Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

«Հայ տղամարդիկ լավ ամուսիններ են»․ Ելենա Յամպոլսկայա

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը

Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

POPcorn blog. Ի՞նչ հագնել 2019-ի ձմռանը

Թռչող մոտոցիկլետ, սադո-մազո Ալյոնկան` Comedy club-ի նոր եթերում

«Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջանի նոր թիզերը

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայնի» եզրափակչում է

«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

«Գոլոս»․ Արփի Աբգարյանի եւ Ամիրխան Ումաեւի ելույթը վեճ է առաջացրել ժյուրիի անդամների շրջանում

POPcorn blog. Սխալներ, որ պետք չէ թույլ տալ բաժանվելիս

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում

PROFFY. Դիզայնի ու ձեռագործ արվեստի դասեր Արցախում

«Իմ կյանքը սա է». Ջիվան Գասպարյանի 90 տարիների պատմությունը՝ երեւանյան բեմում

Լեւոնի ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2018» մրցույթում

Ռուս միլիարդատեր, ֆինն գեղեցկուհի, Թոնի Ռոբինսոնին ծաղրել եւ մղձավանջային դետեկտիվ նոր Comedy club-ում

Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին իրենց ելույթով «պայթեցրել» են ռուսական «Գոլոս»-ի բեմը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնում» հոյակապ երգեց եւ անցավ հաջորդ փուլ

Դալիթան եւ Միկան՝ որպես հաղորդավարական զույգ ներկայանալու եւ «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների մասին

15:05, 1 հոկտեմբերի

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում տարբեր տարիներին (2011 եւ 2015) Հայաստանը ներկայացրած Դալիթան ու Միկան վերջերս հանդես եկան համագործակցությամբ, սակայն երգիչներին միավորել էր ոչ թե զուգերգը, այլ կրկին ու կրկին «Մանկական Եվրատեսիլը»: Այս անգամ պատանի կատարողները հանդես եկան՝ որպես հաղորդավարական զույգ՝ ուղիղ եթերում ներկայացնելով «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ընթացքը: NEWS.am STYLE-ը եւս հետեւել է Դալիթայի ու Միկայի համատեղ հաղորդավարական փորձին ու զրուցել նրանց հետ՝ միասին աշխատելու եւ ուղիղ եթերում հանդիպած դժվարությունների մասին:

Թե´ Դալիթան, թե´ Միկան հաղորդավարական փորձ արդեն ունեին, սակայն երկուսն էլ առաջին անգամ էին հաղորդում հենց ուղիղ եթերում:

Դալիթա եւ Միկա, կպատմե՞ք ինչպիսի՞ն էր ձեր առաջին ուղիղ եթերի փորձը:

Դալիթա. Նախկինում եւս ունեցել եմ հաղորդավարական փորձ եւ տարբեր առիթներով հանդես եմ եկել՝ որպես հաղորդավարուհի, սակայն առաջին անգամն էր, երբ ուղիղ եթերում վարում էի նման մեծամաշտաբ հեռուստատեսային շոու, ինչպիսին «Եվրատեսիլն» է։ Այն շատ կարեւոր փորձ էր եւ շատ պատասխանատու, միաժամանակ շատ հետաքրքիր եւ հաճելի, իսկ հեշտ էր այն առումով, որ մեզ հետ աշխատում էր շատ պրոֆեսիոնալ անձնակազմ։

Միկա. Ճիշտն ասած՝ ես էլ առաջին անգամը չէր, որ հանդես էի գալիս որպես հաղորդավար։ Սակայն «Դեպի Մանկական Եվրատեսիլը» առաջին ուղիղ եթերն էր, որ երբեւէ վարել եմ։ Տպավորություններս շատ լավն են։ Չնայած պատասխանատվությունը շատ մեծ էր, շատ մեծ հաճույք ստացանք։

Հե՞շտ համագործակցեցիք միասին:

Դալիթա. Միկայի հետ աշխատանքը շատ լավ էր անցում, ուրախ եւ ընկերական, այնքան, որ արդեն հասցրել եմ կարոտել մեր դուետը:)

Միկա. Դալիթայի հետ աշխատելը շատ հեշտ էր, քանի որ վաղուց իրար ճանաչում ենք եւ շատ լավ ընկերներ ենք։ Հեշտությամբ իրար հասկանում ենք։ Դեպքեր էին լինում, երբ միմյանց օգնում էինք։

Երկուսդ էլ նշեցիք, որ առաջին անգամ էիք ուղիղ եթեր վարում: Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք աշխատելիս:

Դալիթա. Ուղիղ եթերում աշխատելը այնքանով էր պատասխանատու, որ չկար երկրորդ դուբլի հնարավորություն, բայց երբ կողքիդ կան պրոֆեսիոնալներ, ովքեր իրենց խորհուրդներով օգնում են քեզ, ապա ոչ մի բարդություն էլ չես զգում եւ ամեն ինչ անցնում է շատ թեթեւ եւ հաճելի։

Միկա. Բնականաբար ուղիղ եթեր վարելը շատ պատասխանատու եւ դժվար է, բայց շնորհիվ մեզ եւ Հանրային հեռուստաընկերության անձնակազմի հարթ եւ անթերի աշխատանքի մենք շատ քիչ դժվարություններ ունեցանք, եւ ամեն ինչ հիանալի անցավ։

Այս տարվա մասնակիցների մասին ի՞նչ կասեք:

Դալիթա. Այս տարվա մասնակիցները բոլորն էլ շատ վառ, գունեղ եւ պատրաստված էին։

Միկա. Բոլոր մասնակիցներն էլ շատ տաղանդավոր արտիստներ էին, բոլորն էլ արժանի էին ներկայացնել Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Բայց, ցավոք սրտի, «Դեպի Մանկական Եվրատեսիլը» մրցույթ է, իսկ մրցույթում լինում է մեկ հաղթող։ Բոլոր այն մասնակիցներին, որոնք չհաղթեցին, խորհուրդ եմ տալիս չընկճվեն եւ շատ աշխատեն, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։

Երբ նրանց հետեւում էիք բեմում, հիշո՞ւմ էիք այն, ինչ դուք էլ ապրել եք տարիներ առաջ:

Դալիթա. Այո, քանի որ ինքս էլ անցել եմ այդպիսի մրցութային ճանապարհ, այդ մի քանի շաբաթների ընթացքում կարծես նորից հիշում ու վերապրում էի իմ մրցութային օրերը։

Միկա. Իհարկե, ես բազում անգամ անցել եմ այդ ճանապարհը եւ զգացել եմ այն ամենը, ինչ զգում էին մասնակիցները այդ օրերի ընթացքում։ Ես կողքից հիշում էի այն տարիները, երբ ես էլ էի մասնակցում եվրատեսիլյան նախընտրական փուլերին։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ օրերից։

Այս տարվա մասնակցին՝ Լեւոնին, արդեն հասցրե՞լ եք խորհուրդներ տալ:

Դալիթա. Այո, մեր մասնակցին՝ Լեւոնին (L.E.V.O.N),  խորհուրդ եմ տվել, որ վայելի ամեն մի պահը, վստահի իր ուժերին եւ իր աշխատասիրության արդյունքում փայլուն ներկայացնի մեր երկիրը եւ հաղթանակած վերադառնա Երեւան (E.V.N)

Միկա. Անպայման։ Ասել եմ, որ շատ կարեւոր է ունենալ լավ տրամադրություն՝ դա լավ ելույթ ունենալու գրավականներից մեկն է։ Նաեւ շատ կարեւոր է լինել վստահ, առանց վստահության ոչինչ չի ստացվի։ Եվ վերջում, իհարկե, մաղթել եմ հաջողություն, կարծում եմ՝ այն չի խանգարի:)

Միկա, հիշում եմ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի ընթացքում ամենուրեք քեզ հետ քո թալիսմանն էր՝ տիկնիկդ: Այն փոխանցելո՞ւ ես Լեւոնին, որպեսզի նրան էլ հաջողություն բերի:)

Այո, այն մինչեւ հիմա պահում եմ, որպես հիշողություն։ Այն իմ տեսքով փոքրիկ մարդուկ էր։ Այն ինձ իսկապես հաջողություն բերեց։ Ի դեպ, 2016 թ-ին ես Անահիտին և Մերիին (2016 մասնակիցներին) նվիրեցի իրենց տեսքով փոքրիկ տիկնիկներ, որոնք նույնպես իրենց հաջողություն բերեցին։ Կարելի է մտածել Լեւոնին այդպիսի նվեր անելու մասին:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել են Միկան եւ Դալիթան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության