MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 7 հոկտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը հուշում են սիրելի էակի քննադատություններին չտրվել եւ որքան հնարավոր է ադեկվատ կերպով ընկալել դրանք։ Միգուցե ձեր ընտրյալն ինքը կարող է այնքան էլ վստահ չլինել այդ խորհուրդներին եւ շատ շուտ հրաժարվի իր խոսքերից։

ՑԼԵՐ

Հոկտեմբերի 7-ին պատահական ոչինչ չի լինի, ուստի երկար խորհեք սիրելի անձնավորության ամեն խոսքի, բառի կամ գործողության մասին։ Նույնիսկ փորձեք գտնել դրանց թաքնված իմաստը։ Ուշադիր եղեք, միգուցե ինչ-որ կարեւոր բան բացահայտեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կենտրոնանալու եք ձեր ուսման կամ աշխատանքի վրա՝ անտեսելով սիրելի էակին եւ նրա արարքներին։ Բայց աստղերը հուշում են, որ սիրելիին նույնպես հարկավոր է սեր եւ ջերմություն տալ, այլապես հարաբերություններում խնդիրներից խուսափել չի լինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Չարժի իրավիճակը հասցնել այն աստիճանի, որ այլեւս ոչինչ հնարավոր չլինի անել։ Խնդիրները պետք է լուծել հիմա՝ ցանկալի է օրվա երկրորդ կեսին։ Ձեր սիրելին նույնպես հենց դա է ցանկանում, պարզապես ինչ-ինչ պատճառներով լռում է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր ամեն ինչ խանգարելու է ձեր ընտանեկան երջանկությանը։ Ուստի, պետք է ներդնեք ձեր ամբողջ ջանքերը՝ ընտանեկան հանգստությունը պահպանելու եւ տան ու սիրելի էակի պահանջները բավարարելու համար։ Ժամանակը ճիշտ օգտագործելու դեպքում, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

ԿՈՒՅՍԵՐ

Հոկտեմբերի 7-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի համակերպվել, որ իր կյանքում ամեն ինչ այնպես չէ, ինչպես հենց ինքն է ցանկանում։ Եվ միայն դուք կարող եք օգնել ձեր ընտրյալին այդ քաոսի մեջ վերագտնել ինքն իրեն եւ կրկին ազատ ու վստահ զգալ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ամենից քիչ ձեզ հետաքրքրելու է սիրելի էակի կարծիքն այն մասին, թե ինչ եք դուք անում եւ մտածում։ Հետեւաբար, նա մտածելու է, որ իր տեսակետը դուք հաշվի չեք առնելու։ Բայց միգուցե պե՞տք է լսել նրան։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր, ի զարմանս ձեզ, կհայտնաբերեք, որ շատ օգտակար բաներ սիրելիի հետ դուք անում եք մեխանիկորեն, այսինքն՝ առանց մտածելու։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ  

Այսօր դուք լրջորեն կխորհեք ընտանեկան արժեքների մասին եւ նրա, թե ինչ դեր ունեն այդ արժեքները ձեր սիրելիի կյանքում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ թվում է, որ դուք վերաջապես հասկացել եք ամեն բան եւ գտել ձեր սիրելիի պահվածքի տրամաբանական պատճառները։ Սակայն միշտ չէ, որ ակնհայտ բաները ճիշտ են լինում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին իր հույսը կդնի ձեզ վրա ավելի շատ, քան նախկինում, ինչի արդյունքում դուք լրջորեն կմտածեք այն մասին, թե որքանով է նա ինքնուրույն։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր է ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնվել։ Դա կարեւոր նշանակություն կունենա սիրելիի հետ հարաբերությունների համար։

 

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել