման գրողների կողմից, չունի ժամանակ. խնդիրը մնում է նույնը, հարցերն են փոխվում: Նյու Յորքում խնդիրն այլ կարող է լինել, այլ երկրում՝ այլ, մենք օգտագործեցինք այն, ինչ մոտ էր մեզ»,-նշեց նա:

Սաթենիկ Հախնազարյանն էլ հավելեց, որ իրեն միանգամից հետասքրքրել է Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատելու միտքը.

«Երբեք չէի մտածի, որ Մկրտիչ Արզումանյանի հետ կհամագործակցեի, քանի որ ժանրային առումով տարբեր դերասաններ ենք, բայց այդ առաջարկը շատ հետաքրքրեց, սակայն նշեցի, որ չեմ համաձայնվի միանգամից, մինչեւ չկարդամ պիեսը: Կարդացի, հասկացա, սիրեցի: 4 ամիս է՝  նրանց հետ աշխատում եմ, եւ արդյունքն այսօր տեսաք: Հուզված էինք, անկեղծ էինք, սիրում էինք… Պիեսն ավելի վաղ էր գրված՝ 50-ական թ-երին, բայց կարծում եմ՝ կին-տղամարդ հարաբերություններն  ու մարդկային պատմությունը երբեք չեն հնանում: Ձեւերը, միգուցե, փոխվում են, բայց փոխհարաբերությունները միշտ նույնն են: Մարդուն պետք է անկեղծ սեր, բարեկամություն, խաղաղություն, ընտանիք, երջանկություն… Շատ ուրախ եմ, որ ես Մկրտիչ Արզումանյանի հետ բեմ բարձրացա, նաեւ մյուս գործընկերներիս ու ողջ աշխատակազմի հետ աշխատեցի»,-անկեղծացավ դերասանուհին:

Մկրտիչ Արզումանյանն էլ իր հերթին անկեղծորեն նշեց, որ վաղուց էր ցանկանում նման դերով հանդես գալ.

«Շատ հետաքրքիր է, երբ տրամադրությունը եւ քեզ մոտ, եւ դահլիճում նստած հանդիսատեսի մոտ փոխվում է: Ներկայացման շուրջ շատ լավ թիմ է աշխատել: Ինձ ավելի հոգեհարազատ է թատրոնը ու այնպես եմ անելու, որ հնարավորինս հաճախ լինեմ թատրոնում: Կարծում եմ՝ հանդիսատեսին էլ սա ավելի հետաքրքիր էր, որովհետեւ այն ձեւաչափերում, որոնցում սովոր էին ինձ տեսնել, տեխնիկական եւ թեմաների առումով պետք էր մի քիչ դադար տալ, իսկ թատրոնը միշտ կա: Այս ստեղծագործություններն անմահ են, միշտ դրանց կարիքը կա ու կարծում եմ՝ պետք է, որ հնարավորինս շատ երիտասարդություն գա թատրոն, քանի որ թատրոնը մարդու ձեւավորման համար շատ կարեւոր է: Ուրախ եմ, որ Սաթենիկի հետ համագործակցել ենք: Առաջին համատեղ նախագիծն էր, հուսով եմ՝ վերջինը չի լինի»,-եզրափակեց դերասանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել