Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հեռուստադիտողին իսկական շոու է սպասվում». պրոդյուսերները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ շոուի եւ անակնկալների մասին

16:42, 22 սեպտեմբերի

Այսօր երեկոյան «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուները վերջապես կիմանան, թե ով է լինելու մեր երկրի պատվիրակը Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկում: Այս տարի առաջին անգամ մեր ներկայացուցչի ընտրությունն անցկացվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Իսկ, թե ինչ սկզբունքով է ընտրվելու մեր մասնակիցն ու ինչպես է անցնելու քվեարկությունը, NEWS.am STYLE-ին պատմել են նախագծի պրոդյուսերները՝ Դավիթ Ծերունյանն ու Անուշիկ Տեր-Ղուկասյանը:

Անդրադառնալով նախագծի գաղափարին եւ մեկնարկին՝ Դավիթը նշեց.

«Ամեն ինչ սկսվեց գարնանը, երբ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի գրանցած հաջողություններից հետո մեր թիմը որոշեց հեռուստատեսային այս ձեւաչափը կիրառել «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մեր պատվիրակի ընտրման հարցում։ Իրականում, «Դեպի Եվրատեսիլը» աննախադեպ հեռուստատեսային հարթակ է՝ ինչպես կայացած, այնպես էլ նոր արտիստների համար։ Ի վերջո, մեզ դիտում են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ նման ձեւաչափով ազգային ընտրություն անցկացնելն իսկապես ճիշտ որոշում էր։ Ինչ-որ չափով մենք նաեւ իրականացնում ենք մեր փոքրիկների երազանքը՝ հայտնվել մեծ բեմում եւ հանդիսատեսին ներկայացնել իրենց յուրօրինակ երգերը։ Մնացածը ժյուրիի եւ հեռուստադիտողների ձեռքերում է»:

Դավիթի խոսքով՝ նախագծից ամենամեծ ակնկալիքը նոր արտիստների բացահայտումն էր, ինչը հաջողված է գնահատում.

«Եթե հիշենք տարիներ առաջ տեղի ունեցող ազգային ընտրությունները, վստահ կարող ենք ասել, որ գրեթե ամեն տարի նույն երեխաներն էին մասնակցում։ Այս անգամ, մենք բացահայտեցինք 23 նոր, տաղանդավոր արտիստների, որոնցից շատերին հանրությունը երբեւէ չէր տեսել։ Սա է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի գլխավոր առաքելությունը։ Ցավոք, եզրափակիչ փուլում կմրցի միայն 10 մասնակից, սակայն, հավատացեք, անգամ 10 մասնակցի դեպքում ընտրությունը շատ բարդ է լինելու։ Մեր փոքրիկներից յուրաքանչյուրը շատ պրոֆեսիոնալ է եւ լիովին պատրաստ է ներկայացնել Հայաստանը համաեվրոպական բեմում»։

Անուշիկն էլ հավելեց, որ այս տարվա մասնակիցները բավականին տարբվերվող են՝ օժտված մարդկային լավ ու կարեւոր հատկանիշներով.

«Բոլորն անչափ աշխատասեր են, չեն հուզվում ուղիղ եթերների ժամանակ, ինչը օրեր շարունակ անցկացվող փորձերի եւ երեխաների պատրաստվածության արդյունքն է։ Նաեւ շատ ընկերասեր են եւ արդեն դարձել են եվրատեսիլյան մեծ ընտանիքի անդամ։ Եվ որ ամենակարեւորն է՝ շատ պրոֆեսիոնալ են ամեն առումով։ Անգամ, երբ չեն անցնում հաջորդ փուլ, միեւնույն է սատարում են իրենց ընկերներին եւ վստահ եմ, որ եզրափակիչ անցած մասնակիցները նույն կերպ կսատարան արդեն այն արտիստին, ով կհաղթի ու կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2018»-ում»։

Անուշիկն ավելացրեց՝ բոլոր մասնակիցներին էլ կարելի է ֆավորիտ համարել.

«Ընտրությունն, իսկապես, բարդ է լինելու, սակայն պետք է հիշել, որ «Եվրատեսիլ»-ում կարեւորվում է ամեն ինչ՝ թե´ երգը, թե´ բեմադրությունը, թե´ վոկալային տվյալները եւ թե´ արտիստի բեմական կերպարը։ Իսկ ամենակարեւորը՝ պետք է միշտ տարբերվել։ Սա է եվրատեսիլյան հաջողության բանաձեւը: Հեռուստադիտողներին խորհուրդ կտամ քվեարկել այն մասնակցի օգտին, ով իրենց կարծիքով այս բոլոր հատկանիշներն իր մեջ միավորող արտիստն է»:

Պրոդյուսերները նաեւ բացահայտեցին առաջիկա շոուի անակնկալներից մի քանիսը.

««Դեպի Մանկական Եվրատեսիլ» -ի եզրափակիչը իսկական տոն է լինելու թե´ մանուկների, թե´ մեծահասակների համար։ Բացի մրցութային կատարումներից, ելույթ կունենան նաեւ հատուկ հյուրեր ինչպես «Եվրատեսիլ»-ից, այնպես էլ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից։ Վստահեցնում եմ՝ հեռուստադիտողներին իսկական շոու է սպասվում եւ որ ամենակարեւորն է ՝ բոլորս միասին ընտրելու ենք «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի մեր պատվիրակին»,-ասաց Դավիթը՝ տեղեկացնելով, որ այս տարվա ազգային ընտրության քվեարկության կարգը փոփոխվել է.

«Որպես կանոն, «Եվրատեսիլ»-ում քվեարկությունն իրականացվում է հեռուստադիտող - ժյուրի ՝ 50/50 հարաբերակցությամբ։ Սակայն այս անգամ մենք որոշեցինգ օգտագործել «Մանական Եվրատեսիլ»-ում սահմանված ձեւաչափը, այն է ՝ պրոֆեսիոնալ ժյուրի, որը կազմված է ոլորտի հայ եւ միջազգային մասնագետներից, երեխաների ժյուրի, որում ընդգրկված են «Մանկական Եվրատեսիլ»-ի տարբեր երկրների ներկայացուցիչներ եւ հեռուստադիտողների SMS քվեարկություն։ Շատ հետաքրքիր կլինի հետեւել, թե ինչպես են քվեարկելու մասնագետներն ու հեռուստադիտողները։ Ի դեպ, քվեարկության արդյունքները կհրապարակվեն եզրափակչին հաջորդող երկուշաբթի ՝ www.eurovision.am կայքում»։ ​

Այս երեկո «Մանկական Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնելու համար կպայքարեն երկու կիսաեզրափակիչները հաղթահարած 10 մասնակիցները՝ Անին, Անահիտ Առաքելյանը, Հարութ Հարությունյանը, Լիլին, Վովան, Սերժ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Էլիզան, L.E.V.O.N-ը եւ Լիան: Շոուն կմեկնարկի 19:20-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: 

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել